Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27- ին
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանում, 1-ին հոդվածի վերնագրում և տեքստում, 2-րդ հոդվածում, 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ, 8-րդ, 17-րդ և 23-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերից, 4-րդ հոդվածի 3-րդ մասից և 6-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Սահմանադրության 21-րդ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության 29-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում` «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն.»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:
Հոդված 7. Օրենքի հավելվածի 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-74-Ն