Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

 

                                                                               

                                                                                                   Ընդունված  է 2022 թվականի       

                                                                      հոկտեմբերի 27-ին

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ հետևյալ խմբագրու-թյամբ.

 

«Հոդված 156. Դիմումի քննությունը

 

1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերա-բերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմա-նափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի կամ հանրային պաշտպանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատա-րանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու բնակության վայրում կամ հոգեբու-ժական կազմակերպության գտնվելու վայրում:

2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:

3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայաց-նում է տվյալ փաստաբանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

4. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից, բացառու-թյամբ փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումար-ներից:

5. Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

6. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

        2022 թ. նոյեմբերի 8

        Ստեփանակերտ

        ՀՕ-72-Ն