«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                            

                                                                                      Ընդունված  է 2022 թվականի       

                                                            հոկտեմբերի 27- ին

 

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքներ) բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարսպի կամ այլ բաժանագծի բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բառերը հանել.

2) 6-րդ մասի 2-րդ կետում «ունեցող բառից հետո լրացնել «կամ ունեցած անձանց, այդ թվում՝ բառերը.

3) 6-րդ մասում 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկություն-ները՝ այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ՝ այլ անձանց::

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի բառերը  փոխարինել «Արցախի բառով.

2) 3-րդ մասում «ծածկագրման բառից հետո լրացնել «և կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման բառերը, և «Լեռնային Ղարաբաղի բառերը  փո-խարինել «Արցախի բառով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ և 8-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի բառերը  փոխարինել «Արցախի բառով.

2) 3-րդ մասի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բառերը հանել.

        3) 6-րդ մասի երկրորդ պարբերության «անվավերության բառից հետո լրացնել      «, բացառությամբ եթե առկա են եղել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերը»

բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը հարգելի Է համար-վում, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացա-կայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմումի հիման վրա հար-գելի է համարում ժամկետը բաց թողնելը, եթե՝

1) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղ-թահարելի ուժ).

2) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.

3) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել դիմողի՝ զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը.

4) գործարքի կողմը գործարքը կնքելուց հետո ճանաչվել է անգործունակ, և ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.

5) գործարքի կողմը մահացել է, և ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.

6) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել գործարքի կողմին անհայտ բացակայող ճանաչելու հիմքի ի հայտ գալը, և անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.

7) մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը որոշում է ընդունում ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում:

Պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալու օրվանից սկսած՝ տասնհինգ աշխատանքային օրը, իսկ գործարքի կողմ չհանդիսացող անձանց դեպքում՝ այն օրվանից սկսած տասնհինգ աշխատանքային օրը, երբ իմացել են կամ պարտավոր էին իմանալ այդ գործարքի մասին:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու դիմումը քննարկում և լուծում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

  1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերով, կամ պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ.».

  1. 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի բառերը  փոխարինել «Արցախի բառով:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով::

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  բառերը հանել.
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ մասեր.

«3.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ հայցվող տեղեկատվության դեպքերում դիմողի ինքնությունը ստուգվում է Արցախի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում:

3.2. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող են պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանա-փակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ:

3.3. Արցախի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրա-մադրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:.

3) 4-րդ մասի՝

ա. 1-ին կետում «տեղեկություն բառից հետո լրացնել «, և տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք բառերը,

բ. 2-րդ կետում «տեղեկություն բառից հետո լրացնել «, և տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք բառերը.

4) 6-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային բառերը փո-խարինել «Հողային բառով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկու-թյուններ::

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածում 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1 և 3.2-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման համար «Պետական տուրքի մասին օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար::

 

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրա-մադրվում է նոր գրանցման վկայական՝ ուղղման վերաբերյալ նշումով::

 

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածում`

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումը, բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, ուժը կորցրած ճանաչելու հիմք են օրենքով նման իրավունքի դադարման համար նախատեսված հիմքերը հաստատող փաստաթղթերը, ընդ որում՝                                                                 

1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայ-մանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով.                                                          

2) եթե օրենքով նախատեսված է պայմանագրի գործողության ժամկետն ավարտվե-լուց հետո պայմանագիրը վերսկսելու հնարավորություն, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում պայմա-նագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որևէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա.

3) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայ-մանագրի գործողության ժամկետի ընթացքում, այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ մասի     2-րդ կետով նախատեսված 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմում չներկայացնելու դեպքում կարող է ուժը կորցրած ճանաչվել՝

ա. պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով,

բ. պայմանագրի կողմերի համատեղ դիմումի հիման վրա,

գ. օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմա-նագրի կողմերից որևէ մեկի դիմումով,

դ. դատական ակտի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով կամ շահագրգիռ անձի կամ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայաց-մամբ,

ե. եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է որոշակի իրադարձություն-ների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության դադարեցում, ապա այդ փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով.

 4) օրենքի ուժով, դատական կամ այլ իրավական ակտի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքի դադարման համար օրենքով սահմանված հիմքերով` այդ հիմքերը հաստատող փաստաթղթերի հիման վրա.

5) վարձակալության պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության` օրենքով սահմանված առավելագույն ժամկետն ավարտելու հիմքով առանց կողմերից որևէ մեկի դիմումի դադարեցվում է օրենքի ուժով:.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ և 7-րդ մասեր.

«5. Սույն հոդվածի իմաստով օրենքով նախատեսված պատշաճ ծանուցում է համարվում այն ծանուցումը, որը կատարվել է պատվիրված նամակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելու միջոցով, որի դեպքում 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ են համարվում՝

1) պատվիրված նամակով ծանուցման դեպքում՝ ծանուցման պատճենը և ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը.

2) օրենքով սահմանված հրապարակային եղանակով ծանուցման դեպքում՝ պատվիրված նամակի հետադարձ ծանուցումը և Արցախի Հանրապետության հրապա-րակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված ծանուց-ման արտատպումը:

7. Սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերից բացի, իրավունքի դադարման պետական գրանցումը մերժվում է նաև, եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել օրենքով կամ պայմանագրով նախատեսված ծանուցման ժամկետը:»:

 

Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած և նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:

2. Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերված և ամուսինների համատեղ սեփակա-նությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:

3. Համատեղ դիմումին կից, սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատես-ված փաստաթղթերից բացի, պետք է ներկայացվի նաև ամուսինների ամուսնության վկայականի իսկական օրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի իսկական օրինակը ներկայացվելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է և իսկական օրինակը վերադարձնում դիմողներին:

4. Սույն հոդվածով նախատեսված՝ ամուսինների համատեղ դիմումը համարվում է ամուսինների կողմից տրված հայտարարություն այն մասին, որ նրանց միջև չի կնքվել պայմանագիր, կամ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը:

5 Ամուսնալուծված նախկին ամուսինների դեպքում կիրառվում են սույն հոդվածի   1-ին և 2-րդ մասերով սահմանված կանոնները՝ ամուսնալուծության վկայականի ներկա-յացման առանձնահատկությամբ:

6. Ֆիզիկական անձանց անվան, հայրանվան կամ ազգանվան փոփոխման (այսու-հետ՝ անվան փոխում) կամ իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ չպայմա-նավորված անվանման փոփոխության դեպքում դրա հետ կապված գույքի նկատմամբ նոր գրանցում չի պահանջվում: Նման դեպքերում այդ փոփոխությունների գրանցումն իրակա-նացնող լիազոր մարմինների կողմից ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի կամ նման գրանցումը հաստատող այլ փաստաթղթի կամ անձը հաստատող փաստա-թուղթը տրամադրող լիազոր մարմնի տված փաստաթղթի հիման վրա, գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ, գրանցման մատյանում կատարվում է համապատասխան տվյալների փոփոխություն (այսուհետ՝ անվանափոխման վերաբերյալ գրառում)՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտին տրամադրելով նոր գրանցման վկայական՝ կատարված փոփոխության վերաբերյալ նշումով:

7. Սույն մասով նախատեսված՝ ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի բնօրինակը ներկայացվելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցն այն պատճենա-հանում է և բնօրինակը վերադարձնում դիմողներին:»:

 

     Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

     2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրա-քանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրու-թյունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի և պայմա-նագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:».

3) 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի բառերը  փոխարինել «Արցախի բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը և պայմանագիրը պետք է ընդունվեն սույն հոդվածի 3-րդ մասում նշված ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիա-զորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:»:

 

Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) առաջին պարբերությունում «կամ իրավաբանական անձանց լրիվ անվանումները (ներառյալ՝ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը)՝ առանց հապա-վումների կամ կրճատումների» բառերը փոխարինել «, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «ստորագրվեն» բառից հետո լրացնել «պայմանագրի կողմերի և կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին, 10-րդ, 15-րդ պարբերություններում, 4-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի       2-րդ մասում, 10-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետում, 15-րդ հոդվածի 1-ին  մասում,      18-րդ հոդվածի 2-րդ  մասի 2-րդ,  3-րդ և 4-րդ կետերում, 19-րդ հոդվածի 1-ին  մասում, 20-րդ և 21-րդ հոդվածներում, 26-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդվածի 1-ին  մասի   1-ին և 4-րդ կետերում, 52-րդ հոդվածի 1-ին  մասում, 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մա-սերում, 56-րդ  հոդվածում, 60-րդ հոդվածի 5-րդ մասում, 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 3-րդ մասի 1-ին կետում և 7-րդ մասում, 71-րդ հոդվածի  1-ին և 2-րդ մասերում, 75-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի բառերը  փոխարինել «Արցախի բառով:

 

Հոդված 15. Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 73-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:

 

Հոդված 16. Օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում, 36-րդ հոդվածի 3-րդ մասում,  54-րդ հոդվածի 3-րդ մասում, 65-րդ հոդվածի 1-ին  մասի 4-րդ կետում «Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքա-ցիական» բառով:

 

Հոդված 17. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության հողային» բառերը փոխարինել «Հողային» բառով:

 

Հոդված 18. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը

       

        Պետական գրանցման համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ «Ար-ցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Գան-ձապետական համակարգի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Արցախի Հանրապետության օրենքներով նախատեսված կար-գով»:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

        2022 թ. նոյեմբերի 8

        Ստեփանակերտ

        ՀՕ-71-Ն