ԼՈՒՐԵՐ
Հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
10 նոյեմբերի 2022

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը  նոյեմբերի 10-ին   նիստ է հրավիրել: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Նիստը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Ներկա էին հանձնաժողովի 3 անդամներ:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը  որպես Հաշվեքննիչ պալատի անդամ առաջարկեց  Միքայել Մուսայելյանի  թեկնածությունը: Նա Հաշվեքննիչ պալատի գործող անդամ է, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին: Ներկաները դրական արտահայտվեցին թեկնածուի  մարդկային ու մասնագիտական որակների մասին:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը որոշում ընդունեց հարցը խորհրդարանի  հերթական նիստի օրակարգ մտցնելու վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ