ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
26 հոկտեմբերի 2022

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:

Խորհրդակցությանը, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն ու աշխատակազմի պատասխանատուները, քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի օրակարգում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» հարցը և շարք օրենքների նախագծեր:

Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

ԼՈՒՐԵՐ