«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                                    Ընդունված  է 2022 թվականի       

                                                                        սեպտեմբերի 29-ին

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր  պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար՝ համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ համապատասխանաբար քաղաքացիական ծառայության խորհրդի կամ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքէջերում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի կայքէջում և Արցախի Հանրապետության հրապա-րակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:».

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ                                                                

                                      

                                                                                                   Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

 

        2022 թ. հոկտեմբերի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-66-Ն