Ընդունված է 2022 թվականի
սեպտեմբերի 29-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին և 1.2-րդ մասեր․
«1․1․ Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատ-շաճ ծանուցում է համարվում Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։
1.2. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարա-կային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում` սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.
«5.1. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նրանք ծանուցվել են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 14
Ստեփանակերտ
ՀՕ-64-Ն