Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

                                                                                                   Ընդունված է 2022 թվականի       

                                                                      սեպտեմբերի 29-ին

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 76-րդ հոդվածում՝

          1) 2-րդ մասից հանել «կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-ին մաս

«51. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«Դատավորը բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտո-նական ինտերնետային կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  

 

     Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

        2022 թ. հոկտեմբերի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-63-Ն