«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                                                            սեպտեմբերի 29-ին

 

 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հողի հարկի մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-28 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 61-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Ընդհանուր սեփականություն հանդիսացող՝ հողի հարկով հարկվող օբյեկտի համար հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ հաշվառող մարմինների կողմից։».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր հողի հարկ վճարողների հողի հարկը հաշվարկում են՝

        ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում՝ հողի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հողամասի հարկման օբյեկտի համար սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորու-թյունը՝ համասեփականատերերից որևէ մեկի համար.

       բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հողի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հողամասի հարկման օբյեկտի համար սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը՝ համասեփականա-տերերից յուրաքանչյուրի համար՝ իր բաժնի չափով։».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և կարող են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հողի հարկի տարեկան հաշվարկները «Հարկերի մասին»  օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնել`

ա) Արցախի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասի համար՝ հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու դեպքում՝ առանձնացված ըստ համայնքների).

բ) Արցախի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ իրենց գտնվելու վայրի հարկային մարմին:».

        2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

     3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողի հարկ վճարող կազմակերպության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում սխալներ հայտնաբերվելու դեպքում հիմք են ընդունվում համա-պատասխան հաշվառող մարմնի տվյալները, ինչի մասին հողի հարկ վճարող կազմակերպությունը գրավոր ծանուցվում է։»։

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարները սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

Հարկվող օբյեկտի օտարման դեպքում հողի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ հողամասի մասով հողի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Հարկվող օբյեկտի օտարման դեպքում հողի հարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող բոլոր հողամասերի մասով հողի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի, անշարժ գույքի կադաստր վարող մարմինները հողամասի պետական գրանցումն իրականացնում են հաշվառող մարմինների կողմից տրված` հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հաշվետու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ հողամասի մասով կատարված են հողի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հողամասերի մասով հողի հարկի) պարտավորությունները:։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

 

   Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

        2022 թ. հոկտեմբերի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-61-Ն