Ընդունված է 2022 թվականի
սեպտեմբերի 29-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-72 օրենքի (այսու-հետ՝ Օրենք)`
1) 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներում, ինչպես նաև հավելվածի 1.2-րդ կետի «բ» ենթակետում, 2.2-րդ կետի «դ» ենթակետում, 3.2-րդ կետի «գ» և «ժա» ենթակետերում, 4.2-րդ կետի «գ» և «ժ» ենթակետերում, 5.2-րդ կետի «բ» և «թ» ենթակետերում, 6.5-րդ և 6.9-րդ կետերում Լեռնային Ղարաբաղի բառերը փոխարինել Արցախի» բառով.
2) 9-րդ հոդվածի 2-րդ մասի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
3. Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն::
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի՝
ա․ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ․ 6-րդ կետի ։ կետադրական նշանը փոխարինել ․ կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետեր.
7) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ գույքահարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակների) առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
8) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար գույքահարկի գծով հար-կային պարտավորությունը սույն մասի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունը չի հաշվարկվում:․
2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են հանդիսանում գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում՝ համապատասխանաբար նաև դրանց հաշվառման կամ պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները։։
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի հաշվետու տարվա կիսամյակը բառերը փոխարինել օրացուցային տարին բառերով.
2) 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի տարեկան հաշվարկը կարող են մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ «Հարկերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնել`․
3) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս․
3․Գույքահարկ վճարող կազմակերպության կողմից ներկայացված գույքահարկի հաշ-վարկներում սխալներ հայտնաբերվելու դեպքում հիմք են ընդունվում համապատասխան հաշվառող մարմնի տվյալները, ինչի մասին գույքահարկ վճարող կազմակերպությունը գրավոր ծանուցվում է։։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի հոկտեմբերի բառը փոխարինել դեկտեմբերի բառով։
Հոդված 6․ Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11․ Ընդհանուր սեփականության գույքահարկի հաշվարկման կարգը
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից)՝ հաշվառող մարմինների կողմից:
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շինությունների և փոխադրամիջոցների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմիններից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր գույքահարկ վճարողների գույքահարկը հաշվարկում են`
1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.
2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը համասեփականատերերից յուրա-քանչյուրի համար` իր բաժնի չափով:։
Հոդված 7․ Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8․ Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Հարկվող օբյեկտի օտարման դեպքում գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի կամ շինության մասով գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Հարկվող օբյեկտի օտարման դեպքում գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող բոլոր օբյեկտների մասով գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի, անշարժ կամ շարժական գույքի կադաստր վարող մարմինները փոխադրամիջոցի կամ շինության պետական գրանցումն իրականացնում են հաշվառող մարմինների կողմից տրված` գույքահարկի գծով հարկային պարտավո-րություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հաշվետու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի կամ շինության մասով կատարված են գույքահարկի (կազմակերպու-թյունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր գույքահարկով հարկվող օբյեկտների մասով գույքահարկի) պարտավորությունները:
Հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառա-վարությունը։։
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 14
Ստեփանակերտ
ՀՕ-60-Ն