Ընդունված է 2022 թվականի
սեպտեմբերի 29-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ
ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա-յողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի ։ կետադրական նշանը փոխարինել ․ կետադրական նշանով և լրաց-նել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու են համարվում նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով՝ շահառուների բացակայություն է համարվում համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը, ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով.
2) 4-րդ մասի «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա:
3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփո-խությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 14
Ստեփանակերտ
ՀՕ-57-Ն