«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված  է  2022 թվականի       

                                                                           սեպտեմբերի 29-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում, բարձրագույն պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է համապատասխանաբար 1-ին դասի պետական խորհրդականի կամ 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:»:

 

       Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                      

                                                                                                 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

        2022 թ. հոկտեմբերի 14

        Ստեփանակերտ

        ՀՕ-56-Ն