Ընդունված է 2022 թվականի
սեպտեմբերի 29-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ
ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող-ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 3-րդ կետում նշված հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
18 000 ՀՀ դրամ |
|
2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
24 000 ՀՀ դրամ |
|
6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
48 000 ՀՀ դրամ |
|
12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
120 000 ՀՀ դրամ |
»: |
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշվեգրված» բառը փոխարինել «(ստացված)» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 14
Ստեփանակերտ
ՀՕ-55-Ն