ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում հանդիպել է Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների հետ
13 հոկտեմբերի 2022

Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային - ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակը։

Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և միասնաբար գործելու կարևորությունը։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն ու ապահովմանը՝ Ազգային ժողովի  նախագահը կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։ Ազգային-ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, Ազգային ժողովի նախագահը տեսանելի չի համարում։

ԼՈՒՐԵՐ