Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին հանրագիր է ներկայացվել
12 հոկտեմբերի 2022
12 հոկտեմբերի 2022
Ք․գ․թ․, դոցենտ Հրայր Փաշայանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին հանրագիր է ներկայացրել։ Հանրագրով ակնկալվում է Ազգային ժողովի նախագահի՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավարի հնարավորությունների օգտագործումը օրենքի ուժով ամրագրելու ԲՈՒՀ-ի քաղաքագիտության, իրավագիտության, պատմության, լրագրության, կովկասագիտության մասնագիտությունների ուսանողներին «Ղարաբաղյան հակամարտություն» առարկայի ուսուցանումը։
Վերոգրյալ խնդրի ընթացքավորման համար հանրագիրը ուղարկված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ԳԿՄՍԵ և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահներին։
Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը․