28 սեպտեմբերի 2022
28 սեպտեմբերի 2022
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
Քննարկվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի մեկնարկի և սեպտեմբերի 29-ին հրավիրվելիք նիստի օրակարգի հարցերը։
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվելու Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Նիստի օրակարգում ընդգրկված են ավելի քան 1 տասնյակ օրինագծեր և 2 օրինափաթեթ։
Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին ու Կառավարության անդամներին և պատգամավորների հայտարարություններ։
Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։