28 սեպտեմբերի 2022
28 սեպտեմբերի 2022
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել: Քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածում քաղաքացիական և պետական մյուս ծառայողներին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի տրման դրույթում առկա անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ:
Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Առաջարկով հանդես է եկել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը:
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նախագիծը քվեարկության է դրել: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի հերթական նիստի քննարկմանը: