Գրիգորյան Արամ Արամայիսի
Գրիգորյան Արամ Արամայիսի
Սոցիալական եվ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (նախագահ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 27.09.1977
Կուսակցություն. «Ազատ հայրենիք»
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ a.grigoryan@nankr.am

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում:

1993թ.ավարտել է Ստեփանակերտի հ.10 միջնակարգ դպրոցը և ընդունվել Արցախի պետական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետը: Նույն թվականին զինվորական ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ շարքերում, այնուհետև՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում:

1999թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2002թ. Երևանի պետական բժշկական համալսարանի բազայի վրա ավարտել է կլինիկական օրդինատուրան «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ:

2003թ. ՀՀ հանրապետական հիվանդանոցի ախտորոշման կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ «Էնդոսկոպիա» մասնագիտությամբ: ՄԽԱվդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ախտորոշման ամբիոնի կողմից ստացել է բժիշկ-էնդոսկոպիստի որակավորում:

2003թ.՝ «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ բժիշկ-վիրաբույժ, միաժամանակ նաև բժիշկ-էնդոսկոպիստ

2004թ. ավարտել  է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հեռակա բաժինը:

2008-2009թթ.՝ ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ

2010թ. մայիսի 23-ին ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2013թ ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2015թ. մայիսի 3-ին կայացած խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով:

2015-2018թթ․՝ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2018-2020թթ․՝ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 97Ա հրամանագիր 30.08.2018թ.):