Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ:
Հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է լարված մնալ:
Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:
Պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության: