ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ
16 սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ։

Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:

Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն և համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը:

ԼՈՒՐԵՐ