Շարունակվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումները քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ
15 սեպտեմբերի 2022
15 սեպտեմբերի 2022
Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Արարատ Միրզոյանը նշել է, որ ջանքեր են գործադրվում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու համար։