ԼՈՒՐԵՐ
Երևանում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
15 սեպտեմբերի 2022

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում գտնվող Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի պատվիրակությունը քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հայաստանի  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում և Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին և անվտանգությանը առնչվող հարցերին։

Քննարկումների արդյունքում Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում համընկնում է Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշմանը։ ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստ են սատարելու Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից ընդունած ցանկացած որոշում։

ԼՈՒՐԵՐ