«Գովազդի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2007 թվականի

սեպտեմբերի 5-ին

 

 

Հոդված 1. «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (13 հունիսի 1996 թվականի, ՀՕ-13, այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասում «դեղամիջոցների» բառը փոխարինել «դեղերի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 101-104-րդ մասերով.

«101. Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:

102. Բուժտեխնիկան և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

103. Բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը:

104. Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

5 հոկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-77