ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին
02 սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության  խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Ստեփանյանին։

Արթուր Թովմասյանը նախ ողջունել է  հյուրերին Արցախի համար այս  կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության  հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։

Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի  նախագահը ներկայացրել է ԱՀ հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020թ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։

Շնորհավորելով Արցախի Հանրապետության 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները  կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով ՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են  իրականացվում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։

«Մենք ունենք փխրուն իրավիճակ և պետք է այն ամրապնդել ,որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։

ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին։

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղոկավար Արթուր Հարությունյանը։

ԼՈՒՐԵՐ