ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
26 օգոստոսի 2022

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդարանի  ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին  նախատեսվող Արցախի Հանրապետության  և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։

Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել  Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

ԼՈՒՐԵՐ