«Զբոսաշրջության եվ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին (Վերցվել է լրամշակման հեղինակի կողմից 21.10.2022թ.)

Ն-1-02/51,ԱԺ 01-918, 12.08.2022թ.,ՊԻ-011

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-147 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 8. Հյուրանոցային ծառայությունները

1 Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ վճարովի ծառայությունները:

2. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք  այն իրավաբանական անձինք են կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հյուրանոցային ծառայություն մատուցող անձ), որոնց կողմից շահագործվող օբյեկտներում ծառայությունները ներառում են առնվազն մեկ գիշերակաց, նվազագույն հյուրանոցային ծառայություններ և որոնք վարում են հաճախորդի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (անձնագրային, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

3 Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի հետ համատեղ, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություններ մատուցողի փոփոխության դեպքում կատարվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերահաշվառում։

 4 Հյուրանոցային համարը գիշերակացի ծառայություններ մատուցող օբյեկտի բնակելի միավոր է, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հաճախորդին գիշերակացի համար և ապահովված է կացության համար անհրաժեշտ կահավորանքով:

5 Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են՝ կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:»։

Հոդված 2. Օրենքի  9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. 

«Հոդված 9.  Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

1. Հյուրանոցը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի օժանդակ շինությունից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող  օբյեկտ է, որն ունի  առնվազն             9 համար, նախասրահ, ընդունարան, հանրային սննդի կետ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

2. Մինի հոթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առնվազն 5 և առավելագույնը 8 համար ունեցող, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող  օբյեկտ է, որն ունի ընդունարան, հանրային սննդի կետ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

3. Հյուրատունը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առավելագույնը 4 համար ունեցող, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

4. Հյուրատնային համալիրը մեկից ավել հյուրատներից բաղկացած կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

5. Հոսթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ընդունարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և առնվազն 12 ննջատեղ, որոնցից յուրաքանչյուր 6-ի համար նախատեսված է մեկ սանհանգույց:

6. Զբոսաշրջային տունն (Բի ընդ Բի` B&B) այն բնակելի տունն է, որտեղ, բացի վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում է նախաճաշ, և որը հարակից է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի բնակելի տանը կամ դրա մասն է կազմում:

7. Առողջարանը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ մատուցվում է նաև առնվազն մեկ մասնագիտական` առողջարանային, բուժական կամ վերականգնողական ծառայություն` ներառյալ լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:  

8. Հանգստյան բնակատեղին (ռեզորթ) ռեկրեացիոն վայրերում տեղակայված, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ, կազմակերպվում և մատուցվում են սննդի և այլ ծառայություններ:

9. Մասնագիտացված ճամբարն այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ մատուցվում են վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) վարող անձանց կողմից:

10. Ճամբարային բնակատեղին (քեմփինգ) վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություն մատուցող այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում, և որը մատուցում է  ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայություններ: 

11. Մոթելը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած կամ որևէ շինության մաս կազմող, ճանապարհների հարևանությամբ գտնվող վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որտեղ մատուցվում են ավտոմեքենաների կայանման և (կամ) տեխնիկական սպասարկման ծառայություններ:

12. Ապարտամենտը բազմաբնակարան շինության մաս կազմող բնակարանն է, որտեղ մատուցվում են գիշերակացի ծառայություններ և առկա է սանհանգույց։»։

Հոդված 3.  Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «Հյուրանոցատիպ հանգրվանները» բառերը փոխարինել «Մինի հոթելները» բառերով

2) 8-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ

 «8 Հյուրատները, հյուրատնային համալիրները, հոսթելները, զբոսաշրջային տները, հանգստյան բնակատեղիները, մասնագիտացված  ճամբարները, ճամբարային բնակատեղիները, ապարտամենտները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով։»։

Հոդված 4.  Օրենքի  11-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս

 «6. Հյուրանոցային ծառայությունների մատուցումը  լիազոր մարմնի կողմից չհաշվառված օբյեկտներում արգելվում է։»։

Հոդված 5. Օրենքի  14-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս

«5. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների գործունեությունն առանց լիազոր մարմնի կողմից հաշվառվելու արգելվում  է։»։

Հոդված 6. Օրենքի  222-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքի» բառից հետո լրացնել   «8-րդ հոդվածի 4-րդ մասով,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասերրորդ օրը:

Հոդված 8. Լիազոր մարմնի կողմից հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ենթակա են վերահաշվառման սույն օրենքին համապատասխան՝ այն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում, կարգավորվում են «Զբոսաշրջության եվ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով:

Արցախի Հանրապետության զբոսաշրջային  քաղաքականության հիմնական նպատակն է գրավիչ և հարմարավետ միջավայրի ձևավորումը, երկրի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտումը, ձևավորված արդյունքի միջազգային հանրահռչակումը, Արցախ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի աճի, մատուցվող ծառայությունների քանակի և որակի աճի ապահովումը, զբոսաշրջային  ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը։

          Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարական մոտեցումների, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և լրացումներ համապատասխան օրենքում: Սույն նախագծի նպատակն է ստանալ  հյուրանոցային տնտեսության  օյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք  թույլ կտան վերահսկել ոլորտի որակը, կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը  ժամանակակից տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է, և գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և համապատասխանեցնելու  մերօրյա չափանիշներին, խնդիրներ են առաջացել հյուրանոցային տնտեսության օբյեկտների դասակարգման ու նրանց որակի վերահսկողության հետ։ Կարիք է առաջանում կատարել   փոփոխություններ և  լրացումներ գործող օրենքի մեջ՝ կապված միջազգային ստանդարտների  և ոլորտում առկա մարտահրավերների հետ:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք

         Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության կողմից: 

Այլ տեղեկություններ

««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում: Սահմանված ժամկետներում առաջարկություններ կամ դիտողություններ չեն ստացվել:  

 

Ա. Հակոբյան

                                                                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 8. Հյուրանոցային ծառայությունները

1. Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ ծառայությունները:

2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները), առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները, որտեղ առնվազն մատուցվում են նվազագույն հյուրանոցային ծառայություններ:

«1 Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ վճարովի ծառայությունները:

2 Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք այն իրավաբանական անձինք են կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հյուրանոցային ծառայություն մատուցող անձ), որոնց կողմից շահագործվող օբյեկտներում ծառայությունները ներառում են առնվազն մեկ գիշերակաց, նվազագույն հյուրանոցային ծառայություններ և որոնք վարում են հաճախորդի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (անձնագրային, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

3 Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի հետ համատեղ, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություններ մատուցողի փոփոխության դեպքում կատարվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերահաշվառում։

         4 Հյուրանոցային համարը գիշերակացի ծառայություններ մատուցող օբյեկտի բնակելի միավոր է, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հաճախորդին գիշերակացի համար և ապահովված է կացության համար անհրաժեշտ կահավորանքով:

          5 Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:»։

 

Հոդված 9.   Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը` մեկ կամ երկտեղանոց:

2. Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը՝ մեկ կամ երկտեղանոց: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

3. Հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և որոնք ունեն 4-8 համար:

4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ՝ առողջարանային, բուժական կամ վերականգնողական:

5. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց:

6. Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն երեք անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ և որոնք ունեն գիշերելու համար առնվազն քսան ննջատեղ:

8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:

9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում և որոնք, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, ապահովված են ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայությամբ:

10. Զբոսաշրջային տները այն բնակելի տները կամ բնակարաններն են, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

1. Հյուրանոցը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի օժանդակ շինությունից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող  օբյեկտ է, որն ունի  առնվազն 9 համար, նախասրահ, ընդունարան, հանրային սննդի կետ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

2. Մինի հոթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առնվազն 5 և առավելագույնը 8 համար ունեցող, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող  օբյեկտ է, որն ունի ընդունարան, հանրային սննդի կետ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

3. Հյուրատունը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առավելագունը 4 համար ունեցող, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

4. Հյուրատնային համալիրը մեկից ավել հյուրատներից բաղկացած կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

5. Հոսթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ընդունարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և առնվազն 12 ննջատեղ, որոնցից յուրաքանչյուր 6-ի համար նախատեսված է մեկ սանհանգույց:

6. Զբոսաշրջային տունն (Բի ընդ Բի` B&B) այն բնակելի տունն է, որտեղ, բացի վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում է նախաճաշ, և որը հարակից է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի բնակելի տանը կամ դրա մասն է կազմում:

7. Առողջարանը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ մատուցվում է նաև առնվազն մեկ մասնագիտական` առողջարանային, բուժական կամ վերականգնողական ծառայություն` ներառյալ լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:

8. Հանգստյան բնակատեղին (ռեզորթ) ռեկրեացիոն վայրերում տեղակայված, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ, կազմակերպվում և մատուցվում են սննդի և այլ ծառայություններ:

9. Մասնագիտացված ճամբարը այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ մատուցվում են վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) վարող անձանց կողմից:

10. Ճամբարային բնակատեղին (քեմփինգ) վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություն մատուցող այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում, և որը մատուցում է  ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայություններ: 

11. Մոթելը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած կամ որևէ շինության մաս կազմող, ճանապարհների հարևանությամբ գտնվող վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որտեղ մատուցվում են ավտոմեքենաների կայանման և/կամ տեխնիկական սպասարկման ծառայություններ:

12. Ապարտամենտը բազմաբնակարան շինության մաս կազմող բնակարանն է, որտեղ մատուցվում են գիշերակացի ծառայություններ և առկա է սանհանգույց։»։

 

 Հոդված 10.  Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը և հաշվառումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:

4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:

5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և սույն օրենքում շարադրված նվազագույն պահանջները:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հյուրանոցները և մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:

7. Հյուրանոցատիպ հանգրվանները Մինի հոթելները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:

8. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:

«8 Հյուրատները, հյուրատնային համալիրները, հոսթելները, զբոսաշրջային տները, հանգստյան բնակատեղիները, մասնագիտացված ճամբարները, ճամբարային բնակատեղիները, ապարտամենտները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով։»։

81. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման մատյանում` լիազոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ըստ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անունների:

82. Հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:

9. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով պետք է օգտագործի հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման վկայականում նշված անունը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում՝ համապատասխան որակավորման կարգի նշանը:

10. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:

11. Արգելվում է օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անուն օգտագործելը այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չի համապատասխանում օգտագործվող անվանը:

 

Հոդված 11.  Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջները

1. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն.

1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.

2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը).

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:

21. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է մինչև հյուրանոցային տնտեսության օբյեկտը գործարկելը այն ներկայացնել հաշվառման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշմանդամների համար պետք է ապահովված լինի նվազագույն հյուրանոցային ծառայություններից օգտվելու հնարավորություն:

«6. Հյուրանոցային ծառայությունների մատուցումը լիազոր մարմնի կողմից չհաշվառված օբյեկտներում արգելվում է։»։

 

 Հոդված 14. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները

1. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակային տարածքի առկայությունը՝ սեփականության կամ օգտագործման հիմունքներով:

2. Գրասենյակը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

1) զբոսաշրջային օպերատորի անվանումը և գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակի առկայություն.

2) հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն.

3) հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն:

3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները մինչև զբոսաշրջային գործունեություն սկսելը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնի կողմից` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման մատյանում: Հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:

«5. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների գործունեությունն առանց լիազոր մարմնի կողմից հաշվառվելու արգելվում է։»։

 

Հոդված 222.    Կարգադրագիրը

1. Կարգադրագիրը լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է` ուղղված սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, 10-րդ հոդվածի 9-11-րդ մասերով, 11-րդ, 14-16-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտումների վերացմանը և հետագայում դրանց բացառմանը:

2. Կարգադրագրով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ողջամիտ ժամկետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում վերացնել կարգադրագրում նշված խախտումը և այդ մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

4. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտման հետ կապված կարգադրագիրը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի հարյուրապատիկի չափով։

Նույն կարգադրագիրը` այն չկատարելու համար տուգանք նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ օրվա ընթացում չկատարելը` յուրաքանչյուր անգամ առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

5. Կարգադրագիրը չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում կարգադրագիրը կատարելու պարտականությունից:

6. Կարգադրագրի գործողությունը դադարեցվում է`

1) լիազոր մարմնի ղեկավարի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, եթե այն չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.

2) կարգադրագիրն արձակած պաշտոնատար անձի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

7. Կարգադրագրի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

8. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից արձակված կարգադրագիրը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ա. Հակոբյան

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

« ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ

ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

   

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

Արցախի Հանրապետության Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում:

Ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 63-րդ հոդվածին և Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետին համապատասխան:

Նախագծով առաջարկվում է ներդնել հյուրանոցային տնտեսության օբյեկտների դասակարգման նոր համակարգ, ինչպես նաև հստակեցնել հյուրանոցային ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը:

         Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություններ» և «լրացումներ» բառերի տեղերը փոխել, քանի որ Նախագծի 1-ին հոդվածում կատարված է փոփոխություն, այլ ոչ թե լրացում: Միաժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ հյուրանոցային ծառայություն մատուցող անձ)» ձևակերպումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում տվյալ արտահայտությունը կրճատ տարբերակով չի կիրառվում:

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

 

 

Փորձագիտական ծառայության պետ՝                                        Ռ. Մարտիրոսյան

Փորձագետ`  Անի Ղահրամանյան