«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

Ն-1-02/50,ԱԺ 01-892, 05.08.2022թ.,ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի մայիսի  22-ի ՀՕ-13 օրենքի  5-րդ հոդվածի  2-րդ մասի հայերենն է բառերից  հետո լրացնել և ռուսերենը բառերը:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Կարգավորման ենթակա ոլորտի սահմանումը և առկա իրավիճակը

  Արցախի Հանրապետությունում գործող «Գովազդի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) որպես գովազդի լեզու իմպերատիվ կերպով սահմանված է միայն հայերենը։ Միաժամանակ նախատեսված է գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքում նաև այլ լեզուների զուգորդում՝ համեմատաբար փոքր տառերով, ընդ որում՝ այլ լեզուներից և ոչ մեկի նկատմամբ առանձին վերաբերմունք կամ նախապատվություն չսահմանելով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտիգենտի տեղակայումը Արցախի Հանրապետությունում՝ որպես խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի, նոր օբյեկտիվ պայմաններ են թելադրում, որոնց թվում՝ նաև լեզվական խոչընդոտների հաղթահարումն է ։

2. Կարգավորման նպատակները- Նախագծով առաջարկվող լրացման հիմնական նպատակն է գովազդի ոլորտում ռուսական միջավայրային հարաբերական հասանելության ապահովումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի համար։ Մասնավորապես, ռուսերենը, որպես պաշտոնական լեզու, կներառվի գովազդի շարադրանքում՝ հայերենի հետ հավասար։

 

3. Ակնկալվող արդյունքը-Նախագծի ընդունմամբ կապահովվի խաղաղապահ առաքելություն իրականացնողների համար ավելի մատչելի լեզվական միջավայրի ստեղծումը։

4.Նախագծի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը- Նախագիծը նորմատիվ բնույթի է, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար և միաժամանակ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով։

 

 

ԱՀակոբյան

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

« ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված  5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գովազդի լեզուն հայերենն է և ռուսերենը։

 

 

ԱՀակոբյան

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ

ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գովազդի մասին» օրենքում  լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

 

   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

««Գովազդի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

 

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական  ծառայությունում:

Նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի և Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

Նախագծով առաջարկվող լրացումն հնարավորություն կստեղծի Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղախահ կոնտիգենտի համար գովազդային ոլորտում լեզվական խոչնդոտի վերացմանը:

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել  «ստորակետ» կետադրական նշանով և լրացնել «իսկ 5-րդ մասի «հայերեն» բառից հետո լրացնել «և ռուսերեն»»   բառերը:

Միաժամանակ նշենք նաև, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա «Լեզվի մասին»  օրենքում նույնպես կատարել համապատասխան լրացում: Ուստի նպատակահարմար ենք գտնում  Ազգային ժողով ներկայացնել նախագծերի փաթեթ, կատարելով լրացում «Լեզվի մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

 

 

Փորձագիտական ծառայության ղեկավար՝                         Ռ. Մարտիրոսյան

Փորձագետ`      Լիանա Ամիրջանյան