Ընդունված է 2014թ. սեպտեմբերի 18-ին
Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ պարբերությունով.
«տրակտորային կցանքներ՝ անիվների վրա հարթակներ, որոնք նախատեսված են ծանր բեռների փոխադրման համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային
կցանքների պետական հաշվառման պայմանները, պետական
միասնական համարանիշների տրամադրումը
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքներն ենթակա են պարտադիր պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում):
- Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների սեփականատերերը պարտավոր են տեխնիկան կամ կցանքները ձեռք բերելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` 15-օրյա ժամկետում, դիմել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը` այն հաշվառման վերցնելու համար:
- Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) և տեխնիկական վկայագիր, իսկ տրակտորային կցանքների համար` պետական համարանիշ և տեխնիկական կտրոն, որոնց ձևերը հաստատում է գյուղատնտեսության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
- Գյուղատնտեսական տեխնիկայի (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) առանց տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի, իսկ տրակտորային կցանքների դեպքում՝ առանց տեխնիկական կտրոնի, պետական համարանիշի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային
Կցանքների հաշվառումը և հաշվառումից հանելը
- Գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքները հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.
դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.
ե) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.
զ) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայագիր:
Տեխնիկական վկայագիրը և տեխնիկական կտրոնը ստորագրում և կնքում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:
- Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) և տրակտորային կցանքների սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված տրակտորային կցանքների տեխնիկական կտրոնի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի` պետական կառավարման լիազորված մարմնում:
- Գյուղատնտեսական տեխնիկան և տրակտորային կցանքներն հաշվառումից հանվում են`
ա) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների ոչնչացման դեպքում.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների խոտանման դեպքում:
Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:
- Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, տրակտորային կցանքների դեպքում՝ տեխնիկական կտրոնում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում՝ տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը, տրակտորային կցանքների դեպքում` տեխնիկական կտրոնը և պետական համարանիշը վերադարձվում են գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:
Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 17 տարին լրացած անձանց:».
- 6-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «18 տարին լրացած» բառերով։
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «տեխնիկայի» բառից հետո լրացնել «և տրակտորային կցանքների» բառերով.
2) 1-ին և 2-րդ մասերը «տեխնիկայի» բառից հետո լրացնել «և տրակտորային կցանքների» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հոկտեմբերի 4
Ստեփանակերտ
ՀՕ-34-Ն