ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 5 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 - Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ժամը  11:00

                  

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ նախագահը, ԱՀ կառավարության  անդամները,  ԶԼՄ  ներկայացուցիչներհրավիրվածներ:

       Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի առավոտ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգարժան պետնախարար, կառավարության հարգելի անդամներ և գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Սկսում ենք հունիսի 30-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Գրանցվել են ­­­­31 պատգամավորներ, 2 պատգամավորներ հարգելի պատճառով բացակայում են:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Հարգելի պատգամավորներ, նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, ուզում եմ հայտարարել, որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»  խմբակցության կազմի մեջ փոփոխություն է կատարվել, ինչի մասին խմբակցության ղեկավարը, Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, գրավոր ձևով տեղեկացրել է ինձ: Այսպես՝ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը փոխվել է. Մարսել Պետրոսյանն ընտրվել է խմբակցության ղեկավար:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում որպես լրացում ներառված է պարտադիր քննարկման ենթակա երեք հարց.

1. Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը,

2. Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը,

3. Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

         Երկրորդ բաժնում ներառված են  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  հարցերը:

Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի հետ կապված: Շնորհակալություն:

Քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու  մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 31:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2022 թվականի հունիսի    30-ի հերթական նիստի օրակարգը  ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Այսօրվա նիստի օրակարգում պարտադիր քննարկման հարցերը երկուսն են՝ Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Այնուհետև ներառված են քիչ առաջ նստաշրջանի օրակարգում հաստատված  օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ: Այսօրվա օրակարգում  ներառված են նաև «Հարցեր Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին» և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարություններ»:

Կա՞ն հարցեր օրակարգի  վերաբերյալ: Հարցեր չկան:

Քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի հունիսի 30-ի հերթական նիստի  օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը: 

Քվեարկություն:

Կողմ՝ 31:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, առաջին մասով քննարկում ենք պարտադիր քննարկման ենթակա հարցերը, և առաջինն այդ շարքում  Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն է: Ուզում եմ նշել, որ այդ հաղորդումը մենք քննարկում ենք «Կանոնակարգ» օրենքի 114-րդ հոդվածին համապատասխան: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հետևյալ տարբերությամբ.

1) հաղորդումը ներկայացնելու համար Հանրապետության նախագահին  հատկացվում է մինչև մեկ ժամ,

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև Հանրապետության նախագահի  ներկայացմամբ՝ կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել,

3) եզրափակիչ ելույթի համար Հանրապետության նախագահին  հատկացվում է մինչև 30 րոպե:

Այժմ խոսքը տրվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Խնդրեմ, պարոն նախագահ:

Արայիկ Հարությունյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, ներկաներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն Ազգային ժողովի այսօրվա նիստում ես ամփոփ կներկայացնեմ Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը:

2021 թվականը Արցախի Հանրապետության գործող կառավարության հետպատերազմյան գործունեության առաջին լրիվ օրացուցային տարին էր: Այն բավականին բարդ էր անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնների և դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների առկայության առումով և, միաժամանակ, հագեցած էր այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարաբնույթ ծրագրային միջոցառումներով: Անգնահատելի է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը մեր բոլոր ձեռնարկումներում:

Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն ներքին քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:

Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է:

Անվտանգություն:

Իհարկե, առաջին թեման մերը պիտի լինի անվտանգությունը: Կփորձեմ շատ սահմանափակ, քանի որ անվտանգության մեր կատարած աշխատանքների և անելիքների վերաբերյալ մենք կարող ենք, եթե անհրաժեշտություն լինի, փակ գաղտնի հանդիպում  ունենալ, չնայած, ցավոք, մեր բոլոր գաղտնի հանդիպումներից հետո արտահոսքը լինում է շատ ավելի կայծակնային, քան մենք սպասում ենք:

Հիմնական ջանքերի ուղղությունները.

պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում՝ շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում,

 Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովում,

որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ, իսկ այս տարի արդեն ծրագրային, ոչ թե որոշակի, այլ ավելի կոնկրետ:

Մեծապես կարևորում ենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը՝ մինչև հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորումը և զգալիորեն ավելացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որի ուղղությամբ մենք բազմաթիվ դիմումներ, նամակներ և հանդիպումների ժամանակ բարձրաձայնել ենք:

Արտաքին քաղաքականություն:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները մենք տեսնում ենք.

խաղաղ և բանակցային ճանապարհ՝ միանշանակ,

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացում և ճանաչում,

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում,

տեղահանված բնակչության վերադարձ հայրենի տներ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական միջազգային առաքելության պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ,

Արցախի Հանրապետության միջազգային մեկուսացման վերացում:

Շարունակվել են ջանքերը և կշարունակվեն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նոր հաջողություններ արձանագրելով նահանգային մակարդակում ճանաչման ու աջակցման ակտերի ընդունման առումով:

Ներքին անվտանգություն, հասարակական կարգի պահպանում և արտակարգ իրավիճակներ:

Արտակարգ իրավիճակների ոլորտում շարունակվելու են աշխատանքները հետևյալ ուղղություններով.

արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության պաշտպանություն,

քաղաքացիական պաշտպանության համակարգի պայմանների բարելավում,

չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերում և ոչնչացում կամ օգտագործում,

տարածքների ականազերծում:

Ներքին անվտանգության ոլորտ:

2021 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 1711 դեպք (2020 թվականին՝ 1281)՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33.6 տոկոսով,

Աճել է նաև հանցավորության մակարդակը. 10 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 115՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 86-ի համեմատ:

Կատարվել են հետևողական աշխատանքներ երթևեկության կանոնների պահպանման ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղություններով: Կշարունակվեն այդ միջոցառումները և պարբերական բնույթ կկրեն:

Կազմավորվել են ոստիկանության զորքեր, որոնք առաջին հերթին կմասնակցեն Արցախի Հանրապետության բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը:

Առողջապահություն:

Կառավարությունը շարունակում է որակյալ, հասանելի, արդյունավետ և թափանցիկ առողջապահական համակարգի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը:

2021 թվականի պետբյուջեի ֆինանսավորում՝ ավելի քան 12.5 միլիարդ դրամ (մոտ 60 տոկոսով գերազանցում է 2020 թվականի մակարդակը):

2021 թվականին բարձրացվել են առողջապահական համակարգի աշխատողների աշխատավարձերը. 25 տոկոսով՝ բժիշկների, 15 տոկոսով՝ միջին բուժանձնակազմի և 10 տոկոսով՝ կրտսեր և այլ աշխատողների աշխատավարձերը, իսկ 20 տոկոսով ամբողջությամբ, մոտավորապես, այնտեղ կարող են որոշակի փոփոխություններ լինել, 20 տոկոսով արդեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցող խմբերի ցանկը։

Բուժծառայությունների տրամադրման դեպքերի գերակշիռ մասը կատարվել է պետական ֆինանսավորմամբ:

Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 173 քաղաքացու տրվել է ֆինանսական աջակցություն 91.5 մլն դրամ գումարի չափով։ Բացի դրանից այն մեր քաղաքացիները, որոնք ստիպված պետք է բուժօգնություն ստանային Հայաստանի Հանրապետությունից դուրս, սկսած տեղափոխումից, ընթացիկ բուժումից և բոլոր ծախսերը, հիմնականում, եթե բարեգործական հիմունքներով եղել են հավաքագրումներ, տարբերությունը փոխհատուցվել է, ֆինանսավորվել է պետության կողմից:

Շարունակվել է կանանց առողջության պահպանման և ծնելիության խթանման ծրագիրը: 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման նպատակով ՀՀ ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում գրանցվել է 25 հղիություն: Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Այս կարևոր ծրագիրը շարունակական է, և արդեն իսկ արձանագրվել են գոհացուցիչ և ուրախալի արդյունքներ:

Պատերազմի հետևանքով վնասված առողջապահական հաստատությունների շենքերի վերականգնման աշխատանքներին զուգահեռ ավարտին են հասցվել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր մասնաշենքի ավարտական աշխատանքները, կապիտալ վերանորոգվել և համապատասխան գույքով ու սարքավորումներով վերականգնվել են Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները, բարելավվել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանները, բացվել է նոր ամբուլատոր բաժանմունք, որը հագեցվել է նոր սարքավորումներով: Բացի դրանից,  «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի սարքավորումների առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ արդեն կա վերջնական պայմանավորվածություն ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով ապահովելու ուղղությամբ

Բարեգործական որոշ կազմակերպությունների հետ միասին աշխատանքներ են տարվում Վանքի, Գետավանի, Հաթերքի և Կարմիր շուկայի բուժհաստատությունների վերանորոգման և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրման ուղղությամբ:

Մեկնարկել է օրթոպեդիայի ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունից ու Ռուսաստանի Դաշնությունից ժամանող առաջատար մասնագետների կողմից տեղում իրականացվում են համապատասխան ծառայությունները:

2022 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները Արցախում ստանում են անվճար բուժօգնություն, բացառությամբ ատամնաբուժական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայությունների։

Սոցիալական որոշ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար ատամնաբուժական ծառայությունները ևս իրականացվում են անվճար, իսկ 2021 թվականի ընթացքում այդ ծառայությունների պետպատվերի գները համապատասխանեցվել են շուկայում գործող գներին, ինչի արդյունքում տվյալ խմբերին պատկանող անձինք սկսել են իրապես անվճար կերպով օգտվել ատամնաբուժական ծառայություններից:

Կրթություն, գիտություն, մշակույթ և սպորտ:

ԱՀ կառավարության 2021 թվականի գործունեությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում ուղղված է եղել ամրագրված գերակա նպատակների կատարմանը և ներկա իրողություններով առաջադրված հիմնախնդիրների լուծմանը:

«Երկարօրյա դպրոց» ծրագիր՝ 2021 թվականի 12 գյուղական դպրոց, այս տարեսկզբին ևս երկուսը արդեն գործում են:

Ի կատարումն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ փոխհատուցվել են 2020-2021 թվականներին ուսումնական տարվա բոլոր վարձավճարները՝ հաշվի առնելով պատերազմի հարուցած սոցիալական դժվարությունները ողջ բնակչության համար: Իսկ 2021-2022 թվականներին ուսումնական տարվա համար շարունակվել է գործող ծրագիրը բակալավրիատում առկա ուսուցմամբ սովորող գրեթե բոլոր ուսանողների, ինչպես նաև բակալավրիատում հեռակա ուսուցմամբ և մագիստրատուրայում առկա և հեռակա ուսուցմամբ սովորող՝ սոցիալական որոշ խմբերի պատկանող ուսանողների վարձավճարների փոխհատուցում: Փոխհատուցվել են նաև Հայաստանի Հանրապետության պետական բուհեր վճարովի հիմունքներով ընդունված ուսանողների՝ 2020-2021 թվականների ուսումնական տարվա ուսման վարձավճարները:

Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանություն՝ մշտադիտարկում, զեկույցներ, դիմումներ միջազգային կառույցներին, պետական խորհրդի ձևավորում:

Արցախցի մարզիկները, մասնակցելով միջազգային մրցաշարերին, Եվրոպայի, աշխարհի և ՀՀ առաջնություններին, գավաթի խաղարկություններին, հուշամրցաշարերին  արձանագրել են փայլուն արդյունքներ և գրավել առաջնային տեղեր:

2022 թվականին ևս կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է լինելու կրթության համակարգի բարեփոխումների ակտիվացմանը, գործող մանկապարտեզների, դպրոցական շենքերի, մարզադահլիճների, մարզահրապարակների պայմանների բարելավմանը և նորերի կառուցմանը, երիտասարդության հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանմանը:

Սոցիալական պաշտպանություն:

2021 թվականին կառավարությունը շարունակել է ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականությունը՝ կարևորելով սոցիալական իրավունքների լիարժեք ու ամբողջական իրացումը:

Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովությանն ուղղված ծրագրերի իրականացման համար ծախսվել է շուրջ 23.8 մլրդ դրամ:

2021 թվականի հունվարի 1-ից ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխաներին տրվող միանվագ նպաստների չափերը սահմանվել են 300 հազար դրամ (նախկինում 100 հազար դրամ և  200 հազար դրամ), իսկ եթե երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողն ունի հաշմանդամության խումբ, նպաստի չափը կազմել է 500 հազար դրամ։

40 տոկոսով բարձրացվել է մինչև երկու տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը՝ կազմելով 27 հազար դրամ:

2022 թվականի հունվարի 1-ից բոլոր սոցիալական վճարները և պետական հատվածի աշխատավարձերը բարձրացել են միջինը 20 տոկոսով:

2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաներին նշանակվում է ամենամսյա պետական նպաստ 50 հազար դրամի չափով, մինչև նրանց 6 տարեկանը լրանալը, իսկ արդեն 2022 թվականին նաև տարիքը կփոխվի: Այսօր մենք քննարկում ենք  ֆինանսների նախարարի հետ և հնարավորության դեպքում տարիքը արդեն լրացուցիչ կհայտարարենք:

Սոցիալական պաշտպանության ոլորտում պետության առաջնահերթություններից է մնում 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում ապաստանած անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, որի ուղղությամբ 2021 թվականին ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվել են գույքային, դրամական աջակցությունների, կատարված ծախսերի համար փոխհատուցումների տրամադրման միջոցառումներ: Հուլիսի 1-ից փոխվելու է նաև սոցիալական աջակցության տրամաբանությունը: Արդեն քննարկվում է, մենք գիտենք, որ բնակվարձերի փոխհատուցում, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցում և այլն, այդ բոլորը փոխարինվելու է մեկ շնչի հաշվով 40 000 դրամի նախնական թվի, բայց արդեն վերջնական կարգ նշանակելու պարագայում կներկայացվի: Բացի դրանից, մենք կառավարության որոշումով փոփոխություն ենք կատարել այդ շրջանների՝ պետության կողմից վճարվող ՊՈԱԿ-ներ, փակ բաժնետիրական ընկերություններ, համայնքներ և այլն, հաստիքների կրճատման առումով որոշումը երկարաձգում ենք մինչև հունվարի 1-ը:

Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրելով 300 000 դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10.6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի:

Հրետակոծության հետևանքով Արցախում բնակտարածքն ավերված կամ կորցրած ընտանիքների յուրաքանչյուր անդամի միանվագ տրամադրվել է 250 000 դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1.3 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 5 388 անձ:

Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.9 մլրդ դրամ:

4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021 թվականի մարտից, Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 000-ական դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27.1 մլրդ դրամ, շահառուների թիվը` շուրջ 109 000:

Տեղահանված և Արցախում բնակտարածք կորցրած անձանց 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 000-ական դրամի, այլ խմբերին՝ 25 000-ական դրամի չափով:

Այս ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին հատկացվել է ամսական 40 000-ական, այլ խմբերին՝ 20 000-ական դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն՝ շուրջ 5.4 մլրդ դրամ:

Բռնազավթված համայնքներից տեղահանված և Արցախի Հանրապետության գյուղական համայնքներում ժամանակավոր ապաստանած 672 ընտանիքի ԱՀ կառավարության կողմից տրամադրվել է անհրաժեշտ գույք և տեխնիկա, 341 բնակելի տուն կահավորվել է ամբողջությամբ: Դա իրականացվել է ԱՀ պետական բյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:

2022 թվականի հունվարի 1-ից շուրջ 20 տոկոսով բարձրացվել են նաև կենսաթոշակների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարների և առանձին խմբերի քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնության չափերը: Երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով սահմանվել է 50 000 դրամ՝ նախկին 15 000 դրամի փոխարեն:

Չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253 000 դրամի փոխարեն սահմանվել է 312 800 դրամ: Ընդհանուր առմամբ նշեմ, որ նման ծրագրերով ծախսվել է մոտավորապես 62 մլրդ դրամ:

Բնակարանային ապահովություն:

Ձևավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը մեծապես կանոնակարգել է բնակարանային ծրագրերը և դրանց իրականացման ընթացակարգերը:

2021 թվականին և 2022 թվականին մեկնարկել են ավելի քան 3600 նոր բնակելի տների ու բնակարանների կառուցման աշխատանքները: Առաջիկայում այն անցնելու է 4000-ը՝ պետական միջոցներով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, բարեգործական այլ միջոցներով, այս փուլում ներդրումային միջոցներով, որ հետո գնում է իրականացվելու պետության կողմից:

Արձանագրվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած 7622 շենքեր ու շինություններ, որոնց հիմնական մասի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են մեկնարկել 2021 թվականին, մասնավորապես, ավարտին են հասցվել 2445 շենք-շինության վերանորոգման աշխատանքները: Բացի դրանից ավելի քան 1000 բնակելի տների ու հասարակական նշանակության օբյեկտների համար տրվել է շինանյութ՝ հիմնականում տանիքների վերանորոգման նպատակով, իսկ շուրջ 2500 բնակելի տներում ու բնակարաններում փոխվել են պատուհանները և դռները:

Զոհված զինծառայողների ընտանիքներին պատկանող 246 բնակելի տներում ու բնակարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ, որոնցից 130-ը ավարտին են հասցվել:

Տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններով և կեցության նվազագույն պայմաններով ապահովելու նպատակով պետության կողմից վարձակալվել է 3400 բնակարան և անհատույց տրամադրվել պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքների:

Հյուրանոցների, իջևանատների և հյուրանոցատիպ հանգրվանների սեփականատերերի հետ կնքվել է հյուրանոցային և սննդի ծառայությունների մատուցման 85 պայմանագիր՝ այդպիսով շուրջ 2000 քաղաքացու ժամանակավոր ապահովելով կացարանով:

Շարունակվել է Արցախում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին դրամական աջակցություն է տրամադրվել 92 ընտանիքի: Նշված ծրագրում 2021 թվականին ընդգրկվել է նաև Ստեփանակերտ քաղաքը: Գիտեք, նախկինում Ստեփանակերտը չկար, բայց մենք կարևորում ենք սեփական ռեսուրսներով բնակելի տների կառուցման աշխատանքները, և այս տարի ավելի մեծ գումարներ են ուղղվելու: Չի բացառվում, որ նաև փոխվի տրամադրվող աջակցության չափը: Մի երկու թիվ էլ ես ներկայացնեմ բնակարանների հետ կապված: Ընդհանուր առմամբ 2021 թվականին և այս ժամանակահատվածում բնակարաններ տրամադրվել են, նոր բնակարանների մասին է խոսքը, 377, երկրորդային շուկայից գնված բնակարանների քանակը կազմել է 304, չհաշված, նշել եմ, որ գյուղերում առկա ազատ բնակֆոնդի վերանորոգման առումով ավելի քան 600 ընտանիք: Հիմնականում Ստեփանակերտ, Ասկերան, Կարմիր շուկա, Կաղարծի, Հովսեփավան, Դահրավ բնակավայրերում և նաև շրջաններում այսօր շարունակվում է այդ աշխատանքը: Իհարկե, այս ամիսների ընթացքում  որոշակի աշխատանքների տեմպի անկում ունենք, բայց այն շուտով կվերականգնվի:  

Տնտեսություն և հարկաբյուջետային քաղաքականություն:

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է 2021 թվականին Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հետևյալ ցուցանիշները՝

տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 88.5%, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 249.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 270.9 մլրդ դրամի դիմաց: Իհարկե, մեր պլաններով արդեն այս տարի պիտի 400 միլիարդը անցնենք, բայց պատերազմի հետևանքները պարզ են:

ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 87.3%՝ 105.5% դեֆլյատորի պայմաններում:

ՀՆԱ-ի 12.7% տնտեսական անկման շուրջ 9.8 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը, ներառյալ՝ էներգետիկան, 4.8 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը, 4.2 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2021 թվականին կազմել է 205 000 դրամ՝ 2020 թվականի 188 000 դրամի դիմաց՝ գրանցելով 8.7% աճ: Պետական համակարգում բարձրացել են բավականին, բայց մասնավոր հատվածում կան խնդիրներ և, իհարկե, կարող է փաստացի աշխատավարձերի բարձրացում տեղի է ունեցել, հարկային հաշվետվություններում այդ խնդիրը կա, և օրեր առաջ ես հարկային համակարգի աշխատողների հետ հանդիպման ժամանակ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ընդհանուր առմամբ ներհարկային դաշտը բերելու այն իրավիճակին, որ ունեցել ենք նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք հասկանում ենք, որ ինչ-որ չափով հետպատերազմյան իրավիճակում որոշակի խստությունը բացակայել է, բայց այն պետք է վերանայել:

Հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 34.3 մլրդ դրամ՝ պլանը գերակատարելով 41.3%-ով կամ մոտ 10 մլրդ  դրամից ավել: Ես նաև նշեմ՝ այս տարի մենք նախնական ունենալու ենք ավելի քան 45 մլրդ դրամի սեփական եկամուտներ, և 2017 թ. ցուցանիշը մենք անցնում ենք: 2017 թ. մենք ունեցել ենք 37 մլրդ դրամ, մուտքերը այս տարի՝ արդեն 45 մլրդ: Ինձ թվում է՝ արդեն այս տարի անցնելու ենք նաև 2018 թվականը:

2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ դրամ՝ ապահովելով նախատեսված ծրագրի 91.4 տոկոսը: 2021 թվականի պետական բյուջեն կատարվել է առանց ընթացիկ ծախսերի գծով էական պարտքերի կուտակման: Պետական բյուջեի ծախսերի մասով ավելացված գումարը հիմնականում ուղղվել է պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանը, անօթևան մնացած և սոցիալական ծանր պայմաններում հայտնված անձանց ժամանակավոր կեցության համար կացարանների վարձակալությանը, ոռոգման համակարգի ջրագծերի, ջրամբարների, ջրատար ցանցերի, ջրավազանների կառուցմանը և վերանորոգմանը, գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի ընդլայնմանն ու նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմանը, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնմանը, հրետակոծություններից վնասված բնակֆոնդի վերանորոգմանը, բնակչությանը շինանյութերի տրամադրմանը, համայնքներում հին բնակֆոնդի վերանորոգմանը, գործարար ակտիվության վերականգնմանը: Պետական բյուջեի դեֆիցիտի համալրման նպատակով Արցախի Հանրապետության կողմից թողարկվել է պարտատոմսեր, սպասարկման համար կատարվել են ծախսեր:

2022 թվականի կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 263.7 մլրդ դրամ (մոտ 8 տոկոս աճ), իսկ սեփական եկամուտները, նշեցի, 45 մլրդ:

 2022 թվականի պետական բյուջեի ընդհանուր եկամուտները ծրագրվել են 184 մլրդ դրամ, ծախսերը՝ 215 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 31 մլրդ դրամ: Ես նաև որոշակի թվեր եմ ուզում ներկայացնել: Վնասների փոխհատուցման առումով, ավելի ճիշտ հիմնական միջոցների կորստի արդյունքում պետության կողմից փոխհատուցվել է ընդհանուր առմամբ 21 մլրդ դրամ, որից կանխիկ փոխանցումը կազմել է 2 մլրդ դրամ, մնացածը՝ պարտատոմսերի տեսքով և շարունակվում է: Իհարկե, ես նաև այստեղ մի քանի թիվ նշեմ՝ անհատական գործերը, որը հանձնվել է կոմիտեին, կազմում է 9871, բավարարված անհատական գործերի քանակը կազմում է 1462, որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թվերի մասին է խոսքը գնում փոխհատուցման առումով: Բնակարանների վարձելու կամ ժամանակավոր կացարանների պահպանման նպատակով իրականացվել է մոտ 6.7 մլրդ դրամի աշխատանքներ:

Ենթակառուցվածքներ:

Էներգետիկայի բնագավառում իրականացվել են էլեկտրասնուցման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ, շարունակվել են հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի բաշխիչ ցանցի արդիականացման, գազամատակարարման համակարգի գազատարների և գազասարքավորումների արդիականացման աշխատանքները:

Բնակչության կողմից 2021 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, բջջային հեռախոսակապի և ինտերնետ ծառայության վճարների փոխհատուցման պետական աջակցության գումարը կազմել է մոտ 11 մլդ դրամ:

Իվանյան, Խնածախ, Առաջաձոր, Հաթերք, Կոճողոտ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ, Եղցահող, Նորշեն, Ծովատեղ համայնքներում մեկնարկել են խմելու ջրի համակարգերի կառուցման աշխատանքները։ Ավարտվում են Բերդաշենի և Ճարտարի մի հատվածի արտաքին ջրամատակարարման այդ մեծ ծրագրի իրականացման աշխատանքները, առաջիկա օրերին արդեն կշահագործվի:

Ավարտվել է այս մի քանի օրերին մեր ամենախոշոր ծրագրերից մեկը՝ Պատարայի ջրամբարի մեծ պրոյեկտի այն հատվածը, որը ապահովելու է Ստեփանակերտի և Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրեր և ահագին տարածքների ոռոգման աշխատանքներ ապահովող այդ խողովակաշարի կառուցման աշխատանքը: Մոտ 5 միլիարդանոց պրոյեկտը սեպտեմբերի սկզբներին հանձնարարականի արդյունքում այս մի քանի օրվա ընթացքում՝ մինչև հուլիսի       10-12-ը, ավարտված է լինելու, և Ստեփանակերտն ու  հարակից բնակավայրերը չեն ունենալու խմելու ջրի խնդիր, և ամենակարևորը, մենք լուծելու ենք նաև որակյալ խմելու ջրի հարցը: Գիտեք, որ Ստեփանակերտը հիմնականում ապահովվում էր խմելու ջրով Ղայբալլու գետից, իսկ վարարումների ժամանակ մենք ունենում ենք պղտորման այնպիսի աստիճան, որ ֆիլտրկայանները ի վիճակի չեն մաքրելու: Եվ մինչև ջրամբարը կառուցելը մենք խողովակաշարով նաև ապահովում ենք այդ խնդիրը, իսկ ջրամբարի աշխատանքները շարունակվելու են: Համոզված եմ, որ երեք տարվա մեջ ավարտվելու են:

Կապի բնագավառում նոր սեփականատերը, որը բոլորին հետաքրքրում է, հայաստանյան կազմակերպություն է, որը ներդրել է ավելի քան 10 միլիոն դոլար և որի արդյունքում մենք ունենալու ենք ամենաէժան և ամենաորակյալ կապը: Առաջիկա օրերին նորից վերանայվելու են սակագները, և «Ղարաբաղ Տելեկոմի» սակագները, նորից եմ կրկնում, պիտի լինեն ամենաէժանը: Բոլոր առումով այսօր հանձնարարված է, քննարկվում են կազմակերպության հետ, և կապահովվի, և դրա մասին լրացուցիչ կհայտարարվի: Իսկ այն կեղծ լուրերը, որ օտարերկրյա քաղաքացիներ են և այլն, նշեմ, որ երբ մեր «Ղարաբաղ Տելեկոմը» սեպտեմբերի 27-ին ունեցել է խնդիր, ամբողջությամբ կապը խզված էր, և ժամերի ընթացքում մենք կարող էինք զրկվել համընդհանուր կապի համակարգից, այդ նույն ընկերությունն է վերականգնել: Եվ նրանք, իմ կարծիքով, ամենապրոֆեսիոնալ կազմն են: Առանց անուններ բացահայտելու, որովհետև այդ ընկերությունները, մենք ունենք նման այլ ընկերություններ, որոնց սեփականատերերին մենք գիտենք, բայց շատ ժամանակ չենք բարձրաձայնում՝ հասկանալով, թե ինչ խնդիրներ են նրանք ունեցել նախկինում և այսօր էլ ունենալու են միջազգային հարթակներում և՛ ինվեստիցիոն գումարներ ներգրավելու, և նաև նրանց խնդիրների առումով:

Շարունակվում են, ավելի ճիշտ ավարտման փուլում է մեր ամենախոշոր ոռոգման ցանցերից մեկը՝ Նախիջևանիկ, Փրջամալ, Վարդաձոր, Խնաբադ, Խրամորթ և Ասկերանի ու Իվանյանի հատվածի պրոյեկտը: Վերջնական թիվը պարզ կլինի, բայց մենք մինչև երկուսուկես, երեք հազար կանոնավոր ոռոգման հնարավորություն ենք ունենալու, իսկ Բադարայի ջրամբարը կառուցելու առումով՝ մշտական կանոնավոր: Այսօր եթե կանոնավոր է եղած ռեսուրսների շնորհիվ, այսինքն՝ գետում ինչ ռեսուրսներ ունենք, ապա Բադարայի ջրամբարի կառուցման արդյունքում այն ամբողջությամբ կարգավորվելու է:

Հարգելի՛ գործընկերներ, ընդհանուր առմամբ այսպիսինն է մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ու անելիքների ամփոփ պատկերը:

2021 թվականը մեր հանրապետության համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր:

2022 թվականին ևս միասնաբար ու հետևողականորեն շարունակելու ենք Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու եռանդը, ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում՝ ի շահ հայրենիքի բարօրության ու բարգավաճման: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախագահ: Հիմա անցնում ենք հանրապետության նախագահի հաղորդման շուրջ պատգամավորների հարցերին: Խնդրում եմ միայն հաղորդման վերաբերյալ, որովհետև ժամը 1-ին մենք հնարավորություն կունենանք հանրապետության նախագահին նաև այլ հարցեր ուղղել, որոնք ներկայացված չեն հաղորդագրության մեջ:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Գրանցում: Հերթագրվել են հինգ պատգամավորներ: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Մետաքսե Հակոբյան - Շնորհակալություն: Ընդհանուր առմամբ հաղորդմանն է վերաբերում, խնդիրը անվտանգային է: Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքով, ռուսական տարբերակը նորից մեջբերեմ՝ «по Лачинскому коридору», պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է հինգ կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, ես մեջբերեմ իր խոսքը՝ «Երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել, և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով»: Արդյո՞ք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի վեցերորդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է՝ միգուցե և բարձրակարգ: Տրվե՞լ է համաձայնություն, թե՝ ոչ: Եթե այո, ապա ե՞րբ է տրվել, Ձեր կողմից ի նկատի ունեմ, և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էիք վերը նշված բնակավայրերի հայաթափվելու հարցը:

Արայիկ Հարությունյան – Կապված երթուղու հետ՝ մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և Ադրբեջանի կողմից, և Ռուսաստանի Դաշնության կողմից: Բոլոր առաջարկությունները մերժվել են: Առաջարկվող այդ մայրուղին քննարկվել է մի քանի անգամ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են Ազգային ժողովում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, թե ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհը ավարտվելուց հետո, երբ որ լինի ճանապարհ, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքը ասելու առաջին հերթին ճանապարհի կառուցման որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում: Երկրորդ՝ արդյո՞ք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով լինելու է շատ ավելի անվտանգ՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով: Առանց բարձրաձայնելու այստեղ մենք կարող ենք փակ դահլիճում ներկայացնել՝ ինչու շատ ավելի անվտանգ: Ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, այդ հարցը այսօր չի քննարկվել: Հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին: Մենք բանակցում ենք: Խոսքը Բերձորի մասին չէ, Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք: Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել: Մենք որևէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Մետաքսե Հակոբյան – Ես ինձ համար փաստեմ, որ ըստ էության վեցերորդ կետի շրջանակներում չէ այն, ինչ որ կատարվել է: Հայաստանի Հանրապետության վարչապետը իր առցանց, այսպես ասած, մամլո ասուլիսում, ես նորից մեջբերեմ իր խոսքից՝ «որոնք չէին գտնվում ԼՂԻՄ-ի նախկին սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ», «Բերձորի», այնուհետև ուղղեց իրեն ադրբեջանական տարբերակով՝ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարության որոշումներով լուծում ենք», այնուհետև, որ Աղավնոյի խնդիրները Դուք եք լուծելու, այսինքն փաստեց, որ լինելու է հայաթափում, «Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև տեղեկություն չունեմ», այսինքն նշեց նաև, որ սկզբունքը հետևյալն է. «ԼՂ նախկին ինքնավար մարզի վարչական շրջանից ներս է գտնվում, թե դուրս» և «քննարկել ենք», նորից իր խոսքն եմ մեջբերում, «Արցախի Հանրապետության իշխանությունների հետ», «Սուսի հարց չի քննարկվել»: Այսինքն՝ ինքը ամեն կերպ փաստում էր, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է Արցախի իշխանությունների հետ: Եվ գիտե՞ք, եթե ամեն բան պարզ է, և ստացվում է այնպես, որ, ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքի եմ ես ասում, ոչ թե սա իմ կարծիքն է, այլ իր փաստածը, և արդեն իսկ համաձայնեցրել էիք ամեն բան, ապա ինչո՞ւ հանրությունը, մասնավորապես Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչներին չեք տեղեկացնում ընդհանրապես ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Մենք անընդհատ խոսում ենք կամ Դուք փաստում եք, որ անվտանգային հարցերից ելնելով չեք հանրայնացնում...

Արթուր Թովմասյան -  Մտքերի փոխանակման ժամանակ կասեք: Քանի որ հրատապ հարց է, չեմ ընդհատում, բայց երկու տարի է պատգամավոր եք, արձագանքելը մեկ րոպե է:

Արայիկ Հարությունյան – Պարզ է, կպատասխանեմ, պարոն Թովմասյան: Ես նորից նշում եմ. հենց Աղավնոյի հետ կապված Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ես ասացի Աղավնոյի հարցը այսօր չենք քննարկում, մենք տանում ենք բանակցություններ, և այդ հարցը թողեք, այս փուլում մեր բանակցային հնարավորության շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան: Ինչ վերաբերում է Սուս գյուղին, այս փուլում մենք այնտեղ համարյա բնակիչ չունենք, իսկ նաև ես ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի և Սուս բնակավայրի քաղաքացիները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձոր բնակավայրում մեր հայրենակիցների հետագա ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով շարունակելու ենք մեր բանակացությունները, մեր պայքարը:         

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Սա այն հարցն է, որ մի մարդ չի կարող լուծել, բոլորս միասին ենք որոշում կայացնելու այդ հարցում, այդ թվում նաև Ազգային ժողովը ու Անվտանգության խորհուրդը:

Արայիկ Հարությունյան – Եվ ինչ մնում է տեղյակ չի եղել, ներողություն, պարոն Թովմասյան, հենց այդ մայրուղու թեման պարբերաբար, եթե ոչ տասնյակ անգամ քննարկվել է տարբեր հարթակներում: Հասարակական կազմակերպությունների հետ իմ բոլոր հանդիպումներում, քաղաքական ուժերի հետ բոլոր քննարկումների ժամանակ երբևէ այդ հարցը օրակարգից դուրս էլ չի եկել: Անկախ ինչ թեմայով ենք մենք հանդիպել, քննարկել ենք նաև դա:

Արթուր Թովմասյան – Շատ լավ հարց էր, ժողովրդին հուզող հարց էր, իրականում խոսակցությունները մեր հանրապետությունում շատացել են այդ առումով:

Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Բալայանը:

Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Իմ հարցը նույն ձև կապված է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, որևէ կերպ չի կատարել գերիների վերադարձ, կանգնել իրենց տեղերում, ներքին տեղահանվածների վերադարձ, իսկ ՀՀ իշխանությունները՝ որպես մյուս կողմ, բոլոր կետերը անշեղորեն կատարել են, դեռ մի բան էլ ավելի: Վեցերորդ կետի իրագործման կամ չիրագործելը մեր միակ հաղթաթուղթն է: Եթե Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է փաստում, բոլոր հարցերը համաձայնեցնում են և Արցախի Հանրապետության իշխանությունները հնարավորություն ունեն կարծիք հայտնել, ապա ի՞նչն է խանգարում Ձեզ կասեցնել վեցերորդ կետի իրագործումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել եռակողմ հայտարարությամբ ամրագրված իրենց պարտավորությունները, մասնավորապես, նորից շեշտեմ՝ գերիների վերադարձ, կանգնել իրենց տեղերում, Քարագլխի դեպքերը և նման դեպքեր: Վերջիվերջո նոյեմբերի 9-ը մեզ համար դատավճիռ չէ, և եթե կողմերից մեկին կարելի է գրեթե բոլոր կետերը խախտել, ապա ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի կասեցնել գոնե մեկ կետի կատարում: Արդյոք խնդիրը բանակցո՞ղի մեջ է:  

Արայիկ Հարությունյան – Սիրելի ընկերներ, պարոն Գալստյան, մենք չենք ասում այդ կետը կատարել ենք: Ես նշեցի՝ դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ: Երբ որ ավարտվեն շինարարական աշխատանքները, ավարտվելուց հետո մենք կարող ենք մեր կարծիքը ասել: Բայց եթե պիտի մայրուղին փոխվի, ապա կառուցվող մայրուղին այն կոորդինատներով է գնում, որը մենք հաստատել ենք Անվտանգության խորհրդում ու տրամադրել: Եթե պիտի փոխվի, ապա այդ մայրուղով, եթե չպիտի փոխվի, ապա մեկ հարց. ժամանակը կգա, ավարտելուց հետո մենք կքննարկենք՝ ոչ այս դահլիճում, թե որ ճանապարհն է մեզ համար լինելու ավելի անվտանգ: Ի՞նչ է պետք մեր հայրենակիցներին. Հայաստանի հետ կապող ավելի անվտանգ ճանապարհ: Իմ կարծիքով նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու, անվտանգության առումով մեր հնարավորությունները Արցախի պաշտպանության բնագավառի, պաշտպանության բանակի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ռուս խաղապահների ավելի հեշտ է լինելու, շատ ավելի մեծ անվտանգային երաշխիքներ են լինելու, քան գործողը: Խոսքը գնում է մի բնակավայրի մասին՝ Աղավնոյի, որովհետև Բերձորը մենք պիտի շրջանցենք: Կարող ենք հրաժարվել այդ կետից, բայց մենք նաև քննարկում ենք հետևանքները: Ավարտելուց հետո, կարող ենք նաև ոչ ավարտելուց հետո, վաղն էլ քննարկենք՝ որ ճանապարհն է մեզ համար լինելու անվտանգ, ոչ միայն երթևեկության կանոններին համապատասխան, այլ որ շատ ավելի որակյալ ճանապարհ է, անգամներով ավել: Դա չեմ քննարկում: Գիտե՞ք, ուզում եք բոլոր հանրությանը ներկայացնենք որտեղ ինչ ենք կառուցելու անվտանգային առումով: Մենք ունենք խնդիր այսօր: Ցավոք, բառը չեմ ուզում օգտագործել, բայց այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ կաբինետից դուրս գալ Ազգային ժողով մտնելն են ադրբեջանցիները տվյալ վայրկյանին իմանում և շատ շատերինդ: Իհարկե, ով հետաքրքիր է նրանց: Հիմա ուզում եք բարձրաձայնենք աշխարհով մեկ՝ մենք ինչի ենք այդ ճանապարհը ընտրել: Հավաքվենք, որոշենք, ասենք չենք ընտրում, բայց հետևանքների մասին միասին պետք է պատասխան տանք,թե հրաժարվելով այդ ճանապարհից ինչ հետևանքներ ենք ունենալու մենք: Միասին որոշենք, այս դահլիճից հետո հավաքվենք, որոշենք, այսինքն մենք դեմ ենք, ոչ մի բան չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս: Խնդրեմ, որոշենք: Հետևանքների մասին էլ միասին պատասխան տանք, այս երկրում ապրող մեր ավելի քան կամ մոտ հարյուր քսան հազար բնակչի ճակատագրի մասին էլ մտածենք: Բայց ի լուր աշխարհի չքննարկենք էլի: Կան, նորից եմ կրկնում շատ, շատ կարևոր անվտանգային խնդիրներ, որոնք այս դահլիճում կամ այս ձևաչափով չեն քննարկվում: Ես ինքս կողմ չեմ: Մայիսի 18-ը այս տարի եղել է իմ կյանքի հերթական ծանր օրերից մեկը, որովհետև Լաչին ազատագրող և Լաչինի միջանցքով առաջին խումբը, որ անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել: Բայց այսօր մեր երկրի ճակատագիրը շատ ավելի կարևոր է, քան էմոցիաները: Եկեք քննարկենք, նորից եմ կրկնում, ամեն մի քայլի հետևանքները, որ վաղը չասենք՝ ինչու այսպես դարձավ: Խնդրեմ, դեմ եմ, ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, հավաքվենք, որոշենք: Ես ասում եմ Անվտանգության խորհրդով  հաստատել ենք և առաջարկել ենք, հիմա ասում եք՝ ինչու եք հաստատել: Որովհետև քննարկել ենք, ամենաճիշտը դա ենք համարել: Ծածուկ ոչ մեկը ոչ մի բան չի արել: Եթե որոշումը մեր չեղարկում ենք կամ Անվտանգության խորհրդով, կամ այլ ձևաչափով, հայտարարենք առաջին հերթին Արցախի բնակիչներին, Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք առաջին հերթին վայրկյանների ընթացքում քաղելու այդ ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Արձագանքո՞ւմ եք, պարոն Գալստյան: Խնդրում եմ բոլոր պատգամավորներին մեկ րոպե արձագանքման համար:

Դավիթ Գալստյան -  Այն, որ այսօր, չգիտեմ, ցանց է գործում դավաճանական, դա ևս իշխանությունների թերի աշխատանքի արդյունքներն է, դա ընդհանուր ժողովրդի մեղքը չի: Ճիշտ չեք հանրությանը ներկայացրել, թե երկրում ինչն է կարելի հայտնած, ինչը՝ չէ: Իսկ հաջորդը՝ իմ հարցը երևի թե մի քիչ այլ տեղ տարաք, շեղվեցիք փոքր-ինչ: Ես ասում եմ քանի որ Ադրբեջանը չի կատարել այդ կետերը, և այս հաղթաթուղթը օգտագործել, իմ հարցը երևի թե...

Արայիկ Հարությունյան – Դեմ չեմ, դեմ չեմ:  Պարոն Գալստյան, երբ որ ճանապարհը փոխելու ժամանակը կգա, միասին որոշենք, ասենք չենք անում: 

Դավիթ Գալստյան – Բայց աշխատանքները պետք է տարվեն, որ էլի փաստի առաջ չկանգնենք, ինչպես միշտ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:

Վահրամ Բալայան – Պարոն Հարությունյան, Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը փոխվել է: Ինչպե՞ս եք գնահատում, և ընդհանրապես լրատվադաշտում եղած այդ տեղեկատվությունից զատ Դուք ինֆորմացիա ունե՞ք  աշխատանքները վերսկսելու հետ կապված: Երկրորդ հարցը գազատարի, էլեկտրագծերի և ինտերնետի հետ է կապված, այսինքն՝ այդ անվտանգության հետ կապված ինչ-որ միջոցառումներ արվո՞ւմ են, թե՝ չէ, ձմռան նախապատրաստվելու հետ կապված: Եվ երրորդ հարցը՝ տուրիզմը զարգացնելու համար, ասենք, ավելի փափուկ վերաբերմունք հնարավո՞ր չէ ստանալ այդ հսկողներից, որպեսզի մարդիկ կարողանան գալ, գնալ: 

Արայիկ Հարությունյան – Ես էլ եմ լրատվությունից տեղեկացել Ամերիկայի ներկայացուցչի փոփոխության առումով: Ժամանակ առաջ՝ մեկ-երկու ամիս առաջ, նախկին ներկայացուցիչը եղել է Հայաստանի Հանրապետությունում, հանդիպել է մեր պետնախարարի հետ, սովորական, որ հետո հայտարարեն կամ, ավելի ճիշտ, տեղեկանան մեր դիրքորոշումին: Ի դեպ նշեմ, որ նրանց հետ բոլոր հանդիպումներում հիմնական թեզը  մեր գնահատականը ռուս խաղաղապահների, Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան խնդրի լուծման և ընդհանուր առմամբ: Այստեղ էլի մենք խնդիր ունենք: Իհարկե, ես չեմ ուզում ասել ճիշտը որն է, որովհետև ես իրավունք չունեմ, էլի մենք պետք է քննարկենք, որոշում կայացնենք: Կա նաև նոր, ավելի ճիշտ՝ լրացուցիչ ինֆորմացիա, որը ամեն օր ես ստանում եմ տարբեր տեղերից՝ նախկինում ընթացող և այլն, և որոշենք հետագա մեր ղարաբաղյան խնդրի լուծման հայեցակարգը, ճանապարհային քարտեզը, ինչպես ենք տեսնում, մեր համագործակցությունները՝ բաց, փակ, տարբեր երկրների հետ, ինչքանով է նպաստելու այդ ամենը: Ես կուզեմ, որ առանձին քննարկում ունենանք, միասին որոշենք քաղաքական ուժերով և հետագայում նաև արդեն Անվտանգության խորհրդում համապատասխան որոշում կայացնելով:

Ենթակառուցվածքների հետ կապված՝ ես իմ ելույթում նշեցի էներգետիկայի հետ կապված: Ես որոշել էի, որ այս դահլիճից իմ շնորհակալությունը հայտնեի «Արցախէներգո»-ի բոլոր աշխատողներին, «Արցախգազ»-ի  բոլոր աշխատողներին, «Արցախկապ»-ի այն բոլոր  աշխատողներին, որոնք անխափան պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ իրենց ծառայությունն են մատուցել: Անցած ձմեռը՝ ավելի ճիշտ մարտ ամիսը, մեզ համար եղել է աննախադեպ ծանր ամիս ջերմաստիճանի և ընդհանուր առմամբ, իրականում անձնազոհության չափ ծառայություն են մատուցել, և շատ ծանր ենք մենք անցել: Իհարկե, դժվար է բացատրել ինչ համակարգով, ինչ ռեժիմով ենք մենք աշխատել, բայց բարեբախտաբար այսօր արդեն մեր հնարավորությունները օր օրի փոխում ենք, և նման ֆորս-մաժորային իրավիճակներում ավելի լավ պատրաստված ենք լինելու: Ի դեպ, չասենք, չնայած տեղյակ են, ձև չկա տեղյակ չլինեն, կառուցվում է շատ խոշոր հիդրոէլեկտրակայան Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, տասնյոթ մեգավատտ հզորությամբ: Մեկ-մեկ տեսնում եք այն մեծ խողովակները, որը կառուցելուց հետո ոչ միայն համարյա լուծելու է մեր էլեկտրաէներգիայի խնդիրը, այլ նաև կանոնակարգելու է ռեժիմները, ինչպես ասում են: Մեր հյուսիսային հատվածում հզորությունները տնտեսական, որոնք աշխատում են, էլի չբարձրաձայնենք անունը, շատ խիստ շահագրգռված է, և ամեն ինչ պետք է անենք, քանի որ միայն հոսանք մատակարարելը չէ, այլ տարբեր պարամետրեր կան, որը պետք է ապահովել այդ ռեժիմների կանոնավոր ընթացքի առումով: Նոր ճանապարհով արդեն մոտ օրերս պետք է սկսվի, բանակցություններ տարվում են, որ Ադրբեջանը, քանի որ ինքն է, այդ կառուցվող հատվածում իրականացնի նաև էլեկտրական սյուների տեղադրման աշխատանքները, այսինքն՝ էլեկտրական գիծը կկառուցեն նրանք, շատ ավելի հզոր, որը նաև ըստ մեր էներգետիկայի մասնագետների պետք է փոխել: Մեր գործող գիծը բավարար հզորություն չունի: Նոր գիծը ունենալու է շատ ավելի մեծ հզորություն պարբերաբար այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, մնացած հատվածներում մենք ենք կառուցելու: Նոր գիծ ենք կառուցելու:

 Այդ նույն հատվածում մենք կապի խնդիրը լուծում ենք էլի համատեղ, որոշակի շինարարական աշխատանքները իրականացնելու են նրանք, իսկ «Ղարաբաղ Տելեկոմը» իրականացնելու է արդեն բազմաշերտ անվտանգային կապի աշխատանք, քանի որ երևի հիշում եք, թե ինտերնետ կապի ինչպիսի խափանումներ են լինում պարբերաբար: Լաչինում մեկը գնում է, չգիտեմ, իր հավեսի համար, թե թալանի համար կտրում է օդով գնացող այդ մալուխային գիծը,  ամբողջությամբ զրկվում ենք, և ժամեր կամ մինչև օր անհրաժեշտ է լինում վերականգնել: Բայց այս ընթացքում մենք բազմաշերտ, անվտանգային մի քանի գծերով և տարբեր ձևերով՝ գետնի տակով, գետնի վերևով, ունենալու ենք մալուխային գիծ: Կապի մնացած անհրաժեշտ աշխատանքներն էլ են կատարվելու: Գազի հետ կապված՝ ընթանում են բանակցություններ: Այստեղ կա մի քանի որոշում՝ շատ ավելի ծանր, շատ ավելի թանկ, բայց որոշ բաներ կան, որ էլի մենք պետք է քննարկենք, տեսնենք ինչպիսի լուծում ենք տալու:

Տուրիզմի հետ կապված՝ միանշանակ կողմ ենք: Մենք մի քանի անգամ հարցը բարձրացրել ենք: Հարցը քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումների ժամանակ և ոչ մեկ անգամ՝ հեշտացնելու ռեժիմը: Այստեղ մենք ունենք բավական մեծ խնդիր: Ես համարում եմ, որ միայն տուրիզմի համար չէ: Դրա համար մենք պետք է քննարկենք, և հենց այդ նույն ճանապարհի փոփոխությունը նաև պայմանավորված է լինելու նման որոշումներով, որ նրանք պետք է ապահովեն անվտանգությունը, այլ ոչ թե իրականացնեն ստուգման աշխատանքներ: Դա էլ ենք մենք բանակցում, դա էլ է լինելու պարտադիր մեր պահանջներից մեկը, որ այդ հատվածում որևէ ստուգում չկատարվի, և ընդհանուր առմամբ մայրուղում, այսինքն ոչ միայն տուրիզմի համար է պետք, այլև մեզ համար էլ է պետք: Այդ ուղղությամբ մենք բանակցություններ մշտապես տանում ենք: Շնորհակալություն հարցի համար:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն: Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, Ձեր ելույթում Դուք նշեցիք ինչքան բնակարաններ են տրամադրվել մեր բռնի տեղահանված քաղաքացիներին: Հարցս հետևյալն է. բռնի տեղահանվածներին բնակտարածքով ապահովելու ծրագիրը ի՞նչ ժամկետներում է նախատեսում հասնել իր ավարտին: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Ես նշեցի, թե ինչքան բնակֆոնդի շինարարություն է կատարվում: Ի դեպ նշեմ, որ առաջին փուլում մենք իրականացրել ենք 44-օրյա պատերազմի մեր զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքը: Նշեցի թվերը, թե քանի ընտանիք է բավարարվել այս փուլում, բայց նշեմ նաև, որ մոտ երեք հարյուր նման կատեգորիայի մեր հայրենակիցների բնակարանային խնդիրներ արդեն ընթացքում են Հայաստանի Հանրապետությունում: Պետական մուրհակների տրամադրման և բանկերի հետ պայմանավորվածության հարցն էլ է լուծվելու: Հայաստանի կառավարությունը վերաբնակիչների՝ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում ապրող, էլի նույն սերտիֆիկատների տրամադրման գործընթաց է սկսում: Այդ քանակն էլ դեռ պարզ չէ, բայց ինձ թվում է՝ մենք 2024 թվականի սկզբներին արդեն ավարտած ենք լինելու ամբողջությամբ այդ ծրագիրը: Ոչ միայն դա: Մենք ավարտելու ենք զուգահեռ նաև որոշ սոցիալական խմբերի, նշեցի՝ զոհվածների ընտանիքները ամբողջությամբ բավարարվում են, բացի դրանից՝ սպայական անձնակազմ, թոշակառու սպաներ, այսինքն տեմպերը այնքան արագ են և ծրագրերը այնքան շատ են, համոզված եմ, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ղարաբաղում բնակարանային կարիք ունեցող ընտանիք չի լինելու՝ ընդհանուր առմամբ, ոչ միայն այդ խմբին, այլ բոլորին:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն: Եվ վերջին հարցը՝ պարոն Ստեփանյան, խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, հաղորդման մեջ և հարցերի պատասխաններում նշեցիք ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ  կատարվող աշախատանքների մասով, մասնավորապես, հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող հեռահաղորդակցության ենթակառուցվածքների մասով: Դեռևս 2018 թվականին Դուք պետնախարարի պաշտոնում պաշտոնական նամակներով դիմել եք Հայաստանի Հանրապետությունում գործող երեք կապի օպերատորներին՝ Արցախում ևս ծառայություններ մատուցելու համար: Այնուհետև հայտարարել եք, որ երկուսը մերժել են, իսկ մեկը առհասարակ չէր արձագանքել նամակին: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում սկսել է գործել հայաստանյան կապի օպերատոր  «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը: Վերջին օրերին հայտարարություն է տարածվել, որ վաղվանից դադարում է լիարժեք ծառայությունների մատուցումը և տեղափոխվում է, այսպես ասած, նախապատերազմյան փուլ՝ ռոումինգի պայմաններ: Այստեղ խնդիրը միայն նրանում չէ. ողջունելի է, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ներդրումներ է կատարում, բարելավում է, նաև սակագների վերանայում է տեղի ունենում, խնդիրը, կարծում եմ, նաև ռազմավարական է՝ զուտ այլընտրանք ունենալու, որովհետև վերջին շրջանում մենք բազմաթիվ անգամ բախվել ենք խափանումների և այլնի համար: Պարոն նախագահ, նպատակարմար չե՞ք գտնում միջնորդելու, որ տվյալ ընկերությունը չդադարեցնի գործունեությունը Արցախում: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան -  Նախ՝ առաջին հերթին մենք պետք է նաև իրականությունը ասենք. գործում էր  անօրեն: Մենք մշտապես խնդրում էինք աշխատել օրենքի շրջանակներում, այդ ընկերությունը հրաժարվել է օրինական դաշտում աշխատելու քաղաքականությունից, լիցենզիա չի ստացել, չի էլ ցանկացել ստանալ: Այսօր էլ պատրաստ ենք տրամադրել: Ինչպե՞ս եք մտածում էլի: Դե եկեք բոլոր կազմակերպություններին թողնենք գան Ղարաբաղ, անօրեն աշխատեն՝ առանց հարկային վճարների, առանց պետական կարգավորման: Որևէ պետական կարգավորման չի ենթարկվել: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Պարոն Գալստյանը նշեց, որ պետությունն էլ ունի խնդիրներ, որ մենք ունենք նման համակարգ: Այո: Բա ինչո՞վ են այդ կապը ստեղծում: Հենց այդ նույն համակարգով: Իսկ մենք պետք է վերահսկենք, մանավանդ այսօր: Մենք պատրաստ ենք տրամադրել օրինական բոլոր թույլտվությունները, բայց նաև պիտի կատարի այն պահանջները, որը մենք ենք դնում: Պարզ է չէ՞՝ ինչի մասին է խոսքը: Երկրորդ՝ օրեր հետո մենք նորից իրականացնելու ենք այն միջոցառումը, որը սկսել ենք 2020 թվականի սեպտեմբերի 1-ից կամ օգոստոսի 1-ից՝ կապված բուքմեյքերական այդ թալանի գործընթացին: Նրանք կատեգորիկ հրաժարվել են ոչ միայն մասնակցել, այլ նրանք համարել են, որ դա իրենց գլխավոր բաներից մեկն է, որ օգտվում են շահառուները: Իսկ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատերերի առջև խնդիրը դրել ենք՝ խստացնել և ամենօրյա պայքար տանել: Գիտե՞ք ինչ գումարներ են գնում: Թվերը հայտարարեմ. մեր սոցիալական ծրագրերի գերակշիռ մասը հենց այդ համակարգով հետ է գնում: Իհարկե, կարող եք ասել ինչի՞ եք սահմանափակում, բացատրեք, դաստիարակեք, քարոզեք: Սահմանփակելու ենք ամբողջությամբ: Իհարկե, կան շրջանցող  մեխանիզմներ, բայց հաստատ 80-90 տոկոսով մենք փակելու ենք այդ դաշտը, և մի քանի օրից մենք տեսնելու ենք դա: Եվ այդ թիմը աշխատելու է պարբերաբար, որովհետև ասում է մի տեղ սահմանափակում ես, մյուս տեղն է բացում: Սահմանափակելով գնալու ենք: Դա լինելու է մեր կարևոր աշխատանքներից մեկը: Իհարկե, շատերը մեզնից նեղանալու են, բայց կարծեմ այս դահլիճում շատ քիչ կամ մարդ չկա, որ համաձայն չէ մեր կարծիքին, կամ մեկ- երկու հոգի: Ահռելի գումարներ, չեք պատկերացնում, ամսական հաստատ մեկ միլիոն դոլար չէ, շատ ավելին է, որ գնում է: Դրա համար այդ խնդիրը կա, և ինչի՞ եմ նշում. այսօր էլ պատրաստ ենք ոչ միայն այդ ընկերությանը, և առաջին հերթին այդ ընկերությանն էլ ենք մենք առաջարկել բանակցել: Ի դեպ, այդ գործընթացը ասեմ. գիտեք, որ 2020 թվականի առաջին օրերին մենք պետական կառավարման ենք վերցրել ռազմական դրության շրջանակներում: Բայց պատերազմից հետո սեփականատերերը դիմել են մեզ՝ պահանջելով փոխել և տալ նրանց հետագա կառավարումը և այլն և շարունակեն իրենց գործընթացը:  Ես կատեգորիկ դեմ եմ եղել, որովհետև ամենածանր իրավիճակում՝ պատերազմի առաջին օրը, ձախողել են այդ կապի համակարգը ամբողջությամբ: Հենց այդ նույն խողովակն է չէ՞, գիտեք, փակագծերը չբացենք՝ ով ինչ: Բայց ասել եմ գնացեք, սեփականատերերի հետ բանակցեք: Բանակցել եմ երեք հայաստանյան օպերատորների հետ: Ժողովուրդ, անունը որ տանք, անունը գրենք, այդ ընկերությունը վաղը պրոբլեմ է ունենում, որպեսզի պարզ լինի, զրկվում է միջազգային բոլոր համագործակցային հնարավորություններից: Մեկի հետ հաջողվել է, այն մեկը, որը պատերազմի ժամանակ մեր կապը ապահովել է, կարողացել է բանակցել ինչ-որ մոդելներով, համաձայնության գալ, գնել, որպեսզի մենք միջազգային հարթակներում խնդիրներ չունենանք: Իսկ եթե խնդիր ունենանք, շատ մեծ կորուստներ են կրելու Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե մենք, որովհետև պայմանագրում այդպիսինն է եղել: Բայց, նորից կրկնում եմ, այսօր եթե կա նման ընկերություն, որը ապահովելու է մեր պայմանները՝ անվտանգային և մնացած պայմանները, և օրինական դաշտում պիտի աշխատի, խնդրեմ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Արայիկ Հարությունյան -  Բայց մենք չենք ասել այդ օրից դուրս գան, դա էլ ասեմ էլի: Մենք միշտ սպասում էինք, մի քիչ էլ ասացինք սպասենք, կարող է համաձայնության գանք, բայց արդեն գիտեք, որ այդ ընկերությունում ևս տեղի են ունեցել փոփոխություններ և այլն, այդ ընկերությունը, իմ ինֆորմացիայով, ևս միջազգային ընկերությունների հետ բանակցում է սեփականատերերի փոփոխության, այն ընկերությունը, որի մասին Դուք խոսել եք, այսինքն՝ նրանց ճակատագիրն էլ այդքան պարզ չէ:        

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն: Մենք ավարտեցինք հարցերի մասը: Հարակից զեկուցման համար հայտեր չենք ստացել: Նախատեսված է մտքերի փոխանակություն: Խնդրեմ, եթե մտքերի փոխանակության ցանկություն կա, գրանցվեք: Չկա: Պարոն նախագահ, եթե ցանկություն կա եզրափակիչ ելույթի, խնդրեմ: Կես ժամ ժամանակ ունեք:

Արայիկ Հարությունյան – Կա: Մի քանի թիվ ներկայացնեմ: Քանի որ վերջերս նաև հանրության շրջանակներում շատ է խոսվում հիմնադրամների գործունեության մասին, մի քանի բան նշեմ, 2007 թվականի վերջից թե 2008 թվականի հունվարի 1-ից են գործում հիմնադրամները: Այն օրվանից մինչև այսօր համարյա չի փոխվել կանոնադրությունը, գործում են նույն կանոնադրությամբ, նույն գործելաոճով: Միշտ տրամադրել է վարկեր, միշտ չի եղել իհարկե, որ վարկերը նպատակային են օգտագործել, բայց մի շատ հետաքրքիր թիվ եմ ընթերցել՝ մեկ միլիարդ ինչ-որ խոզաբուծական ծրագրի մասին: Սիրելի հայրենակիցներ, մեր «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ամբողջ խոզաբուծության համար կնքված պայմանագրերի ծավալը 800 միլիոն դրամ է, որից ընդամենը 500 միլիոնն ենք հատկացրել: Չգիտեմ դա ինչ 1 միլիարդ է, ես էլ կուզենամ իմանամ այդ 1 միլիարդի մասին՝ անկեղծ: Ամենամեծ գումարը տրամադրվող եղել է 25 միլիոն խոզաբուծության համար՝ ոչ մեկ հոգու: Դա եղել է ընկերություն, մի քանի ընկերություններ՝ հիմնականում մի քանի միլիոնանոց և հիմնականում տեղահանված բնակիչների: Կարող է մյուսները եղել են խարդախներ, որոնք լավ բիզնես ծրագիրը ներկայացրել են, հաստատվել է: Այդ առումով կան համապատասխան վերահսկողական խմբեր երկու հիմնադրամներում էլ: Մի թիվ ասեմ.  ներդրումային հիմնադրամի կողմից պետական բյուջեով տրամադրվող գումարների փոխառության ամբողջ ծավալը կազմել է 2 միլիարդ 300 միլիոն, փոխառություն ստացողների թիվը՝ 534: Գյուղհիմնադրամում ստացողների թիվը կարծեմ 6 միլիարդ 700 միլիոն դրամի փոխառություններ, բայց դրա մի մեծ մասը մարվել է, 2000-ից ավել շահառուներ: Ինչ վերաբերում է գումարների նպատակայնությանը և այլն, ընդհանուր առմամբ հանձնարարված է Ազգային անվտանգության ծառայությանը,  ոչ միայն Գյուղհիմնադրամի, բոլոր ուղղություններում՝ սկսած մանկապարտեզի սնունդ կլինի, աշխատողների թվաքանակ կլինի, սոցապ նախարարության տարբեր ծառայություններ կլինի, կրթության նախարարության, քաղշին նախարարության: Ասֆալտի սանտիմետրից սկսած բոլորը այսօր ստուգվում է, և բազմաթիվ նման փաստեր արձանագրվում են պարբերաբար: Իհարկե, մեր Ազգային անվտանգության ծառայության խնդիրը չէ դա, մեր խնդիրը շատ ավելի մեծ է, բայց քանի որ նրանց հնարավորությունները ավելի հեշտ են առաջնային նյութերը ի մի բերելու և փոխանցելու համապատասխան մարմիններին, կատարում են: Այստեղ է նաև Հաշվեքննիչ պալատի նախագահը, քիչ հետո հնարավորություն եք ունենալու նաև հարցեր տալու, խնդրեմ, պարբերաբար իրականացնել ստուգումներ, և եթե անհրաժեշտություն լինի, միայն կողջունեմ, որ պետական բյուջեի գումարները ցանկացած ուղղությամբ ստուգելու առումով ոչ միայն ստուգվի, այլև մի քանի անգամ էլ մանրադիտակով կամ խոշորացույցով նայվի: Եվ բոլոր նրանք, ովքեր օգտվել են՝ և այս դահլիճում նստած, ոչ մի կարգ չի փոխվել, նույն կարգով է ընթանում: Կարող է հերթերում մեկը շուտ է ստանում, մեկը ուշ է ստանում, մեկը օբյեկտիվ է, մեկը սուբյեկտիվ է, բայց այն ձեր ասած գումարների առումով ես էլ մեծ հաճույքով կուզենամ իմանալ այդ ոնց է այդ գումարները եկել, որտեղից է եկել և որտեղ է գնացել: Շնորհակալություն:    

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն նախագահ: Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները:

Օրակարգային հաջորդ հարցը Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին հարցն է: Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև երեսնական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Արցախի Հանրապետության նախագահի մինչև երեք ներկայացուցիչ, իսկ նույն տևողությամբ հարակից զեկուցումներով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, իրավասու և մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը:

Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Արցախի Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

           Այժմ  հրավիրում եմ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար պարոն  Վահրամ Բաղդասարյանին: Մենք տասնհինգ րոպե ժամանակ ունենք, հետո ընդմիջում կանենք, հետո հարցեր կառավարությանը, հետո նորից կշարունակենք պետական բյուջեի կատարողականը:   

         Վահրամ Բաղդասարյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կառավարության կողմից սույն թվականի ապրիլի 29-ին ընդունվել և Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Նախքան պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելը՝ ցանկանում եմ անդրադառնալ հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին՝ ներկայացնելով, թե ինչ մակրոտնտեսական միջավայրում է ձևավորվել և կատարվել հաշվետու տարվա բյուջեն:

2020 թվականին տեղի ունեցած արհավիրքները մեծ վնաս հասցրին մեր երկրի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին։ Արտակարգ իրավիճակի և կիրառվող սահմանափակումների պայմաններում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում կրած անդառնալի կորուստների հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում 2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով: Անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 249.4 մլրդ ՀՀ դրամ՝ 5.5 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 88.5 տոկոս: Նման անկման համար հիմք են հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ու ծառայությունների ոլորտների ավելացված արժեքի նվազումը: Հարկ է նշել, որ անկման միտումը որոշակի չափով կրճատվել է շինարարության հաշվին՝ 5.2 տոկոսի չափով:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.

- արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ դրամ՝ 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազելով 33.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 48.9 տոկոսը բաժին է ընկնում Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղին, 29.0 տոկոսը՝  Մշակող արդյունաբերություն ճյուղին, 21.5 տոկոսը՝ Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ճյուղին,

- շինարարության ծավալը կազմել է շուրջ 74.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 48.3 տոկոսով: Հանրապետությունում իրականացված շինարարության կառուցվածքում 38.8 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 38.5 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցների հաշվին, 17.2 տոկոսը՝ տարբեր կազմակերպությունների, 2.4 տոկոսը՝ բնակչության, 0.4 տոկոսը՝ համայնքային բյուջեների միջոցների հաշվին,

- գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56.5 մլրդ դրամի դիմաց, կամ նվազել է 51.1 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 24.5 տոկոսը բաժին է ընկնում բուսաբուծության, իսկ 75.5 տոկոսը՝ անասնապահության ճյուղին:

2021 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը 2020 թվականի նկատմամբ աճել է 8.7 տոկոսով և կազմել 205.454 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականին կազմել է շուրջ 357.0 մլն ԱՄՆ դոլար` 2020 թվականի համեմատ նվազելով 14.6 տոկոսով (2020 թվականին՝ 417.8 մլն ԱՄՆ դոլար և 2019 թվականին՝ 656.1 մլն ԱՄՆ դոլար):

Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 8.0 տոկոսով` կազմելով 258.4 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը՝ 28.1 տոկոսով և կազմել  98.5 մլն ԱՄՆ դոլար:

Գնաճը 2021 թվականին կազմել է 5.9 տոկոս:

2021 թվականի պետական բյուջեով պլանավորված 28 մլրդ 894.4 մլն դրամ ընդամենը սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 46 մլրդ 796.0 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 62.0 տոկոսով, որն իր հերթին 5.5 տոկոսով կամ 2 մլրդ 702.7 մլն դրամով պակաս է 2020 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: 2021 թվականի տարեկան մուտքերի նվազումը պայմանավորված է նաև գործարար միջավայրի վրա պատերազմական գործողությունների հետևանքների մեղմացմանն ուղղված Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությամբ՝ հարկ վճարողների համար սահմանելով և կիրառելով նոր արտոնություններ:

Հաշվետու տարում պետական բյուջե են մուտքագրվել 34 մլրդ 257.0 մլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ նախատեսված 24  մլրդ 231.2 մլն դրամի դիմաց կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 41.4 տոկոսով:

«Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 13.7 տոկոս: Ընդհանուր առմամբ  հարկային եկամուտների ավելի քան 77.8 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

Պաշտոնական դրամաշնորհների գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 11 մլրդ 614.0 մլն դրամ, որը գերազանցել է պլանային առաջադրանքը 7 մլրդ 546.6 մլն դրամով կամ շուրջ 2.9 անգամ:

2021 թվականին Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 128 մլրդ 752.3 մլն դրամ:

2021 թվականի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 48 մլրդ 610.2 մլն դրամ, որը ֆինանսավորվել է փոխառու (թողարկված պարտատոմսերից ստացված) միջոցների հաշվին:

Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ 158.5 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 91.4 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են շուրջ 1.8 անգամ: Հաշվետու տարվա պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են պատերազմից տուժած տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների վերականգնմանը և հետագա զարգացմանը, տեղահանված բնակչության բնակարանային խնդիրների մասամբ լուծմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և հետպատերազմյան ժամանակաշրջանում ծագած բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված հրատապ ծրագրերը:

2021 թվականի պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները հետևյալն էին.

- տնտեսական հարաբերությունների բնագավառին հատկացված ծախսերը կազմել են 28.5 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ աճելով 57.9 տոկոսով), որի գերակշիռ մասը տրամադրվել է.

- գյուղատնտեսության բնագավառին, որի ծախսերը կազմել են 6 մլրդ 754.3 մլն դրամ` նախատեսված 8 մլրդ 987.6 մլն դրամի դիմաց կամ կատարվել են 75.2%-ով:

Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 961.0 մլն դրամ, որն ուղղվել է Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացմանը, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորմանը, արտեզյան ջրհորների կառուցմանը և վերանորոգմանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցությանը, գյուղատնտեսության ոլորտում նորարարության և ձեռներեցության խրախուսմանը:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» պետական բյուջեից հատկացվել է 4.5 մլրդ դրամ, որն ուղղվել է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրված վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը, փոխառությունների տրամադրմանը և գյուղի ու գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրերի իրականացմանը:

- Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվել է 8.0 մլրդ դրամ` նախորդ տարվա 4.2 մլրդ դրամի դիմաց, որն ուղղվել է իրացման նպատակով բնակարանների կառուցման և գնման, փոխառությունների տրամադրման, բնակարանային պայմանների բարելավման պետական ֆինանսական աջակցության և այլ ծրագրերի իրականացմանը։

- «Վառելիք և էներգետիկա» բնագավառին տրամադրվել է 11.4 մլրդ դրամ` նախորդ տարվա շուրջ 4.0 մլրդ դրամի դիմաց, ինչը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով բնակչության կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի ծառայությունների գծով առաջացած ծախսերի մասնակի սուբսիդավորմամբ:

Կապիտալ ներդրումների ծրագրով ծախսերը կազմել են 23 մլրդ 948.4 մլն դրամ, որը կազմում է ծրագրավորված ցուցանիշի 87.9 տոկոսը և ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 10.7 տոկոսը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 103 մլրդ 442.5 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 100 մլրդ 583.8 մլն դրամ կամ ծրագիրը կատարվել է 97.2 տոկոսով, որն ուղղվել է սոցիալական բնագավառի մոտ 50 ծրագրի իրականացմանը: Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտներից է, որը պետական բյուջեի ծախսերում կազմել է 44.9 տոկոս, ինչը պայմանավորված է պատերազմական գործողություններից առաջացած տարաբնույթ սոցիալական խնդիրների լուծմամբ, մասնավորապես, տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների, կացարանով ապահովման, պատերազմի հետևանքով ծանր ֆինանսական վիճակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասների հատուցման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, կենսաթոշակային և զբաղվածության, ինչպես նաև տարեցների, հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների հիմնահարցերի լուծմամբ:

Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 14 մլրդ 669.3 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 13 մլրդ 850.7 մլն դրամ կամ կատարվել են 94.4 տոկոսով, իսկ ընդհանուր բյուջեի ծախսերում կազմել 6.2 տոկոս: Կրթության ոլորտում իրականացվել են 35 բյուջետային ծրագրեր: Ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությանը` 65.4 տոկոս, նախադպրոցական կրթությանը` 7.9 տոկոս, բարձրագույն կրթությանը՝ 7.6 տոկոս, իսկ մնացած ուղղություններին՝ 19.1 տոկոս:

Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրերի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 12 մլրդ 220.9 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 8 մլրդ 856.6 մլն դրամ: Հատկացված միջոցներն ուղղվել են ավելի քան 40 առողջապահական ծրագրերի իրականացմանը, որից 35.1 տոկոսը տրամադրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածի, իսկ 34.8 տոկոսը` հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորմանը:

2021 թվականին պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների համար նախատեսված 2 մլրդ 930.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 2 մլրդ 706.8 մլն դրամ, որը ապահովել է համայնքային բյուջեների ծախսերի 75 տոկոսը:

Ցանկանում եմ նշել, որ 2021 թվականի պետական բյուջեն կատարվել է` ելնելով նպատակայնության և հասցեականության սկզբունքներից և որպես նպատակ ապահովելով կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների հետևանքների ազդեցության մեղմացումը մեր ժողովրդի սոցիալական վիճակի և բարեկեցության մակարդակի վրա:

Ընդհանրացնելով խոսքս՝ ասեմ, որ ներկայացված հաշվետվությունը քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում՝ Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Հաշվետվության շուրջ ծավալված քննարկումների ժամանակ բարձրացվել են բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանվել են պետական կառավարման մարմինների պատասխանատուների կողմից: Հարկ եմ համարում նշել պատգամավորների բարձրացրած հարցադրումների և առաջարկությունների կառուցողական բնույթը և ընդգծել դրանց դերակատարումը կառավարության կողմից իրականացվող և հետագայում իրականացվելիք միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ և կառուցողական քննարկումների համար:

Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Ձեզ էլ շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Ընդմիջում կես ժամ:

(Ընդմիջում):

 

Ժամը 13:00

 

Արթուր ԹովմասյանՇարունակում ենք մեր աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածի համաձայն այսօր նախատեսված է Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին հարցը: Հիշեցնեմ, որ Կանոնակարգի պահանջներին համապատասխան հարցերի համար նախատեսված է երկուական րոպե, պատասխանների համար՝ երեքական: Խնդրում եմ սա հաշվի առնել: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հարցերը պատգամավորները տալիս են իրենց հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից: Այժմ պատգամավորներին մեկ խնդրանք. առաջին տասը վայրկյանին գրանցվեն այն պատգամավորները, ովքեր Արցախի Հանրապետության նախագահին հարց են տալու, որովհետև ինքը շտապ պետք է տեղ գնա:

Գրանցում:

Գրանցվել է չորս պատգամավոր՝ Հայրապետյան Սեյրան, Գալստյան Դավիթ, Իշխանյան Դավիթ, Պետրոսյան Մարսել: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան – Պարոն նախագահ, ինչպես Դուք նշեցիք, անվտանգության հարցերը քննարկվում են այլ հարթակում, այդ մասին հիմա հարցեր չեմ տալու: Ցավոք սրտի, այդ հարթակներում տեղի ունեցած ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում, իմ կածիքով պետք է պատժվեն բոլորը՝ առանց պաշտոնի և այլ սահմանափակման: Բայց հարցս վերաբերում է պարենային անվտանգությանը: Եթե կարելի է, այդ մասին երկու խոսք ասեք, մյուս հարցերին նախարարները կպատասխանեն:

Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Իմ ելույթում նաև այդ թեմային էի անդրադարձել, բայց հարկ եմ համարում, որ դա առանձին մի անգամ քննարկենք Անվտանգության խորհրդում: Քայլեր ձեռնարկվում են, ունենք ոչ միայն պարենային, այլև ընդհանուր պաշարների՝ էներգետիկ, պարենային առաջին անհրաժեշտության, այսինքն՝ արտակարգ իրավիճակների: Հաշվի առնելով այսօրվա մեր իրավիճակը, ճանապարհների, ենթակառուցվածքների վիճակը ի մի բերելով՝ մենք արդեն մշակում ենք, համապատասխան քայլեր ձեռնարկում ենք: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:

Դավիթ Գալստյան – Հարցս 222-Ն որոշմանն է վերաբերում՝ վարկերի փոխհատուցմանը: Հաշվի առնելով, որ գործընթացը սկսվել է, բայց ինձ թվում է՝ Դուք ինքներդ եք տեղյակ, կառավարության անդամներին համենայնդեպս տեղյակ պահել եմ, որոշ բանկեր բանավոր պայմանավորվածությամբ, թե ինչ պայմանավորվածություններ չի պահում, և այն գումարները, որոնք կառավարության կողմից մարվում են, պոչեր են թողնում և զանգում են հաճախորդներին այդ գումարների վերադարձման համար: Նույն որոշման մեջ երբ որ չեն ընդգրկված Հայաստան տեղափոխված մեր քաղաքացիները, հաշվի առնված չեն նաև այդ տեղափոխման պատճառները, ասենք մարդն այստեղ հիպոթեքով տուն է վերցրել կամ վերանորոգման վարկ է վերցրել, այդ վարկը օգտագործվել է այստեղ, ամուսնության պատճառով, աշխատանքի բերումով «Ամերիա» բանկի աշխատողների մասին է խոսքը, որ առաջարկել են աշխատանք Հայաստանում, թե չէ դիմում պետք է գրեին և սոցիալական ոչ մի փաթեթից: Սրանք (չի լսվում) ի՞նչ ենք նախաձեռնում այս շտկումները կատարելու համար:

 Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Պարոն Բաղդասարյանն էլ այդ հարցը մի երկու անգամ բարձրացրել է: Ընդհանուր առմամբ այդտեղ խնդիրներ ունենք: Ես խնդրում եմ, որ առանձին կազմակերպեք հանդիպում պարոն Բաղդասարյանի հետ, պարոն  Գալստյան, ներկայացրեք խնդիրները: Մենք էլ ունենք ոչ միայն «Ամերիա» բանկում, նաև «Արցախբանկում» ունենք, զինծառայողներ էլ կան որոշակի: Այդ հարցն էլ պիտի հաշվի առնենք, և գտնում եմ, որ անհրաժեշտ փոփոխություն մտցնելու որոշում կամ լրացուցիչ  բանակցություններ: Եթե հանկարծ այդ լուծումները չստացվեն բանկերի հետ բանակցելով, կառավարությունը կձեռնարկի լրացուցիչ միջոցներ հավասարեցնելու, այսինքն՝ իրավունք չունենք մեր քաղաքացիներին տարբեր արտոնություններ կամ տարբեր ծրագրերում մեկին շահառու դարձնել կամ մեկին օգնել, մյուսին՝ չէ: Եթե բանակցություններով չի ստացվում,  կառավարությունը այդ բեռը պետք է վերցնի իր վրա:  

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Գալստյան – Քանի որ կան նաև փոքր գումարներ, ասենք ոսկին հանելու համար 160 հազար գումարների վերադարձում, կխնդրեի Ձեր խոսքը հանրությանը, որ այդ հարցը կարգավորվելու է: Բանկերին էլ կոչ անենք մի քիչ համբերել:

 Արայիկ Հարությունյան – Շատ լավ: Ես խնդրում եմ, պարոն Բաղդասարյան, հայտարարություն տարածել ընդհանուր առմամբ: Եթե կան, թեժ գծի նման թող պրոբլեմները  ներկայացնեն: Բազմաթիվ փոքր խնդիրներ են առաջանում, շատ ժամանակ դիմում են ինձ, ես էլ չեմ հասկանում ինչն է պրոբլեմը, ինչու բանկում կամ վարկային կազմակերպությունում մի բան ներում են, մեկը չեն անում, որպեսզի հստակեցնենք: Բայց այն, որ պետք է հավասար պայմանններ լինեն բոլորի համար, դա միանշանակ է:

 Արթուր Թովմասյան – Ընկեր Իշխանյան, խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:

Դավիթ Իշխանյան -  Շնորհակալություն: Հարցս քաղաքական բլոկին է վերաբերում, մասնավորապես արտաքին քաղաքականությանը: Մենք բոլորս գիտենք, որ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն երկրի նախագահն է և այդ արտաքին քաղաքականությունն իրականացնում է արտաքին գործերի նախարարության միջոցով: Վերջերս ևս ականատես եղանք մեկ փաստի՝ պետնախարար պարոն Բեգլարյանի հանդիպումը  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության նախագահին: Տեղեկատվական դաշտում համենայնդեպս տեղեկություն հնչեց այդ մասին: Մենք առիթ ունեցել ենք այս դահլիճում, այս դահլիճից դուրս բավականին խոսելու մեր քաղաքական հարաբերությունների, մասնավորապես երկու սուբյեկտների՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքական հարաբերությունների մասին: Ցավոք սրտի, այդ հարաբերությունների դաշտն այդպես էլ չի կարգավորված ինստիտուցիոնալ մակարդակով՝ սկսած երկու խորհրդարանների հարաբերություններ, միջխորհրդարանական հարաբերությունների հարցը կարգավորելու, արտաքին գործերի նախարարությունների հարցը կարգավորելու և այլն: Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո մեր արտաքին քաղաքականության  բնագավառում և քաղաքական  հարաբերությունների կոնտեքստում մենք կարողանալո՞ւ ենք մեր իրավակարգավորումները, եթե այսպես բնութագրեմ, ձևավորելու և համապատասխան մակարդակի վրա դնելու: Շնորհակալություն:

Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն: Հանդիպումները պետնախարարի և ցանկացած պաշտոնյաների, ընդհուպ եթե տվյալ պաշտոնյան տվյալ բնագավառի պատասխանատուն չէ, հանդիպում է ունենում հայաստանյան գործընկերների հետ: Նախագահի հետ պարզ է՝ ամեն ինչ պայմանավորված է, արտաքին գործերի հետ կապված այդ որոշակի Ձեր մտահոգությունները կիսում ենք, որ երկու կառույցների միջև կա բաց, բայց դա միայն այդ երկու կառույցների միջև չէ: Մենք ունենք այդ խնդիրը: Ես Հայաստանի Հանրապետության վարչապետին էլ եմ ներկայացրել որոշ կառույցների ոչ բավարար համագործակցությունը, և պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է շտկենք: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, իհարկե, կառույցը արտաքին գործերի նախարարությունն է նախարարի գլխավորությամբ, որն իրականացնում է նախագահի արտաքին քաղաքականության կուրսը, բայց դա էլ այսօր մենք գիտենք, որ այդ կուրսը, կներեք, նախագահինը չէ, դա մեր երկրի նոր ձևավորված իրավիճակն է: Մենք ունեցել ենք նախընտրական այլ արտաքին քաղաքական տեսլական, ծրագրեր և այլն, որը փոխվել է ցավոք պատերազմի արդյունքում, և այսօր արտաքին բնագավառին վերաբերող բոլոր հարցերը ես փորձում եմ քննարկել ձեզ հետ միասին, տեղեկացնել, քննարկել Անվտանգության խորհրդում, այլ տարբեր ձևաչափերով: Այստեղ շատ ավելի է դժվարացել, քան մինչ պատերազմը: Ինչպես ես զեկույցի ժամանակ նշեցի, որ մենք ունենք որոշակի շտկելու, կանոնակարգելու անհրաժեշտություն ընդհուպ հայտարարություններում և այլն, որովհետև մեկ-մեկ հայտարարություններ ենք անում, կածես թե լավ, ականջահաճո կամ կարծես թե մեր սրտի կամ ծրագրերին համապատասխան, բայց արդյունքում այլ պրոբլեմներ են առաջանում: Կամ մեր գործընկեր, կամ երաշխավոր երկրների անվտանգային առումով պահանջ-առաջարկությունները մեզ: Մենք ունենք խնդիր: Նույն հարցը բարձրացվել է տուրիզմի, բայց դա ոչ միայն տուրիզմի: Ինչո՞ւ  ես պետք է Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը Գորիսում կազմակերպեի, եթե մենք այդ խնդիրները նախկինում չենք ունեցել: Մենք շատ նման այլ հստակեցնելու, կանոնակարգելու, որոշելու: Կամ ինչո՞ւ Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի, Ամերիկայի ներկայացուցիչները հրաժարվել են ինձ հետ հանդիպելուց: Վերջիվերջո պատճառաբանությունները լրիվ տարբեր են: Այսինքն խնդիրները կան, պարոն Իշխանյան, մենք միասին պետք է: Իհարկե, սա բաց քննարկում հնարավոր չէ կատարել, բայց գոնե մեր մեջ, մեր քաղաքական ուժերի՝ մանավանդ Ազգային ժողովում ներկայացված, մենք պետք է մեր բոլոր պրոբլեմների, մեր անհրաժեշտ քայլերի առումով տեղեկացված և ինչ-որ տեղ համաձայնեցված կատարենք և պետք է այդպես շարունակենք: Իրականում մեր արտաքին քաղաքական ամբողջ դաշտը ունենք վերանայելու: Շնորհակալություն: Հետո կարձագանքես, լա՞վ, հետո, ուղղակի խնդրանքս էլի, բանավեճ մի սարքեք այստեղ:

Արտակ Բեգլարյան – Ուղղակի տեղեկացնելու համար, բայց հետո կասեմ:

Արայիկ Հարությունյան – Լավ, հետո կասեք, բայց առանձին, ոչ այս դահլիճում:          

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Իշխանյան - Ես ամբողջապես խորությամբ գիտակցում եմ և հասկանում եմ հարցի էությունը և պատահական չեմ հրապարակային այս հարթակից նաև փորձում այդ հարցերին անդրադառնալու, պարզապես ոչ միայն մեր մտահոգությունը, ես նկատի ունեմ ընդհանրապես մեր քաղաքական դաշտի, խորհրդարանի և, կարծում եմ, նաև կառավարությունն էլ պետք է կիսի այս մտահոգությունը, մասնավորապես պարոն Բաբայանը, բայց ուզում եմ նաև պահանջի կարգով, որպեսզի մենք կարողանանք հայաստանյան մեր գործընկերների առջև այս խնդիրը դնել: Նորից եմ ասում, որ հարցի խորությունը ամբողջապես գիտակցելով՝ նաև իրենք պետք է այս հարցին սկզբունքային մոտեցում ցուցաբերեն, և կարողանանք որոշակիորեն բարելավել և շտկել մեր հարաբերությունները: Վերջապես ամեն ինչ՝ ապրիլի 14-ի մեր հայտարարությունը, որ մեզ համար գոնե այսօր ուղենիշ է, բխում է 1988 թվականի փետրվարի 20-ի կայացրած որոշումից: Սա շատ կարևոր է, որպեսզի երկուստեք մենք՝ Արցախը և Հայաստանը, կարողանանք դերերի մեջ մնալ:

Արայիկ Հարությունյան – Ընդունում ենք:

Արթուր Թովմասյան – Ես էլ պատասխանե՞մ հարցին: Ազգային ժողովի մասով կարող եմ, բայց Դուք գիտեք կարծիքս: Եվ վերջին հարցը երկրի նախագահին: Պարոն Պետրոսյան, խնդրեմ:

Մարսել Պետրոսյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, Արցախը չի միջամտում Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կամ ավելի ճիշտ կլինի՝ ձգտում և ջանում է  չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Սակայն այն հարցը, որ ուզում եմ այսօր շոշափել, ուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հետ: Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման հարցում կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ընդգծված շտապողականություն է ցուցաբերում, իսկ մյուսը՝ Հայաստանը, ենթարկվում է ճնշումների: Դա այն պարագայում, որ Արցախի Հանրապետության տարածքների կեսից ավելին շարունակում է, մեղմ ասած, գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս պարագայում ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը: Արդյո՞ք մենք վտանգներ չենք զգում այս գործարքների կամ  պայմանագրերի կնքման հարցում, որը միտված է, ըստ Ադրբեջանի, փաստորեն հետ մղելու կամ լուծված համարելու Արցախի խնդիրը: 

Արայիկ Հարությունյան – Պարոն Պետրոսյան, հարցին ես շատ կարճ, հակիրճ կպատասխանեմ երկու նախադասությամբ, բայց այն, ինչ ես մտածում եմ, մենք պետք է քննարկենք առանձին, ոչ այստեղ բարձրաձայն: Նորից եմ կրկնում. շատ ավելի մտահոգող հարցեր, խնդիրներ կան, քան Դուք տեսնում եք: Հայաստանի վարչապետը այն թեմաները, ինչ վերաբերում է Ղարաբաղին, մշտապես և իր հանդիպումների ժամանակ, տարբեր ատյաններում և փաստաթղթեր, որը պիտի ստորագրի, քննարկում է, պարտադիր մեզ հետ համաձայնեցնում է կամ տեղեկացնում է, ավելի ճիշտ՝ մինչև այսօր տեղեկացրել է, քանի որ որևէ բան դեռ չի ստորագրված, բացի նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Եվ այն հայտարարությունները, որ եղել են հիմնականում Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից կամ Բրյուսելում, տեղում որոշումներ կայացնում են, բայց այդ հանդիպումների ժամանակ մեզ համար մտահոգող կետեր չեն եղել, որ ստորագրել են, և ինքը հայտարարել է, և այդ սկզբունքը պահպանվելու է: Եվ հնարավոր չէ, որ Ղարաբաղին վերաբերող ցանկացած կետ, ցանկացած միտք, որը պիտի ստորագրվի, համաձայնեցվելու է մեզ հետ: Եթե ինչ-որ բան ստորագրվի՝ սահմանազատման, սահմանագծման, խաղաղության պայմանագիր և  կարող են այլ համաձայնագրեր լինեն, եթե խոսքը վերաբերի Ղարաբաղին կամ Ղարաբաղի  կարգավիճակին, անվտանգությանը, մեր առօրյային, առանց մեզ հետ համաձայնեցնելու չի ստորագրելու: Ինչ վերաբերում է ստորագրելը ճիշտ է, սխալ է, շտապողականությունը, մենք հնարավորություն կունենանք քննարկելու: Շատ ավելի անհրաժեշտ նյութեր, տեղեկություններ կան, որ ես կցանկանայի փոխանցել Ձեզ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Մարսել Պետրոսյան – Ոչ:

Արթուր Թովմասյան – Պարոն նախագահ, ազատ եք:

Արայիկ Հարությունյան – Ձեզ շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Իշխանյան, ես պատրաստակամ եմ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերներին, դա կլինի խմբակցությունների մակարդակով, դա կլինի հանձնաժողովների նախագահների մակարդակով, դա կլինի Ազգային ժողովի նախագահների  մակարդակով, փոխնախագահների մակարդակով, սիրով ընդունելու Արցախում: Նաև  ես սպասում եմ հրավերների: Հաստատ որևէ հրավեր ես չեմ մերժել: Այն խնդիրները, որոնք որ կան, ես կարծում եմ, որ տարաձայնությունները Արցախի Հանրապետության իշխանությունների և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև միշտ էլ եղել են, կան և լինելու են: Դրանք օրինական են և իրավաչափ: Օրինական են այն իմաստով, որ մենք առաջնորդվում ենք 1991 թվականի անկախության հռչակման, անկախության հանրաքվեի, անկախության հռչակագրով, իսկ Հայաստանի Հանրապետությունը Ազգային ժողովի մակարդակով չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ բոլորին է վերաբերում, բոլոր գումարումներին է վերաբերում: Մենք ունենք տարաձայնություն: Հենց այստեղ է կայանում Արցախի սուբյեկտայնությունը: Իսկ որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր գումարումներում չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, երևի հնարավորություն է տալիս, իմ անձնական կարծիքն է, լողալու: Լողալը՝ չակերտների մեջ: Սա է մեր հիմնական տարաձայնությունը: Մենք՝ Արցախի խորհրդարանը նաև, սկզբունքորեն որևէ տարաձայնություն չունենք Արցախի գործադիրի հետ: Ուղղակի մենք մեր հայտարարություններում ավելի ազատ ենք: Մենք դրել ենք մեր կարմիր գծերը և խնդրում ենք Հայաստանի Հանրապետության մեր գործընկերներին հարգել այն կարմիր գծերը, որը մենք հանդես ենք եկել հայտարարություններով: Բայց դա չի նշանակում, որ պետք է խաթարվի երկու եղբայրական հանրապետությունների Ազգային ժողովների միջև բնականոն աշխատանքները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը նույնպես պատրաստակամ է ընդունելու մեր բոլոր հանձնաժողովներին: Առայժմ մեկ հանձնաժողով է՝ պարոն Հարությունյանի՝ կրթության, գիտության, որ փոխգործակցությունը երկու հանձնաժողովների միջև դրական եմ համարում: Մնացած բոլոր մշտական հանձնաժողովները, եթե ցանկություն ունեն հրավիրելու մեր հայաստանյան գործընկերներին Արցախ, մեծ  սիրով այդ պատվիրակությունը ես կուղարկեմ: Ինչ մնում է Արցախ-Հայաստան միջխորհրդարանականին, եթե այսօր գիշերն էլ զանգեմ, վաղը առավոտ մենք այնտեղ ենք մեր օրակարգի հարցերով: Քանի որ միջխորհրդարանական հանձնաժողովի կազմը կա, մենք ունենք օրակարգում հարցեր, որոնք հրատապ են, որոնք պետք է քննարկվեն այդ միջխորհրդարանական հանձնաժողովում: Հարցերից մեկը Արցախի հիմնախնդիրը խորհրդարանական դիվանագիտության մեջ կա, խորհրդարանական դիվանագիտության դերը արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Տարբեր բաներ կան: Եվ կան պաշտպանության ոլորտի օրենքի նախագծեր, որոնք մենք չենք կարող առանց Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի փոփոխության գործարկել այստեղ: Սոցիալական, առողջապահության ոլորտին առնչվող հարցեր կան, որոնք հայաստանյան մեր գործընկերների հետ պետք է քննարկենք: Ոչ թե միևնույն օրենքի նախագծեր, նորից եմ ասում, գիտությունը, կրթությունը և պաշտպանությունը: Կան հարցեր, որոնք մենք միատեսակ պետք է անենք: Թող գյուղատնտեսության վերաբերյալ, ասենք հարկային դաշտը: Մենք անպայման պետք է ունենանք տարբեր օրենքներ:

Արթուր Մոսիյան  – Մշտական հանձնաժողովները շղարշ են ստեղծում, որ իբր համագործակցում են: Շատ կարևոր է հանձնաժողովների քննարկումը, բայց միջխորհրդարանական նշանակում է, որ ընդունում են այս սուբյեկտայնությունը: Եթե դա չկա, այն մնացածը օգտագործում են շղարշ ստեղծելու համար, որ համագործակցություն կա՝ հիմնական հարցից շեղելու նպատակով: Խնդրում եմ դա հաշվի առնեք: Դա կարևոր է, բայց ամենակարևորը միջխորհրդարանականն է, որը ֆիքսում է Արցախի սուբյեկտայնությունը: Այդ մարդիկ հրաժարվել են Արցախից էլ, սուբյեկտայնությունից էլ:Եթե չէ, թող գան: Ուզում եմ ասել, որ մեկը մեկով մի փոխարինեք:

Արթուր Թովմասյան – Մի հատ բան ասեմ:  Հարյուր տոկոսով համամիտ եմ Ձեզ հետ, բայց մի հատ բան ասեմ. ես ձեզ ասում եմ մշտական հանձնաժողովների մակարդակով էլ նորմալ չէ, որովհետև յոթ հանձնաժողովներից մեկն է գնացել: Ընկերներ, յոթ  հանձնաժողովներից մեկն է: Ե՛վ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, և ե՛ս պատրաստակամ ենք՝ ես այստեղ ընդունելու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը այնտեղ, եթե կան այդպիսի ցանկություններ: Իսկ ինչ մնում է միջխորհրդարանականին, դուք իմ տեսակետը գիտեք: Ես բազմաթիվ անգամ, նաև մենք՝ խմբակցության ղեկավարներով, այդ հարցը բարձրացրել ենք: Շնորհակալություն, այժմ ...

Արտակ Բեգլարյան - Ներողություն, կարո՞ղ եմ ես մի փոքր անդրադառնալ այդ հարցին: 

Արթուր Թովմասյան – Հարցերի ժամանակ անդրադառնալու եք, անպայման Դուք խոսելու եք: Մի հատ գրանցվեն, հետո խոսեք:

 Հիմա հարցեր կառավարությանը: Խնդրում եմ գրանցվել:

 Գրանցում:

 Գրանցվել են տասնմեկ պատգամավորներ: Պարոն Ավագյան, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը:

Արեգ Ավագյան – Դավաճանական ցանցեր են գործում Արցախում, արդեն բացահայտվել են տարբեր դեպքեր: Հարցս. Քրեական օրենսգրքում նախատեսվո՞ւմ են խստացումներ արդյոք:

Արթուր Թովմասյան - Հարցին  պատասխանում է արդարադատության նախարար պարոն Միրզոյանը:

Ժիրայր Միրզոյան – Շնորհակալոււթյուն հարցի համար: Այո, արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել է: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակվել և արդեն շրջանառության մեջ է, որով նախատեսվում է պետական դավաճանության համար նախատեսված սանկցիան խստացնել և նախատեսել նաև ցմահ ազատազրկում:   

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Արեգ Ավագյան – Ես առաջարկում եմ մահապատիժ էլ մտցնեք, մտածեք այդ հարցի շուրջ: Անպայման մահապատիժ պիտի լինի:

Ժիրայր Միրզոյան – Շնորհակալոււթյուն: Կքննարկենք, հաշվի կառնենք անպայման Ձեր առաջարկը, բայց այն տարբերակը, որը ներկայում շրջանառության մեջ է, նախատեսում է առավելագույնը ցմահ ազատազրկում:

Արեգ Ավագյան – Արդյոք արժե՞ այդ մարդկանց պետության հաշվին պահած: Կախելն է ճիշտ:

Արթուր Թովմասյան – Եղավ: Դա կքննարկենք, որովհետև խնդիրներ կան: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Բաղդասարյանը:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալոււթյուն: Ինչպես գիտենք, «Կարմիր խաչի» միջազգային մարմինը գործում է անկախ: Կուզենայինք իմանալ ինչ մակարդակի վրա է համագործակցությունը կառավարության հետ: Նրանց աջակցությունը փոքր բիզնեսին տեղավորվո՞ւմ է արդյոք կառավարության մշակած ծրագրերի տրամաբանության մեջ: Եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ տրամադրեք: Հաջորդ հարցը համարյա միշտ տալիս եմ, ու դրական լուծում չի ստանում: Դա թաղային կոմիտեների հարցն է: Ես հակված եմ, որ այդ մարդկանց համապատասխան աշխատանքի դիմաց պետք է համապատասխան վարձատրություն:

Արթուր Թովմասյան – Հարցին ո՞վ է պատասխանում: Հարցին պատասխանում է արտգործնախարար պարոն Բաբայանը:

Դավիթ Բաբայան – Հարգելի գործընկերներ, ուրեմն գիտեք, որ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը այն կազմակերպությունն  է, որ ամենաերկար ժամանակահատվածում է գործում Արցախում և հիմա նույնպես իր աշխատանքները իրականացնում է: Մենք, իհարկե, համագործակցում ենք, և ոչ միայն արտաքին գործերի նախարարությունը, այլև տարբեր այլ գերատեսչություններ, որովհետև նրանք, ի թիվս այլոց, նաև իրականացնում են մարդասիրական տարբեր ծրագրեր: Եվ մենք կարևորում ենք այդ համգործակցությունը՝ միշտ հաշվի առնելով և բացառապես առաջնորդվելով մեր շահերից:

Արթուր Թովմասյան- Արձագանքո՞ւմ եք:

Սեյրան Հայրապետյան - Շնորհակալոււթյուն: Ես հենց այդ մարդասիրական աջակցության, այդ փոքր բիզնեսի աջակցության պահի մասին եմ խոսում: Կարող է մի գյուղում նախատեսված է գյուղատնտեսության նախարարության կամ սոցապ նախարարության կողմից, որ պետք է զբաղվեն անասնապահությամբ կամ այսինչ ծրագրով զբաղվեն, իրենք տան արտ վարելու կամ մի ուրիշ բան: Այդ համագործակցությունը, ես ինչքան գիտեմ, ցածր մակարդակի է:

Արտակ Բեգլարյան – Պարոն Հայրապետյան,  դրան ես պատասխանեմ:

Սեյրան Հայրապետյան - Ես ակնկալում էի ի սկզբանե Ձեր պատասխանը: Եթե հնարավոր է, այդ համագործակցությունը ուժեղացնեք, քանի որ պետության մեջ պետություն լինել չի կարող: Կա միասնական մոտեցում:

Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է գյուղնախարար պարոն Մուսայելյանը:

Արտակ Բեգլարյան – Պարոն Թովմասյան, ես կպատասխանեմ, գյուղնախարարը չեմ, պետնախարարն եմ: Պարոն Հայրապետյան, հակիրճ ասեմ, որ բնականաբար արտգործնախարարությունը համար մեկ գործընկերն է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի և նաև այլ միջազգային կազմակերպությունների, որոնք Արցախում կարող են ծրագրեր իրականացնել, բայց ինչպես պարոն Բաբայանը նշեց, այդ կազմակերպությունների հետ, տվյալ դեպքում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հետ, այլ մարմիններ ևս համագործակցում են: Գոնե իմ տեղեկություններով, օրինակ, Ձեր նշած ՓՄՁ զարգացման ծրագրերը՝ այդ թվում գյուղական բնակավայրերում, իրականացվում են կոնկրետ լիազոր մարմինների հետ համագործակցությամբ: Կարող է լինել գյուղատնտեսության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը և նաև վարչակազմերը: Բայց տեսականորեն չեմ բացառում, որ կարող են դեպքեր լինել, որ ինքնուրույն են որոշում կայացրել, թեև գոնե իմ իմացած դեպքերը բոլորը համաձայնեցրած են կառավարության տարբեր լիազոր մարմինների հետ: Եթե կոնկետ դեպք կա, որը մտահոգիչ եք համարում և կարծում եք, որ պետական ծրագրերին համապատասխան չէ, խնդրում եմ կոնկրետ դեպքը ներկայացրեք, լիազոր մարմինների հետ քննարկենք:  

Սեյրան Հայրապետյան – Այո, կոնկրետ դեպքերով պետք է  քննարկում կազմակերպել, օրինակ՝ մի գյուղում խառնակչություն է մտել, հինգ հոգի դիմել են, երկուսին տվել են ...

Արտակ Բեգլարյան – Պարոն Հայրապետյան, կոնկրետ դեպքը միասին կքննարկենք: Պարոն Թովմասյան, կարո՞ղ եմ ես շարունակել: 

Արթուր Թովմասյան - Չէ, արդեն վերջացել է րոպեն: Հետո շարունակելու եք: Պարոն Խանումյան, խնդրեմ:

Հայկ Խանումյան – Շնորհակալություն հարցի համար: Բացի ինձ վերաբերող հարցից, նախորդ հարցին էլ պատասխանեմ: Խորհուրդ կտամ բարեգործական ծրագրերի մասին, որոնք պետական միջոցներով չեն իրականացվում, այդ թվում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով են իրականացվում, հարցերը Ազգային ժողով կամ հրապարակային դաշտ չբերել, քննարկել փակ մեխանիզմներով, փակ դաշտերում: Սա՝ մեկ: Երկրորդը՝  ինչ վերաբերում է թաղկոմներին, ապա այժմ որոշակի ծրագրեր են մշակվում թաղկոմներին տարբեր միջոցառումներում, մասնավորապես քաղպաշտպանության միջոցառումներում ներգրավելու համար: Եթե դա տեղի ունենա, իրենք որոշակի վարձատրություն կստանան: Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան- Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել և՛ պատգամավորներին, և՛ կառավարության անդամներին, որ մենք բազմաթիվ օրենքների նախագծեր ունենք, այսօր պիտի ավարտենք աշխատանքը: Դրա համար նորից եմ հորդորում հետևել Կանոնակարգին: Արձագանքո՞ւմ եք:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Բաղդասարյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարինե Աթայանը:

Դավիթ Բաղդասարյան - Շնորհակալություն: Ինչպես հայտնի է, սույն թվականի հուլիսի  1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Օրենքի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող՝ օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով, ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ, կրթության թոշակներ, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ: Որքանո՞վ է Արցախի Հանրապետության կառավարությունը պատրաստ  այս օրենքի իրականացմանը, և ի՞նչ աշախատանքներ են տարվել, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկացված լինեն այս օրենքի ուժի մեջ մտնելու մասին:  Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարցին պատասխանում է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

Վահրամ Բաղդասարյան – Համապատասխան քննարկումներ, շփումներ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ, այդ թվում նաև պետեկամուտների կոմիտեի խողովակներով կատարվում են, քննարկումներ են իրականացվում: Մենք լրացուցիչ քննարկման,  ուսումնասիրման կարիք ունենք և մեր համապատասխան ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն կատարել, չկատարելու առումով ամբողջական այդ դաշտը ուսումնասիրելուց, քննարկելուց հետո կներկայացնենք ձեզ: 

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Դավիթ Բաղդասարյան – Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, ինչքանով որ ես տեղեկացված եմ, օրենքի խախտումը նաև տույժ-տուգանքների է բերելու, ուստի ես կխնդրեի, որ մեր հայրենակիցներին, հատկապես այն քաղաքացիներին, որոնք որ ժամանակավորապես ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում, մենք բոլորս էլ գիտենք, որ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում և որպեսզի նրանք ավելորդ խնդիրների չհանգեն, կխնդրեի, որ Արցախի ներկայացուցչության նաև օպերատիվ շտաբի միջոցով այդ աշխատանքները իրականացնեն, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկացված լինեն:

 Վահրամ Բաղդասարյան – Բնականաբար: Այդ հարցերը և ժամանակագրական առումով ուշադրության կենտրոնում են, հաշվի ենք առնելու:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Տիկին Աթայան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:

Կարինե Աթայան – Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում մասնավոր կլինիկաներ ունեցող տեղահանված ատամնաբույժներից առողջապահության նախարարության կողմից քանիսի՞ն է տրամադրվել պետպատվեր: Հաջորդ հարցս. բուժհիմնարկների հաստիքացուցակներում վարչատնտեսական բաժնում ընդգրկված են որոշ մասնագետներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում ադմինիստրատիվ աշխատանքի հետ և դրա հետևանքով զրկված են մասնագետներին ցուցաբերվող մոտեցումներից: Առողջապահության նախարարի կարծիքը և հետագա քայլերը այդ հարցի վերաբերյալ:

Արթուր Թովմասյան – Հարցերին պատասխանում է առողջապահության նախարար պարոն Հայրիյանը:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: 2022 թվականին դեռ տասներկու ատամնաբուժական կլինիկա է ընդգրկված պետպատվերի շրջանակում, քանի որ 2021 թվականին քսաներկուսն են ընդգրկվել, բայց 2021 թվականի հուլիս ամսից իրենց աշխատանքները բավականին թերի են կատարել, և 2022 թվականին դեռ շտկումներ կատարված չեն: Դրա համար դեռ տասներկուսն են ընդգրկված: Շատ հուսով եմ, որ մնացածները իրենց շտկումները կկատարեն և կընդգրկվեն, և բոլորը կկատարեն պետպատվեր ու մեր բնակչությունը կստանա որակյալ բժշկական օգնություն: Ինչ վերաբերում է ադմինիստրացիայի աշխատակիցներին, իհարկե, իրավացի եք: 2012-2014 թվականներից որոշ նեղ մասնագիտական աշխատակիցներ, որոնք կատարում են ռեալ բժշկական օգնություն և նույնիսկ պատասխանատու պաշտոնների են, իրենք, ցավոք սրտի, չգիտես ինչու առանձնացված են բժշկական ասպարեզից և ստանում են ադմինիստրատիվ աշխատավարձ և ընդգրկված են ադմինիստրատիվ ցանկի մեջ: Միանշանակ փոփոխության ենթակա է և ինձ թվում է, որ  համատեղ աշխատելով, այդ հարցը կշտկենք: Քանի որ բավականին շատ է և տարբեր է, ասենք հաշվապահներից սկսած, դուրս եկած հենց այնպիսի նեղ մասնագետներից, ովքեր հանդիսանում են և տնօրեններ, և նույնիսկ բժշկական գծով տեղակալներ, որոնք պատասխանատու են բոլոր բժշկական անձնակազմին: Միջնաժամկետում դա կքննարկենք և 2023 թվականին այդ հարցերը, ինձ թվում է, շտկված կլինեն:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Կարինե Աթայան - Շնորհակալություն, պարոն նախարար, խնդրում եմ ուշադրություն դարձնել տեղահանված ատամնաբույժների հարցին:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն, անպայման: Տեղահանվածների համար մենք 2021 թվականի սկզբին լրիվ կլինիկաներին, որտեղ տեղահանված ատամնաբույժները  աշխատում են. իրենց բավականին լայն արտոնություններ ենք տվել:

Արթուր Թովմասյան – Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:

Մետաքսե Հակոբյան – Առաջնահերթությունը տալով կրկին անգամ անվտանգությանը՝ հարցս ուղղում եմ, պարոն Բաբայան, Ձեզ, որովհետև վերջերս մենք բոլորս հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ խոսում ենք անընդհատ կարմիր գծերի մասին, խոսում ենք այն մասին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և կարծում եմ, որ դա նորմալ է, այլ կերպ որևէ մեկը Արցախում չի կարող մտածել: Սակայն ի՞նչ ենք անում մենք այդ ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ Արցախի իշխանությունները հենց պետք է իրենց ձեռքը վերցնեն նախաձեռնողականությունը և սկսեն ավելի ակտիվ աշխատել, որովհետև սպասել, որ մեր հայտարարությունները կամ մեր խոսքը ավելի լուրջ կընդունվի, քան հիմա է ընդունվում, չեմ կարծում, որ հույս կա: Այսինքն պետք է ուղղակի դրսևորել կամային հատկանիշներ և այդ կարգավորման գործընթացի շրջանակներում դերակատարություն ունենալ՝ թեկուզ և ստիպելով Հայաստանի իշխանություններին, որովհետև վերջին շրջանում բավականին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քննարկումները, որից ելնելով, բնական է, որ ուղղակի պիտի ակտիվանա Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների աշխատանքը: Եվ հասկանալով նաև այն ներկա իրավիճակը, որում մենք հայտնվել ենք բոլորս՝ և գերատեսչությունները, և ըստ էության Ազգային ժողովը, ամեն դեպքում ես ուզում եմ նորից լսել: Ամեն անգամ այդ հարցը տալու եմ այնքան, մինչև լսեմ պատասխանը. համաձայնեցվա՞ծ են արդյոք ձեր աշխատանքները, որովհետև ամեն անգամ հայաստանյան կողմը խոսում է, որ համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ, հադիպումների և քննարկումների միջոցով ի՞նչ քննարկում եք ունեցել Արարատ Միրզոյանի հետ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցման և ներկայիս, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհի թեմայով:

Արթուր Թովմասյան  - Պարոն Բաբայան, խնդրեմ:

Դավիթ Բաբայան -   Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն ես ասեմ հետևյալը. իսկապես ես կուզենայի դիտարկել Ձեր հարցը երկու հարթությունում՝ բուն արտաքին հարթությունում, որտեղ, իհարկե, շատ կարևոր են նաև մեր հայտարարությունները: Մի մտածեք, որ դա որևէ մեկը ուշադրության չի արժանացնում: Դա այդպես չէ: Հայտարարությունները հայտարարություններ են, որովհետև դա ևս մեկ անգամ, ամեն անգամ ֆիքսում է մեր դիրքորոշումը: Այս պահի դրությամբ մենք ունենք մեկ կարմիր գիծ, բազմիցս ասել ենք դրա մասին: Դա այն է, որ Արցախը չի կարող երբեք որևէ ձևով լինի Ադրբեջանի կազմում: Իհարկե, սա շատ լավ պատկերացնում են նաև Հայաստանի Հանրապետությունում, որովհետև չի կարող, եթե լինի, եթե բռնակցեն, այստեղ հայ չի մնալու, այսինքն չի լինելու Արցախ: Սա՝ մեկ: Դրանից բացի կա հրապարակային աշխատանք, որը մենք տարբեր ձևերով ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, և կա նաև փակ աշխատանք: Հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց հետ, երբեք դա չենք բարձրաձայնում, որովհետև պետք չէ դա բարձրաձայնել և ըստ ամենայնի, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը և շարունակելու ենք այդ ձևով նաև շարժվել: Բայց ես ուզում եմ նաև խոսել ներքին որոշ հարցերի մասին: Դուք գիտեք, որ արտաքին գործերի նախարարությունը, այո, մենք որևէ դրսի ուժերի հետ համագործակցում ենք սերտորեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, իսկապես, տարբեր մակարդակներում՝ և՛ կենտրոնական ապարատի, և՛ դեսպանատների հետ: Դա այդպես է: Եվ եթե դուք տեսնեք, թե ինչպիսի պայքար են տանում նաև Հայաստանի դեսպանները տարբեր հարթակներում, շատ բան պարզ կլինի: Բայց ես ուզում եմ խոսել մի շարք ներքին հարցերի մասին: Հիմա չեմ բարձրաձայնում դա, նույնպես կարմիր գծեր կան: Բայց եթե այդ կարմիր գիծը որևէ մեկը փորձի խախտի, շատ փորձեր կան, այն ժամանակ ես արդեն այլ ձևով եմ հայտարարությամբ հանդես գալու: Մինչև մենք չկարգավորենք մեր հարաբերությունները ներսում, մտածել արտաքին աշխարհում շոշափելի հաջողությունների մասին անհնարին է: Կան կանոններ, կա օրենք արտաքին գործերի նախարարության մասին,  կա նախագահի՝ Արայիկ Հարությունյանի՝ 2020 թվականի հրամանագիրը, որ արտաքին գործերի նախարարությունն է հանդիսանում համակարգող օղակը: Իհարկե, Արցախի Հանրապետության նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը, և արտգործնախարարությունը իրականացնում է դա: Մենք բացառապես ենթակա ենք Արցախի Հանրապետության նախագահին և բնական է, որ մեր ժողովրդի շահերն ենք սպասարկում և անելու ենք ամեն ինչ՝ նրանց պաշտպանելու համար: Բայց կան շատ բացասական երևույթներ:  

Արթուր Թովմասյան – Պարոն Բաբայան, թող արձագանքի, շարունակեք:

Մետաքսե Հակոբյան - Պարոն Բաբայան, երանի թե, որ այն զգուշավորությունը, որ կա հիմա, որովհետև ըստ էության ամեն բան դնելով զգուշավորության քողի տակ կամ  անվտանգային խնդիրներից ելնելու տակ, ըստ էության ոչ մեր հանրությունը, ոչ առավել ևս մենք՝ պատգամավորներս, համենայնդեպս ես իմ մասին կասեմ, համարյա թե տեղեկացված չենք որևէ բանից՝ թե՛ մեր արտաքին վարվող քաղաքականությունից, թե՛ ներքին շատ-շատ խնդիրներից: Երանի թե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը լիներ այս զգուշավորությունը, և որոշ մարդիկ այստեղ-այնտեղ չբղավեին «Արցախը Հայաստան է և վերջ», նախագահին էլ դիմեին «պարոն մարզպետ»-ով: Երանի այդպես լիներ: Միգուցե այս աղետը անցած չլինեինք:

Դավիթ Բաբայան – Ես  մի քիչ այլ բանի մասին եմ խոսում: Եվ կան անթաքույց, երբեմն թաքնված դեպքեր միջամտել Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարարության գործառույթներին: Տարբեր ձևերով կասեցնելու եմ անձամբ ես: Մենք կորցնելու բան չունենք, մենք մեր հայրենիքն ենք կորցնելու, և այս առումով ես ուզում եմ, որպեսզի մենք միասնական աշխատենք: Գիտե՞ք, մեր հարգարժան եղբայրն ասաց, որ կան ցանցեր, գնդակահարություն և այլն, և այլն: Ում բռնում են, դա ամենացածր կատեգորիան է, հասարակ ինֆորմատորները՝ շպիոնները, շպիկները: Իսկ կան ազդեցության ագենտներ: Հենց դա է ամենասարսափելին, հասկանո՞ւմ եք: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց ես ասում եմ հետևյալը. ոչ պակաս կարևոր է և ավելի մեծ ճակատ է ներսում այդ կառուցակարգերը պահել, քան պայքարել և մարտնչել դրսում: Կրկնում եմ՝ մենք կորցնելու բան չունենք, մեր հայրենիքն է, աթոռների, տաբուրետկաների համար, նրանց հետևից ես երբեք չեմ ընկել և չեմ ընկնելու; Դա՝ մեկ: Բացի դրանից կա նաև ինֆորմացիայի պակաս, գիտելիքների, տեղեկատվության: Այդ իսկ պատճառով մենք պատրաստել ենք, հիշում եք՝ ես ձեզ խոսք եմ տվել այս դահլիճում, և փաստորեն արտաքին գործերի նախարարության այդ փոքրիկ հանրագիտարանը արդեն լույս է տեսել: Մենք եկող շաբաթ կկատարենք այդ շնորհանդեսը նաև այստեղ: Երևանում  իրականացրել ենք: Կբաժանենք և մեծ ուրախությամբ մենք կհյուրընկալենք նաև Ազգային ժողովի պատվիրակությանը: Ասեմ, որ արդեն թարգմանվում է ռուսերեն, և բարերարները նաև կթարգմանեն անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և միգուցե գերմաներեն: Այսինքն սա, ինձ թվում է, կարևոր է լինելու նաև ձեզ համար՝ որպես տեղեկատու հանրագիտարան: Բոլորի համար. տեսնեն, թե որն է քաղաքականությունը, ինչպիսի բանակցային գործընթաց է եղել, Քի Վեսթը ինչ է, միասնական պետությունը որն է, փաթեթայինը որն է, Կազանը որն է, ինչ է եղել պատմական Արցախը և այլն: Այդ բոլորը կրճատ կա՝ սիրուն, դաշտային քարտեզներով: Կարծում եմ՝ դա էլ է այն բացը, որ մենք պետք է միասին աշխատենք, և իմացեք մի բան, կրկնում եմ, աշխատանք տարել ենք, տանելու ենք և ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու: Ամեն ինչ հրապարակայնացնել ես չեմ կարծում, որ ճիշտ է, որովհետև թուլացնում է: Իհարկե,կան կարմիր գծեր: Հենց կարմիր գծերը որևէ մեկը փորձի խախտի, անմիջապես դրա մասին տեղեկացնելու ենք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաբայան, մի հուսահատվեք, պայքարեք:

Դավիթ Բաբայան – Երբեք ես չեմ հուսահատվում, երբեք որևէ մեկը թող չմտածի, որովհետև հուսահատությունը դա աստծո նկատմամբ կասկած է: Երկու պրովոկատորի պատճառով մենք հուսահատվելո՞ւ ենք: Երանի մեզ էլի:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, որ ընդհատեցիք, չթողեցիք ես ասեմ:  Ասում եմ մի հուսահատվեք, պայքարեք և՛ ներսում, և՛ դրսում: Եվ այդտեղ կա, հիմա ես հայտարարում եմ, Ազգային ժողովի նախագահի աջակցությունը Ձեզ, պարոն Բաբայան: Չեք թողնում նախադասությունս վերջացնեմ:

Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Սարգսյանը:

Արամ Գրիգորյան- Շնորհակալություն: Իմ հարցերը վերաբերում են երկու ոլորտի՝ առողջապահության և սոցապահովության, սակայն սոցապահովության նախարարը ներկա չէ, դրա համար ես հարցերս կուղղեմ առողջապահության նախարարին: Առաջինը՝ փորձի փոխանակման նպատակով հրավիրված և ուղեգրված մասնագետներին տրամադրվող փոխհատուցման ծրագրով 2022 թվականին տրամադրվել է բյուջեով 204 միլիոն դրամից ավելի գումար: Ի՞նչ փուլում է գտնվում, ինչքա՞ն է ծախսվել: Եթե տեղեկություն կա այս ծրագրով, հետո նոր կարձագանքեմ: Երկրորդ հարցս՝ քաղաքացիներ են դիմում և նշում են, որ պետպատվերները, որը տրամադրվում է առողջապահության նախարարության կողմից, չի ընդունվում Հայաստանի որոշ հիվանդանոցներում և բուժկենտրոններում, խոսքս հիմնականում վերաբերում է «Մալայան» ակնաբուժական կենտրոնին: Տեղյա՞կ եք, թե՝ ոչ, եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

Հաջորդ հարցս վերաբերում է սարքավորումներին, որի վերաբերյալ խնդիրներ կան: Դա հիմնականում  կոմպյուտերային տոմոգրաֆիային է վերաբերում: Մինչև հիմա այդ հարցը չի լուծվել, չնայած մեկ տարի է արդեն այդ հարցը բարձրացվում է տարբեր հարթակներում: Եվ վերջին հարցս վերաբերում է առկա ֆինանսական խնդիրներին՝ հիմնականում խոշոր բուժհիմնարկներում, որոնք կրում են հանրապետական ստատուսի կարգավիճակ:

Արթուր Թովմասյան – Բոլոր հարցերին պատասխանում է առողջապահության նախարար պարոն Հայրիյանը: Ես Արպատ Սանջանովիչին հիշեցի, որ մենակ Խաչատրյան Վլադիկին՝ կրթության նախարարին էր հարց տալիս:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Սկսեմ առաջին հարցից: Ուրեմն բյուջեից ծախսված այդ գումարը չի վերաբերում բժիշկներին ինչ-որ գումար վարձատրելուն, այլ այդ փորձի շրջանակում հյուրանոցից, ճանապարհածախսից սկսված բոլոր ծախսերն են, ասենք բացվածքը կարող ենք մի փոքր ուշ ներկայացնել, թե որն է որ հատվածում ինչ գումար է ծախսվել: Ինչ վերաբերում է «Մալայան» կենտրոնի և ընդհանրապես մնացած բուժհիմնարկներին, որոնք մեկընդմեջ լինում են դեպքեր, որ պետպատվեր չեն ընդունում, բայց դա չի վերաբերում Արցախից պետպատվերին: Դա ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում բուժհիմնարկներն ունեն որոշակի լիմիտ՝ ամսվա կտրվածքով և տարվա կտրվածքով, և երբ որ իրենց շատ են դիմում և այդ լիմիտները լրանում են, ցավոք սրտի, իրենք այդ պահին ստիպված են լինում որոշակի սահմանափակումներ դնել և սկսում են հերթագրել: Բայց մենք Արցախից ժամանած մեր պացիենտներին մաքսիմալ աշխատում ենք աջակցել, հետևել և այնպես անել, որպեսզի իրենք հետ չվերադառնան, եթե իհարկե խոսքը չի գնում «Մալայան» կենտրոնում կամ ուրիշ կենտրոնում լազերային, այսինքն՝ ոչ զուտ միայն բժշկական ցուցումներով, այլ էսթետիկ ցուցումներով կատարված վիրահատությունները:

Արամ Գրիգորյան - Պարոն նախարար, ես արձագանքեմ այդ երկրորդ հարցին, հետո անցնենք երրորդին: Ուրեմն երևի թվով յոթ քաղաքացի վերջին ամսվա ընթացքում դիմել են նույնատիպ հարցով, որ կան խնդիրներ բուժհիմնարկների հետ: Վերջինս դիմել է Ազգային ժողովի նախագահին, հետո եկել է ինձ մոտ, Ազգային ժողովի նախագահն է ուղարկել որպես պրոֆիլային հանձնաժողով, որը նշել է, որ պետպատվերը հետ են ուղարկել և բերել, հանձնել է առողջապահության նախարարություն, ասել են թե չեն ընդունում, և որևէ արձագանք չի ստացել: Ես նույն քաղաքացուն խնդրելու եմ նորից դիմի, մոտենա Ձեզ, որպեսզի այդ հարցի լուծումը ստանա: Երրորդ հարցը վերաբերում է կոմպյուտերային տոմոգրաֆի վերանորոգմանը:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն: Ինչ վերաբերում է մանավանդ «Մալայան» կենտրոն դիմողներին, քանի որ այնտեղ մենք գլխանց զգուշացնում ենք, որ պետք է անցնել, հետազոտությունը կատարել, իրենց հերթագրում են, քանի որ ամիսը կարող է լրանա նաև այդ վիրահատությունների, մենք իրենց զգուշացնում ենք, որ պետք է ձեր հերթը գա, որից հետո նոր դուք կարող եք վերցնել ձեր ուղեգիրը: Մարդիկ մոտենում են մեզ և վստահեցնում են, որ արդեն պայմանավորված է, բժիշկը արդեն մեզ հետազոտել է և ասում է, որ ձեր վիրահատության ժամանակն է, վերցնում է ուղեգիրը, գնում են: Տասնյակ այդպիսի դեպքեր են եղել, մեկ- երկուսը չի, և գնում են, այնտեղից ասում են՝ բա մեզ նոր են հերթագրում: Միգուցե նաև այդպիսի դեպքեր են եղել, բայց համենայնդեպս պարտադիր խնդրում եմ, որ բոլորին ուղեկցեք նախարարություն, որպեսզի բուժօգնության կազմակերպման բաժինը այնտեղ այդ հարցերը շտկի:

 Ինչ վերաբերում է կոմպյուտերային տոմոգրաֆիայի վերաբերյալ, քանի որ մեկը ոչ սարքին է, երկրորդը աշխատում է, ոչ սարքին է այն սարքը, որը մենք առաջինն ենք ունեցել:  Ինժեներների բավականին աշխատանք կատարելուց հետո վերանորոգումը, ցավոք սրտի, բավականին թանկ է, և այսօր ավելի նախընտրելի է նորը գնել, քան վերանորոգել այս մեկը, որը մենք ունենք: Հուլիսից այդ հարցը դրված է, որպեսզի ձեռք բերենք: Շատ հնարավոր է ոչ մի հատ, այլ երկու հատ, որովհետև մասնագիտական խորհրդի և բոլոր նեղ մասնագետների ընդյանուր քննարկման հետևանքով հնարավոր է որ կարիք լինի մի հատ КТ դնել Մարտակերտում:   

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Ճիշտն ասած դեռ անցյալ տարի պարոն պետնախարարի մոտ քննարկումների ժամանակ արդեն իսկ կար այն եզրակացությունը, որ ավելի ձեռնտու է նորը ձեռք բերել: Այնուամենայնիվ, մինչև այսօր չկա: Հուսով եմ, որ ընթացիկ տարվա ընթացքում ձեռք կբերվի մեկը կամ երկուսը՝ ըստ անհրաժեշտության: Եվ վերջին հարցս վերաբերում էր ֆինանսավորմանը և կատարողականներին հանրապետական ստատուս ունեցող բուժհիմնարկների առումով՝ հիմնականում ՀՊԿ, ծննդատուն և մանկական: Ի՞նչ կարգավիճակում, ի՞նչ փուլում են դա գտնվում:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն: Մանկականն ու «Հանրապետական» բժշկական կենտրոնը կատարողականի հետ որևիցե խնդիր չունեն, այսօր քննարկվում է ծննդատան փակ բաժնետիրական ընկերությունից թե միանալը  «Հանրապետական» բժշկական կենտրոնին, կամ որպես առանձին ՊՈԱԿ ձևափոխելը, քանի որ կատարողականը միշտ թերանում է, ցավոք սրտի:  

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Անցյալ տարի, նորից եմ կրկնում, պետնախարարի մոտ քննարկումներ են եղել, որի ընթացքում առաջարկել ենք բուժհիմնարկները անցնեն  ՊՈԱԿ –ի, որպեսզի այդպիսի ֆինանսական խնդիրներ չառաջանան: Ուստի արդյո՞ք նորից չի քննարկվում այդ հարցը, որպեսզի ապագայում այդպիսի խնդիրներ ֆինանսավորման մեխանիզմների մեջ չառաջանան:

Միքայել Հայրիյան – Կրկնվում ենք, բայց այս պահին միգուցե անհաժեշտ է նաև կրկնվել մի քանի անգամ, որովհետև ինձ թվում է, որ 2021 թվականի պես տարի մեզանից ոչ մեկը չի ունեցել, և բավականին արտահերթ և արդիական խնդիրներ են եղել, և մենք շատ հուսով ենք, որ աշխատանքը կբարելավվի, և իրենք կկարողանան իրենց կատարողականները ստանալ: 2021 թվականին մենք աշխատեցինք գլոբալ փոփոխություններ չկատարել: Ինձ թվում է՝ լրիվ օբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն:

Արտակ Բեգլարյան – Ներողություն, պարոն Թովմասյան, երկու նախադասությամբ ուղղակի արձագանքեմ: Պարոն Գրիգորյան, КТ-ի մասով կարճ ասեմ, որ մի քանի բարերարներ տարբեր փուլերում քանի որ КТ խոստացել էին, դրա համար գնումը չենք կատարել, սպասում էինք իրենց ընթացքավորմանը, բայց վերջերս վերջնական, այսպես ասեմ, հույսներս կտրել ենք, որ բարերարները կտան այդ КТ - ները, կոնկրետ այդ բարերարները: Դրա համար կարելի է ասել, որ որոշումը կա և դրա համար գնում ենք կատարելու պետական միջոցներով:

Միքայել Հայրիյան - Շնորհակալություն: Ես չուզեցի ընդլայնվել այդ բանում: Մինչև հուլիսի 1-ը մենք հստակ դրել էինք, որ ունենք ոչ միայն КТ, այլ բավականին լուրջ ցանկ ունենք բժշկական սարքավորումների, որ մեր բարերարները կներկայացնեն, ինչ որ իրենք կտան իրենց  ժամանակացույցով, ինչը որ ոչ՝ պարտադիր անցնելու ենք գնումներին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Պարոն Սարգսյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամայիս Աղաբեկյանը:  

Դավիթ Սարգսյան – Մեզ դիմել է  պատերազմի մասնակից առաջին կարգի հաշմանդամ, որը ունի չորս երեխա: Այսօր բնակվում է վարձով Գետավան գյուղում՝ Գրիգորյան Արմեն: Ամբողջ ինտերնետը այսօր դա է ցույց տալիս, թե ինչքան դրսում է անձրև գալիս, այնքան էլ իրենց տան մեջ: Ինչո՞վ ենք կարողանում  օգնել առաջին կարգի հաշմանդամին:

Արթուր Թովմասյան – Հարցդ ո՞ւմ ես ուղղում:

Դավիթ Սարգսյան – Ով պատասխանի:

Արթուր Թովմասյան – Պարոն Սարգսյան, խնդրեմ:

Արամ Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Նախարարությունում և շրջվարչակազմում գործում է շինանյութերի տրամադրման տեսքով ծրագիր, ինչպես նաև արհեստավորի աշխատավարձի փոխհատուցում: Խնդրում եմ կամ վարչակազմ, կամ նախարարություն դիմեն, հարցը կլուծենք:  

Դավիթ Սարգսյան – Ինքը այդ տանը վարձով է մնում: Մի քանի անգամ դիմել է նախագահին, որ պիտի իր համար այդ գյուղում տուն գնվեր՝ որպես առաջին կարգի հաշմանդամ, ինքը սայլակի վրա է ման գալիս:

Արամ Սարգսյան – Կոկրետ Գետավանում, պարոն Սարգսյան, այս պահին ութ կամ ինը տուն է կառուցվում: Եվ կիսավեր տներից է կառուցվում, և վերանորոգվում: Նաև կփորձենք իր տան հարցը լուծել:

Արտակ Բեգլարյան – Պարոն Թովմասյան, իրավունք չունե՞մ արձագանքելու: Կոնկրետ դեպքն եմ ասում, կոնկրետ դեպքով թող անուն, ազգանունը փոխանցի, միգուցե ժամանակավոր հարցը լուծենք:

Արթուր Թովմասյան - Քաղաքաշինության նախարարությունը անելու է:

Արտակ Բեգլարյան – Տվյալ դեպքում իմ ասած բնակարան տրամադրելու լիազորությունը քաղաքաշինությանը չի, դրա համար արձագանքում եմ: Բայց եթե թույլ չեք տալիս լրացնեմ, հարց չկա: Կոնկրետ դեպքով լավ կլինի տվյալ պարագայում այդ պահին արձագանքեմ, ոչ թե վերջում ամեն հարցի առանձին արձագանքեմ:

Արթուր Թովմասյան – Որպես պետնախարար կարող ես վերջում էլ ընդհանրացնել չէ՞բոլոր հարցերը:  

Պարոն Աղաբեկյան, խնդրեմ, թող պատրաստվի Նելա Գրիգորյանը:

Արամային Աղաբեկյան – Առաջին հարցը վերաբերում է բռնի տեղահանվածների գույքի տրամադրման ծրագրին: Բավականին մեծ  են բողոքները: Կոնկրետ մեկ հարցով հենց այստեղ գտնվող փոխնախարարին դիմել եմ, երբ որ Աստղաշենում 10 երեխա ունեցող ընտանիքին գույքի տրամադրման հարցով պատերազմի ավարտից արդեն բավականին մեծ ժամանակ է անցել և չեն բավարարվել: Ուզում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված դա, ինչո՞ւ են այդքան շատ բողոքները հենց կոնկրետ այդ մասով և ինչո՞ւ չի պահպանվում արդարության սկզբունքը:    Արդյոք կա՞ն այդտեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Երկրորդ հարցս ուղղում եմ պետնախարարին: Ինովացիոն տեխնոլոգիաների մասով, ինչպես հասկացա, «Թումո» բոքսերի վերաբերյալ ինչե՞ր են նախատեսվում ապագայում, այսպիսի բավականին լուրջ ծրագրերից ի՞նչ ակնկալիքներ ունենք և ի՞նչ նախատեսենք ապագայում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Երկրորդ հարցին պատասխանում է պետնախարարը:

Արտակ Բեգլարյան – Պարոն Վերդյան, բան կա՞ այս մասով մանրամասն տալու պարոն Աղաբեկյանին, թե՞ չէ: Եթե պատրաստ եք կոնկրետ դեպքով արձագանքելու, ասեք:

Արամ Վերդյան – Շնորհակալություն հարցի համար: Կապված գույքի բռնի տեղահանվածներին, ընդհանրապես երեք պատերազմի ընթացքում սոցիալական այն խմբերի քանակն այնպես է ավելացել, որ այժմ նախարարությունը և՛ թվաքանակը, և՛ ֆինանսական ռեսուրսները հնարավորության սահմանում փորձում են հարցին լուծում տալ: Նոր ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը նշեց, որ մոտ 45 տոկոս սոցիալական փաթեթն է կազմում: Հավաստիացնում եմ, որ եղած հնարավորությունների սահմանում 44 է, բայց եթե մենք սուբյեկտիվ սկսենք մոտեցում կատարել, մեր ամբողջ բյուջեն հնարավորություն չի տալու ամբողջությամբ հարցերը լուծենք: Այդ Ձեր նշած դեպքը անպայման կկապվենք, կպարզենք: Ես անմիջապես փոխանցել եմ մյուս տեղակալին, բայց գույքի տրամադրումը հիմնականում կապված է մատակարարման հետ, այսինքն մատակարարման զուգընթաց, մարդկանց տրամադրվում է: Բացի դրանից գույքի տրամադրումը փորձում ենք լուծել նաև այլ կառույցների, այստեղ չեմ կարող հրապարակել, ֆինանսական միջոցներով: Ըստ հերթացուցակի փորձելու ենք լուծում տալ:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Արամային Աղաբեկյան – Ես ընդամենը խնդրում և պահանջում եմ, որպեսզի արդարության սկզբունքը պահվի և առաջնահերթությամբ հենց այն մարդկանց կարիքները  բավարարվի, որոնք որ այդ կարիքները ունեն: Խոստանում եմ, որ հաջորդ նիստի ժամանակ, որպեսզի այս ընթացքում այս հարցերը փորձեք կարգավորել, որպեսզի հաջորդ նիստի ժամանակ էլի նորից այդ հարցը չբարձրացնենք...

(ձայնագրությունն ընդհատվում է)

 

Արտակ Բեգլարյան - ... նախնական մշակման փուլում է, և հույս ունեմ առաջիկա շաբաթներին, ոչ ամիսներին, մեկնարկ ենք տալու, որպեսզի կենտրոնացված դեղերի գնման գործընթացը հնարավորինս ազատականացնենք և էլեկտրոնային գործիքներ կիրառենք: Մի շարք այլ լուծումներ էլ տալիս ենք նաև առողջապահության համակարգում, բայց տեմպերը այդքան էլ ցանկալի մակարդակում չեն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով: 

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն պետնախարար: Տիկին Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Հարությունյանը:

Նելա Գրիգորյան – Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին: Ողջունում եմ Ձեր հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովի հետ, որից մեծ բավականություն ստացա: Հետաքրքիր է ուղղակի, թե ինչպիսի եզրահանգման եկաք այդ հարցազրույցի ժամանակ և օգտակա՞ր էր արդյոք այդ հարցազրույցը մեզ համար: Ձեր  մոտեցումները կխնդրեի: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Խնդրեմ, պարոն Բաբայան:

Դավիթ Բաբայան – Շնորհակալություն: Մենք արժևորում ենք ցանկացած հարթակ, որպեսզի Արցախի ձայնը, Արցախի տեսակետը հասանելի դարձնենք աշխարհին: Մենք  շարունակելու ենք այս քաղաքականությունը, որովհետև հիմա տեղեկատվական դաշտում պետք է իսկապես շատ ճիշտ աշխատենք, շատ պրոֆեսիոնալ ձևով, և ամենակարևորը, այնպես անենք, որ գովազդի հետևից չընկնենք: Սա դարձել է միգուցե մեր ժողովրդի համար ևս մի արատ, բոլորը ուզում են գովազդել, սելֆի անել և այլն, իսկ սա միմիայն խոչընդոտում է աշխատանքին:

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Նելա Գրիգորյան – Ոչ, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Պարոն Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հարցս վերաբերում է նյութական վնասների հարցերով կոմիտեին: Նախորդ մեր քննարկմանը փաստեցինք, որ պետք է քննարկել և մշակել և հանրության էլ ավելի լայն շերտերին հասանելի դարձնել հստակ փոխհատուցման կարգ և ձևավորել առաջնահերրթությունների որոշման հստակ մեխանիզմ և միանշանակ նաև ապահովել հնարավորորինս մաքսիմալ թափանցիկություն: Ի՞նչ կա այս առումով, ինչ առաջընթաց ունենք գրանցած:  

Արթուր Թովմասյան – Պարոն Բաղդասարյան, խնդրեմ:

Վահրամ Բաղդասարյան – Վնասների փոխհատուցման մասով կա կառավարության համապատասխան որոշում, որտեղ նշված է, թե ինչպես է հաշվարկվելու, ինչպես է տրամադրվելու: Տեղյակ եք, որ առանձին այդ հարցերով ստեղծվել է հատուկ կոմիտե, տեղյակ եմ, որ կոմիտեն այսօր համապատասխան առաջարկություններ ունի գործող կարգերում փոփոխություններ կատարելու, այդ թվում նաև այդ Ձեր նշած առաջանահերթությունները ավելի հստակեցնելու՝ որոշակի բալային համակարգերով և այլն: Ուղղակի նաև հանրապետության նախագահը նշեց ելույթում՝ ստացված դիմումների և այդ դիմումների մշակման հնարավորությունների հաշվի առնելով ծավալները բավականին մեծ են, միգուցե այդտեղից է գալիս Ձեր նշած դժգոհությունները: Նաև անցյալ տարվանից կուտակված վնասների փոխհատուցումների, խոսքը վերաբերում է, Դուք գիտեք, որ երկու փուլով է իրականացվում, մինչև 5 միլիոն դրամը դրամային փոխհատուցում է, տարբերությունը տրամադրվում է գանձապետական մուրհակներ: Կա նաև հանրապետության նախագահի հանձնարարությունը, որպեսզի այդ մուրհակների տրամադրման հայտերի ներկայացումը չկապվի դրամական փոխհատուցման հետ, քանի որ առաջինը ֆինանսական միջոցների այդ պահին առկայության հետ է կապված, իսկ մուրհակները առաջնահերթության կարգով կոմիտեն հենց տրամադրում է, հանձնաժողովը կայացնում է որոշում, սահմանում է այդ վնասի չափը, մուրհակլը տրամադրվում է, թողարկվում է ֆինանսների նախարարության կողմից, որպեսզի գոնե 5 միլիոնը գերազանցելու մասով մեր շահառուները կարողանան եռամսյակային իրենց տոկոսադրույքները ստանան: Համապատասխան ենթաօրենսդրական ակտերում, ինչպես ասացի, համապատասխան առաջարկությունները կան, քննարկումները իրականացվում են, ինձ թվում է շուտով արդեն կառավարության մակարդակով այդ հարցը կքննարկվի և կընթացքավորվի:  

Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք:

Արամ Հարությունյան – Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան: Միանշանակ հասկանում եմ ծավալի մասին, բայց եթե համեմատության համար վերցնենք բնակարանային հարցերով կոմիտեն, այսինքն՝ քաղաքացիների կողմից բողոքը բազմաթիվ անգամ նվազում է, որովհետև հստակ կարգը կա և բոլորը գիտեն, անկախ նրանից երբ են դիմել և ոնց են դիմել, գիտեն երբ են ստանալու ըստ իրենց ունեցած կարգավիճակի: Իսկ փոխհատուցումների մասով բազմաթիվ են բողոքները և երբեմն նաև օբյեկտիվ, որովհետև, օրինակ, զոհվածի ընտանիքը դեռևս չի ստացել փոխհատուցում, բայց կարգավիճակ չունեցող որևէ քաղաքացի ստացել է: Կարծում եմ՝ հնարավորինս պետք է կանոնակագել և լուծել այս պրոբլեմը, որպեսզի այստեղ նաև խնդիր չունենանք:

Վահրամ Բաղդասարյան - Հարցը բաժանենք երկու մասի: Եթե արդեն իսկ վնասի չափը որոշված է, ներկայացված է, փոխհատուցման ներկայացման խնդիր է, այդ խնդիրը ես կփոխանցեմ կոմիտեի նախագահին, որ նման հարցադրումներ կան: Իսկ ինչ վերաբերում է, եթե մինչև այսօր դեռ չեն կարողացել փոխահատուցումների չափը որոշել, իմ ուսումնասիրությամբ, կա նաև օբյեկտիվ հարց, քանի որ կա գնահատման խնդիր, համապատասխան փաստաթղթերի ներկայացման խնդիր: Մի անգամ առիթ է եղել ասելու, որ ունենք շահառուներ, որոնք  երեք- չորս անգամ մտնում են այդ կոմիտե տարբեր հայտերով, որովհետև այդ անշարժ գույքը, որը պետք է գնահատվի՝ ժառանգության խնդիր, գրանցման ժամանակի խնդիր և այլն: Նման տեխնիկական խնդիրներ լինում են: 

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Եվ վերջին հարցը՝ Պարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Առաջին հարցս վերաբերում է բնակչության զբաղվածության խնդրին, որը հետպատերազմյան իրավիճակում կրում է ոչ միայն տնտեսական, այլև, արտահոսքի պատճառ դառնալով, նաև քաղաքական և անվտանգության բնույթ է կրում: Կուզենայի իմանալ, թե 2021 թվականին քանի նոր աշխատատեղ է ստեղծվել, և եթե հնարավոր է, առանձնացրեք շինարարության ոլորտը, այդ ոլորտում ինչքան աշխատատեղեր են ստեղծվել: Երկրորդ հարցս վերաբերում է էներգետիկայի ոլորտին, որտեղ պատերազմի արդյունքում ծանրագույն կորուստներ կրելուց հետո, նշեմ, որ 37 գործող հիդրոէլեկտրակայաններից մեր վերահսկողության տակ է մնացել ընդամենը 8 հէկ և դրա հետ կապված մենք ունենք լուրջ խնդիրներ էլեկտրաէներգիայի արտադրության հետ: Դա օբյեկտիվ պատճառն է, կուզենայի ուշադրություն հրավիրել սուբյեկտիվ պատճառի վրա: Ասեմ, որ տեխնոլոգիական կորուստների պատճառով մենք այսօր ունենք 12.6 տոկոս կորուստներ էլեկտրաէներգիայի, որը կազմում է սեփական արտադրանքի գրեթե կեսը, 80 միլիոնի մեգավատտ/ժամ արտադրած էլեկտրաէներգիայից 37.5 միլիոն մեգավատտ/ժամ կորուստներ ունենք: Կուզենայի իմանալ, թե ինչ ծրագրեր են իրականացվում այդ տեխնոլոգիական կորուստները նվազեցնելու ուղղությամբ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Առաջին հարցին պատասխանում է պետնախարարը:

Արտակ Բեգլարյան – Պարոն Բաղունց, շնորհակալություն: Իրականում Ձեր հարցին հիմա ամբողջապես պատրաստ չեմ պատասխանելու՝ այդ թվում շինարարությունը առանձնացնելով: Խոստանում եմ ճշտումը կատարել և Ձեզ տեղեկացնել: Եթե կարիք կա, գրավոր էլ կներկայացնենք: Ամեն դեպքում տեղյակ եք, որ կոնկրետ Ձեր բերած օրինակը՝ շինարարության ոլորտում, անցած տարի բավականին շատ աշխատատեղ է բացվել՝ հաշվի առնելով հետպատերազմյան աշխատանքների ծավալը՝ վերականգնման աշխատանքներ, բնակարանաշինություն և այլն: Ավելի թվային արտահայտությամբ կճշտենք և Ձեզ տեղյակ կպահենք:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան - Պարոն Բաղունց, «Արցախէներգո» ընկերությունը  սեփականաշնորհելուց հետո պայմանագրում հստակ ժամանակացույց կար ընկերության և պետության կողմից կատարվող ներդրման ցանցի արդիականացման համար, որի շնորհիվ կորուստները զգալիորեն նվազել էին: Բայց եղավ պատերազմը, լուրջ խնդիրներ ունեցանք, և ավելի լուրջ խնդիրներ ավելացան մարտին՝ գազատարի պայթեցման հետ կապված, երբ որ էներգետիկ ցանցը, հատկապես առատ ձյան պատճառով, մեծ ծանրաբեռնվածության ենթարկվեց: Այս պահին օպերատիվ ձևով ցանցի վերազինման աշխատանքներ են գնում, և միայն քաղաքում 18 հատ գծերի վերանորոգման աշխատանքներ են սկսված: Նախագծերը  պատրաստ են, որոշ շինաշխատանքների տենդերները արված են, արվում են և հույս ունենք, որ մինչև նոյեմբեր ցանցը կարդիականացվի: Վերազինման ընդհանուր արժեքը մեր նախարարության բյուջեով միայն 550 միլիոն դրամ է, պլյուս ցանցի ներդրումները, քաղաքաշինության նախարարության կողմից արվող տարբեր ներդրումներ և այլն: Դրանով հանդերձ՝ խնդիրները ամբողջությամբ չեն լուծվում և որոշ տեղերում` հատկապես Մարտակերտի շրջանում, էլի ցանցի արդիականացման, հզորությունների վերաբաշխման, տրանսֆորմատորային կայանների տեղադրման խնդիր ունենք, հետևաբար մյուս տարի ևս հարյուրավոր միլիոն դրամներ ևս կներդրվեն այս ուղղությամբ թե՛ պետության կողմից, թե՛ ընկերության կողմից:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Տասնհինգ պատգամավորների կողմից բարձրացվել է քսաներկու հարց, տրվել են պատասխաններ: Շնորհակալություն, կառավարություն: Հիմա շարունակում ենք մեր աշխատանքները:

Արտակ Բեգլարյան – Պարոն Թովմասյան, ներողություն: Ես իրավունք ունե՞մ պարոն Իշխանյանի բարձրացրած հարցին անդրադառնալ, քանի որ կարևոր եմ համարում: Երկու րոպե:

Արթուր Թովմասյան – Հա, կարող եք ընդհանրացնել: Երեք րոպե պետնախարարին:

Արտակ Բեգլարյան – Շատ լավ, շնորհակալություն: Պարոն Իշխանյան, շնորհակալություն հարցի համար: Իրոք կարևոր հարց է և միանշանակորեն կիսում եմ Ձեր մոտեցումը ինստիտուցիոնալ համագործակցության, ինստիտուցիոնալ աշխատանքի առումով և համոզված եմ՝ տեղյակ եք և հանրայնորեն կուզենայի նշել, որ արտգործնախարարության հետ կապված աշխատանքների առումով, պարոն Բաբայանն էլ կփաստի, ես միշտ այդ մոտեցմամբ եմ առաջնորդվել և բոլոր հիմնական հանդիպումներ, հայտարարություններ, զրույցներ և այլն,   արտգործնախարարության հետ փոխհամաձայնեցված է լինում և կարծում եմ՝ այս առումով նաև այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի և Հայաստանի Հանրապետության նախագահի հետ այդ առումով նաև ես հաշվի եմ առել ինստիտուցիոնալ մոտեցումը և' նախագահի հետ, և' արտգործնախարարի հետ քննարկելով: Իհարկե, արտգործնախարարի հետ հանդիպման մասով արտաքին քաղաքական է բացառապես եղել, բայց ավելի շատ հումանիտար բնույթի, որոնք իմ լիազորություններին են առնչվում, բայց, իհարկե, նաև մեր կարմիր գծերի, մեր դիրքորոշումների մասին կրկին վերահաստատել եմ, և նորից ես նաև ընդգծել եմ, որ արտգործնախարարությունների միջև պիտի հիմնական փոխհամագործակցություն լինի, իսկ նախագահի հետ հանդիպմանը ավել շատ հումանիտար և էլի միջազգային կոնտեքստում և նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված հարցերն ենք քննարկել, քանի որ որոշ հարցեր եղել են, որոնք իր՝ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի միջամտության կարիք է եղել, որպեսզի Արցախում այդ հարցերը կարգավորվեն: Այդ հարցերն եմ ես իրեն ներկայացրել հիմնադրամի խորհրդի նիստի նախաշեմին: Հույս ունեմ, որ առաջիկայում դրանք կկարգավորվեն: Այսքանը, մեր դիրքորոշումների մասով էլ ավելորդ է իմ կարծիքով նշել, որ բոլոր հանդիպումներում մեր ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ու անվերապահ իրացման մասին խոսել եմ, շեշտադրել եմ, որ այդ դիրքորոշումները պետք է  տեղ գտնեն նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային դիրքորոշումներում և մի շարք այլ բաներ, որոնք արդեն, կարծում եմ, տեղյակ եք, թե մեր դիքորոշումները որոնք են: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, շարունակում ենք մեր աշխատանքները: Պարոն Բաղդասարյան, խնդրեմ: Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին հարցն է: Հիմա կարող եք պարոն Բաղդասարյանին հարցեր տալ:

Հարցերի համար գրանցում:

Պարոն Գրիգորյան, խնդրեմ:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, ուրեմն 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը ոլորտային քննարկումների ընթացքում ցույց տվեց, որ ունենք բավականին ծրագրեր, որոնք ոչ միայն արդյունավետ չէին, այլև թերկատարում էր, ուստի հարցս հետևյալն է. ընթացիկ տարին՝ 2022 թվականը, անցել է արդեն վեց ամիս, որևէ վերահսկողություն այդ ծրագրերի վրա իրականացվո՞ւմ է, թե ոչ:

Վահրամ Բաղդասարյան – Միանշանակ, պարոն Գրիգորյան: Հիշում եք, որ քննարկումների ժամանակ այդ հարցը հնչել է բոլոր հանձնաժողովներում և խմբակցություններում քննարկման ընթացքում, այսինքն պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է հստակ ունենան վերլուծական հիմք, ծրագիրը պետք է այնպես մշակվի, որ հետագայում կատարելուց հետո այն հնարավոր լինի վերլուծել, արդյունավետությունը գնահատել՝ հետագա անելիքները ավելի հստակեցնելու նպատակով: Եվ ասեմ, որ այո, ընթացիկ վերահսկողությունը թե ֆինանսների նախարարության համապատասխան վերահսկողական ծառայության կողմից, եթե Հաշվեքննիչ պալատը իր ամենամյա ծրագրի շրջանակում իրականացնում է պետական բյուջեով հատկացված միջոցների իրականացված ծրագրի նկատմամբ, նաև իրենք արդյունավետությունն էլ են գնահատում: Հավելեմ, որ հաշվի առնելով, որ արդեն սկսվել է 2023 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և պետական բյուջեի կազմման գործընթացը, նախարարությունը նախաձեռնել է, և արդեն կառավարությունում շրջանառության մեջ է գտնվում մի որոշման նախագիծ, ըստ որի հստակեցվում է ծրագրերի մշակման մեթոդաբանությունը: Այդ մեթոդաբանությամբ նախատեսվում է ծրագրի բովանդակային պարունակությունը ինչ պետք է լինի՝ սկսած կոնկրետ տվյալ ոլորտի վերլուծականից, ծրագրի իրականացման անհրաժեշտությունից, կատարողներից, պատասխանատու ստորաբաժանումներից, ակնկալվող արդյունքներից, հետագայում հաշվետվության ներկայացման ձևաչափն է մշակված և այդ ձևաչափով հետագայում կառավարությունում յուրաքանչյուր  ծրագրի մասով ներկայացվելու է համապատասխան հաշվետվություն  և համապատասխան եզրակացություն է կատարվելու՝ արդյունավետ, ոչ արդյունավետ, ինչ-որ շտկումներ մտցնելու առումով:  

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն Բաղդասարյան, մինչ պատերազմը արդեն իսկ առողջապահական ոլորտի վերաբերյալ որոշ մասը արդեն ծրագրային բյուջետավորման է անցկացվել: Ներկայումս դա չկա: Նախատեսվո՞ւմ է արդյոք ևս մի քայլ առաջ գնանք և նորից անցնենք ծրագրային բյուջետավորման` այդ վերահսկողության և վերլուծության աշխատանքի հիման վրա:  

Վահրամ Բաղդասարյան - Բյուջետային ծրագրավորման մասով համապատասխան քննարկումներ ունենում ենք նաև Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այնտեղ բյուջետային ծրագրավորմամբ է իրականացվում այդ բյուջեի կազմումը, իրենց մոտ էլ արդեն մի քանի տարվա իրականացման արդյունքներով կան որոշակի առաջարկություններ՝ շտկումներ մտցնելու: Մենք զուգահեռ աշխատում ենք: Իրենց` այդ համապատասխան շտկումները կատարելուց հետո կփորձենք մեզ մոտ էլ կիրառել:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն:  

Արթուր Թովմասյան - Հրավիրում եմ Հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանին` ներկայացնելու պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը: Խնդրեմ,  պարոն Ծատրյան:

Տիգրան Ծատրյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալՀաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացվում է` ի կատարումն ԱՀ Սահմանադրության, Ազգային ժողովի կանոնակարգ, Հաշվեքննիչ պալատի մասինևԱրցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասինօրենքների պահանջների:

ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կազմվել է ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների արդյունքներով կազմված ընթացիկ եզրակացությունների, ԱՀ ֆինանսների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև հաշվեքննության այլ օբյեկտներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմված արձանագրությունների հիման վրա:

Նախքան հաշվեքննության արդյունքներին անդրադառնալը, ներկայացնեմ 2021 թվականի  պետական բյուջեի ծախսերը բնութագրող որոշ քանակական ցուցանիշներ, որոնք, ըստ ծախսերի դասակարգման, առանձնացվել են Հաշվեքննիչ պալատի կողմից: Ծախսերի գործառական դասակարգմամբ՝

պետական բյուջեի փաստացի ծախսերի ուղղվածության գերակայությունները, նախորդ տարվա համեմատ, հիմնականում պահպանվել են: Ընդհանուր ծախսերի 44.9%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին, 15.2%-ը՝ հիմնական բաժիններին չդասվող ծախսերին, 12.7%-ը՝ տնտեսական հարաբերություններին:

2021 թվականի  պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված 245 ծրագրից  54.7%-ը կամ 134 ծրագիր իրականացվել է 50-95%-ի միջակայքում: Բյուջեից հատկացումներն այս ծրագրերով կազմել է 84 մլրդ 1 մլն 505 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի  37.5%-ը:

70 ծրագրով կամ ծրագրերի 28.6 %-ում ապահովվել է 95 տոկոսից բարձր կատարողական՝ կազմելով 138 մլրդ 200 մլն 888 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի 61.7%: Ընդ որում, նշվածից 26  ծրագրով արձանագրվել է 100% կատարողական:

Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերծրագրային ցուցանիշը, ինպես և նախորդ տարիներին, գերակատարվել է ավելի քան 4 անգամ: Ծախսային ծրագրի փաստացի կատարողականը կազմել է 93 մլն 49 հազար դրամ` նախատեսված 20 մլն դրամի դիմաց:

31 ծախսային ծրագրերի  փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50%-ից ցածր՝ առաջացնելով տարեկան ճշտված ծրագրի նկատմամբ 5 մլրդ 405 մլն 403 հազար դրամի կամ 72,5%-ի չափով շեղում: Ընդ որում, ամենացածր կատարողականը արձանագրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն» և «Անասնագերեզմանոցների և բիոթերմիկ հորերի կառուցում» ծրագրերով՝ կազմելով համապատասխանաբար 2.3% և 2.5%:

Բյուջեով սահմանված 7 ծրագիր՝ ճշտված ծրագրով 60 մլն 661 հազար դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել: Նախորդ տարվա համեմատ նշված ցուցանիշը մոտ 2 անգամ նվազել է. 2020 թվականին չի կատարվել 17 ծրագիր՝ 138 մլն դրամ գումարի չափով:

2 ծրագիր` 30 մլն դրամ ընդհանուր ծավալով, ճշտված ծրագրով զրոյացվել է: Նախորդ տարվա պետական բյուջեի զրոյացված ծրագրերը 6-ն էին՝ 148 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Արթուր Թովմասյան – Պարոն Ծատրյան, կներեք: Ըստ Կանոնակարգի` մեկ ժամ ընդմիջում է: Ի՞նչ անենք: Ընդմիջում մեկ ժամ:

(Ընդմիջում):

Արթուր ԹովմասյանՇարունակում ենք մեր աշխատանքները:

Տիգրան Ծատրյան - Շարունակեմ: Ծախսերի գերատեսչական դասակարգմամբ.

փաստացի ծախսերի 80,0%-ը կամ ընդհանուր 179 մլրդ 297 մլն 748 հազար դրամ գումարի 198 ծրագիր իրականացրել է 7 մարմին. նախորդ տարիներին նույն մարմինների միջոցով իրականացվել է 208 ծրագիր՝ կատարողականը կազմելով ընդհանուր 85 մլրդ կամ փաստացի ծախսերի 69.0%-ը: Մասնավորապես՝

ֆինանսների նախարարություն – 90 մլրդ 802 մլն 496 հազար դրամ ֆինանսական ծավալով 20 ծրագիր, ընդհանուր ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 40%: Հատկացված միջոցների 70,4%-ը կամ 63 մլրդ 908 մլն 561 հազար դրամը կազմել է «2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով ծանր ֆինանսատնտեսական վիճակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման և կրած վնասների պետական աջակցություն» ծրագիրը:

աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն - 24 մլրդ 42 մլն 376 հազար դրամ կատարողականով 44 ծրագիր, որը կազմում է ընդհանուր ծախսերի 10.7%,

քաղաքաշինության նախարարություն – 22 մլրդ 930 մլն դրամ ֆինանսական ծավալով  4 բյուջետային ծրագիր, ընդհանուր ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 10.2%,

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - 18 մլրդ 457 մլն 317 հազար դրամ կատարողականով 15 ծրագիր, ընդհանուր ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 8.2%,

առողջապահության նախարարություն - 42 ծրագիր, որոնց կատարողականը կազմել է 9 մլրդ 136 մլն 985 հազար դրամ, ընդհանուր ծախսերում տեսակարար կշիռը կազմում է 4.1%,

էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն – 8 մլրդ 306 մլն 404 հազար դրամ կատարողականով 26 ծրագիր, տեսակարար կշիռը կազմում է 3.7%,

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 54 բյուջետային ծրագիր` ապահովելով 5 մլրդ 558 մլն 167 հազար դրամ կատարողականը, փաստացի ծախսերում տեսակարար կշիռը կազմում է   2.5 %:

2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ տնտեսագիտական դասակարգման հետևյալն է.

 85.9%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 14.1%-ը ուղղվել է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերում մեծ տեսակարար կշիռ են կազմում «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ»` 52.3%-ը, «Սուբսիդիաներ»` 13.6%, «Դրամաշնորհներ»` 10.5 % ուղղությունները, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերում հիմնական միջոցների ուղղությունը՝ 91.3% :

Հարգելի պատգամավորներ, 2021 թվականի պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքները մանրամասն արտացոլված են ինչպես հաշվետու տարվա պետական բյուջեի երեք և վեց ամիսների կատարման ընթացիկ եզրակացություններում, այնպես էլ բյուջեի տարեկան կատարման եզրակացությունում: Ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ներկայացնել որոշ հանգամանքների, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք կազմելու համար:

Ընդհանուր իրականացվել է 24 հաշվեքննություն` 6 բյուջետային կարգադրիչի մոտ: Դրանք են` ԱՀ ֆինանսների նախարարություն, ԱՀ պաշտպանության նախարարություն, ԱՀ քաղաքաշինության նախարարություն, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և Ստեփանակերտի քաղաքապետարան: Հաշվեքննության շրջանակներում ԱՀ կենտրոնական գանձապետարանում ուսումնասիրվել են 7 բյուջետային կարգադրիչների կողմից ներկայացված նախահաշիվները, ֆինանսավորման համար ներկայացված հայտերը, հաշվետվությունները:

Հաշվեքննության ընթացքում կիրառվել է ընտրանքային մեթոդ՝ ընդգրկելով բյուջեի փաստացի ծախսերի 53%-ը կամ 118 մլրդ 896 մլն դրամ` 50 ծախսային ծրագիր, որը կազմում է ծրագրերի 20.4%-ը: Իրականացվել է նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ արտացոլված տեղեկությունների վերլուծություն, ուսումնասիրվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ արտացոլված 5 գերատեսչությունների անվամբ բացված արտաբյուջետային ութ հաշիվների եկամուտների ու ծախսերի պլանային և փաստացի ցուցանիշները, ինչպես նաև պետական բյուջեի ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տվյալները:

Հաշվեքննությամբ գնահատվել են կառավարության կողմից հաշվետու տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանումը, բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը, ֆինանսների նախարարության` ի դեմս գանձապետարանի, կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ընտրանքային կարգով ընդգրված գերատեսչությունների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության պահպանումը:

Հաշվեքննության առարկայի և օբյեկտի ընտրանքն առավելապես պայմանավորված էր հետևյալ գործոնների համակցությամբ՝

բյուջեի կատարողականի վերաբերյալ կարծիք ձևավորելու համար ծախսերի բավարար ծածկվածություն ապահովելու անհրաժեշտություն,

պետական բյուջեից ֆինանսավորված գումարի չափ,

պետական բյուջեի կառուցվածքում գերակա համարվող ծախսային ուղղվածություն,

հաշվեքննիչ պալատի կադրային և տեխնիկական ռեսուրսների, ժամանակի և իրավական տեսանկյունից հաշվեքննության արդյունավետության ապահովում,

Հաշվեքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար տեղեկատվություն 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կարծիքը հիմնավորելու համար: Հաշվեքննիչ պալատի կարծիքի ձևավորման վրա ազդել են հետևյալ հանգամանքները.

1. Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարության կողմից ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը:

2. Պետական   բյուջեի կատարման գործընթացը, ընդհանուր առմամբ, իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հաշվեքննությամբ ընդգրկված ծրագրերի կատարման վերաբերյալ գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված հաշվետվությունները, ընդհանուր առմամբ, արժանահավատ են: Հաշվեքննվող օբյեկտներում իրականացված հաշվեքննության արդյունքների և ընտրված ծրագրերի ընդհանուր ծավալի համադրությամբ էական անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել է 1 մլրդ 908 մլն 305 հազար դրամի անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, այդ թվում` ֆինանսական հետևանքներ առաջացրած 401 մլն 743 հազար դրամ կամ հաշվետու ժամանակաշրջանի պետական բյուջեի կատարողականի                               0.2%-ը, որոնք հաշվեքննության ֆինանսական և համապատասխանության ստանդարտների կիրառմամբ համարվում են ոչ էական:

«Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը», ընհանուր առմամբ, արժանահավատ է: Այն պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները: Ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետվության վերլուծական մասում ներկայացված են պետական բյուջեի պակասուրդի հիմնավորվածությունը, դրա համեմատական վերլուծությունը հաշվետու տարվա նախորդ տարվա փաստացի, ինչպես նաև հաջորդ տարվա հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ:

Հաշվեքննիչ պալատի կողմից պետական պարտքի նկատմամբ ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննություն իրականացնելու համար, որպես առկա ելակետային տվյալներ, հիմք են ընդունվել 2021 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով և դրա կատարման մասին հաշվետվությամբ  արտացոլված, ներգրավված ու մարված փոխառու միջոցները, ինչպես նաև կառավարության որոշումների հիման վրա տրամադրված բյուջետային երաշխիքները:

Պետական պարտքի մասին տեղեկություններն արտացոլված են ծախսերում՝ պարտքի սպասարկման մասով և պակասուրդում՝Փոխառու զուտ միջոցներբաժնում:

Ուսումնասիրվել են նաև բյուջետային երաշխիքների տրամադրման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշումներն ու դրանց հիման վրա ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված պայմանագրերը: 2021 թվականի բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը չի գերազանցումԱրցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասինօրենքով ամրագրված սահմանաչափը:

Հաշվետու ժամանակաշրջանում պետության կողմից երաշխավորված պարտքային պարտավորությունների դիմաց պետական բյուջեից վճարումներ չեն իրականացվել:

Հաշվեքննություն իրականացնող խմբի կողմից ուսումնասիրված պայմանագրերում անհամապատասխանություններ և թերություններ չեն հայտնաբերվել: Որոշակի անհամապատասխանություններ են արձանագրվել փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որոնք մանրամասն ներկայացված են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունում:

Այսպիսով, հիմք ընդունելով ֆինանսական և համապատասխանության տեսակներով հաշվեքննության արդյունքները, Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է դրական եզրահանգում:

Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն: Հարցեր պարոն Ծատրյանին։

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել։

Պարոն Մելքումյան, խնդրեմ, թող պատրաստվի ընկեր Մոսիյանը։

Դավիթ ՄելքումյանՇնորհակալություն, պարոն Ծատրյան: Դուք ներկայացրիք բյուջեի կատարողականի վերաբերյալ տեղեկություններ և ընդհանուր առմամբ դրական եք գնահատել 2021 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ ներկայացրիք այն դեպքերը կամ այն նախարարությունները, որոնք որ ստուգել եք, և կային որոշակի խնդիրներ։ Հարցս հետևյալն էմենք ունենք, ցավոք սրտի, միակ հարթակը, որը Դուք եք այսօր ներկայացնում, որը կարողանում է ստուգել այն գումարները, որը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է: Եվ Դուք պետք է մեզ համար լինեք այն գիծը, որին մենք հետևում ենք։ Այսօր իմ գործընկերներն էլ են բարձրաձայնել այդ հարցը. խոսքս վերաբերում է առանձին ծրագրերին, որը պատերազմից հետո մենք ստիպված էինք բյուջեն վերանայել, ստիպված էինք ահագին ծրագրեր վերանայել, և կա՞ն արդյոք մոնիտորային խմբեր, որոնք որ կոնկրետ գնահատական են տալիս այս կամ այն ծրագրին, քանի որ այլևս մենք սխալվելու ժամանակ և իրավունք չունենք: Անցած տարվա բյուջեն երբ որ մենք ընդունում էինք, այդ հրատապությունը հենց պայմանավորված էր դրանով։ Կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրերի մասով մոնիթորինգային խմբեր՝ ոչ միայն ֆինանսական հաշվետվություն, այլ նաև ինչքանով է օգուտ տվել այդ ծրագիրը երկրի զարգացմանը, ինչքանով է օգուտ տվել առհասարակ։ Նպատակայնությունը։

Տիգրան ԾատրյանՇնորհակալություն։ Պարոն Մելքումյան, մեր կողմից իրականացվում են հաշվեքննություններ, մենք թե' 2021, թե' 2022 թվականներին մեր աշխատանքների ծրագրերում նախատեսում ենք նաև Ձեր կողմից նշված և, այսպես ասեմ, առաջնահերթ մեր մարտահրավերներից ելնելով ծրագրերը, ուսումնասիրում ենք տարբեր ձևերով, և ունենք նաև հաշվեքննություն, որը իրականացվում է պարբերաբար, այսինքն եռամսյակը մեկ անգամ հաշվեքննում ենք և ունենք հաշվեքննություններ, որոնք իրականացվում են տարվա կտրվածքով։ Այո, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում և իրականացնում ենք վերլուծություններ դրանց արդյունավետության և համապատասխանության վերաբերյալ։

Արթուր ԹովմասյանԱրձագանքո՞ւմ եք։

Դավիթ Մելքումյան – Տեսեք, բյուջեն քննարկելու ժամանակ ընդդիմության կողմից բազմաթիվ առաջարկություններ կային: Մեզ համար հետաքրքրի է` ուսումնասիրե՞լ եք արդյոք, մի մասը ընդունվել է, մի մասը չի ընդունվել, այսինքն մենք, որպես պատգամավոր, պետք է ընդունենք ձեր հաշվետվությունը որպես կողմնորոշիչ և քվեարկենք, մեր կարծիքը արտահայտենք: Հիմա, ցավոք սրտի, այսօր մենք չենք տեսնում մեր առաջարկությունների վերաբերյալ կամ առհասարակ ծրագրերի վերաբերյալ կատարողականը՝ ավելի մանրամասն, ավելի բացված: Եվ իմ կարծիքով սա նաև պետք է քննարկենք: Խոսքս վերաբերում է նրան, որ անցնենք բյուջետային պլանավորման: Եվ շատ կարևոր նյուանս է, որ պետք է պարտադիր ծրագրերը անցնեն մոնիթորինգի, այսինքն` ինչքանով ենք մենք ճիշտ որոշում կայացրել այս կամ այն ծրագրին հավանություն տալով։

Տիգրան ԾատրյանՇնորհակալություն։ Պարոն Մելքումյան, ուրեմն, օրինակի համար ասեմ, մենք իրականցնում ենք ծրագիր` պատերազմական գործողություններից վնասված բնակարանների և բնակելի տների վերակառուցման: Մեր կողմից իրականացվում է պարբերաբար երեք ամիսը մեկ հաշվեքննություն, իսկ ինչ վերաբերում է մոնիթորինգին, ապա Հաշվեքննիչ պալատի գործառույթների մեջ չի նախատեսվում իրականացնել մոնիթորինգ։

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն։ Արթուր Արմենի, խնդրեմ։

Արթուր ՄոսիյանՇնորհակալություն։ Պարոն Ծատրյան, երկու հարց ունեմ: Նախ Դուք նշեցիք, որ իրականացրել եք համապատասխանության հաշվեքննություն, և պետական պարտքի մասով ելակետային տվյալ եք ընդունել 2021 թվականի բյուջեի պարտքի թիվը։ Ինչքա՞ն է կազմում ընդհանուր պարտքի թիվը, որովհետև մինչև ընդհանուր պարտքը չիմանաք, համապատասխանության ճիշտ գնահատական չի կարող տրվել, որովհետև այնտեղ օրենքներով սահմանվում է որոշակի տոկոսներ, պետական պարտք, պետական բյուջե և այլն, և այլն։ Եթե ընդհանուր թիվը չունեք, նշանակում է համապատասխանության ստուգման մասով գնահատականը ռեալ չի կարող լինել և Ձեր գնահատականներում, եթե կարճ եք ասել, չգիտեմ, թե չէ, արդյո՞ք համապատասխանում է այդ հոդվածը, թե չի համապատասխանում որպես համապատասխանություն։ Եվ երկրորդ. Դուք նշեցիք մեկ միլիարդ, ինը հարյուր քանի միլիոն, մոտ երկու միլիարդի ֆինանսական խեղաթյուրումների մասին, և չորս հարյուր մեկ միլիոն, որոնց ծախսերը գնահատվել են ոչ էական: Կխնդրեի այս մասը ավելի մանրամասն` ինչ հոդվածներով է, ինչ նախարարությունների հետ է կապված։

Տիգրան ԾատրյանՇնորհակալություն։ Ուրեմն մենք արձանագրել ենք 1 միլիարդ 909 միլիոն դրամի ֆինանսական անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, որոնցից 401 միլիոն դրամը` ֆինանսական հետևանքներ առաջացնող անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, իսկ 1 միլիարդ 500 միլիոն դրամը` ոչ հետևանքներ առաջացնող: Ներկայացնեմ մեկ-մեկ. տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում, առաջացնողն եմ ներկայացնում, մոտ 80 միլոն 440 հազար դրամ, դրանից 68 մլն դրամ հյուրանոցային ծառայություններ և բնակարանների վարձակալությունում բացասական կամ անհամապատասխան փաստաթղթերից է գալիս, 20 միլիոն 181 հազար դրամ «Երևան» հյուրանոցի պահպանման հետ կապված ծախսերն են, այսինքն` ժամկետը ավարտվելուց հետո վարձակալության գումարներ են տրամադրվել, և 2 միլիոն 222 հազար դրամ հյուրանոցային ծախսերի հետ էլի կապված` եկամտային հարկի կրկնակի փոխանցում պետբյուջե, որը իրականացվել է «Նռանե» ՍՊԸ-ի համար։
Քաղաքաշինության նախարարությունում 252 միլիոն 100 հազար դրամ, որից 171 միլիոն 690 հազար դրամը գործակիցների կամ նորմերի սխալ կիրառման արդյունքում ավել վճարված գումարներ, իսկ 80 միլիոն 410 հազար դրամ` պայմանագրեր կնքելու ժամանակ նախատեսվում է երաշխիքային գումար հինգ տոկոսի չափով, 80 միլիոն 410 միլիոն դրամ երաշխիքը չի պահպանվել, այսինքն` վճարվել է առանց երաշխիքի գումարի պահումը։

Ներքին գործերի արտակարգ իրավիճակների նախարարությունում 23 միլիոն 254 հազար դրամ, որից 20 միլիոն դրամ առհաշիվ տրված գումարի փաստաթղթրերի բացակայության պատճառով, 2 միլիոն 490 հազար դրամ շինարարական աշխատանքներ են իրականացվել արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նույնպես գործակիցներ և աշխատանքների ավել ներկայացում և 764 հազար դրամ, ինչպես նաև քաղաքաշինության նախարարությունում երաշխիքի հինգ տոկոս գումար միանգամից վճարվում է: Բացի այդ ֆինանսների նախարարությունում ունենք 42 միլիոն 144 հազար դրամ, որից 40 միլիոն դրամը կուտակային ֆոնդի գումարներից փոխանցվել են առանց համապատասխան որոշման, կուտակային այդ կառավարիչի հաշվին է փոխանցվել 2 միլիոն 100 հազար դրամը պահպանման ծախսերում` կապված աշխատավարձերի և մնացած հարաբերությունների հետ։ Սա վերաբերում է խեղաթյուրումներին: Իսկ անհամապատասխանություններ կան 1 միլիարդ 506 միլիոն դրամի, որից 1 միլիարդ 427 միլիոն դրամը նույնպես տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունում, որից 1 միլիարդ 408 միլիոն դրամը բյուջեով չնախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, կապի գումարների ավել ծախսերն է, քաղաքաշինության նախարարությունում` 4 միլիոն 100 հազար  դրամ  սխալ ձևակերպված գումար, Ստեփանակերտի քաղաքապետարանում` 73 միլիոն 824 հազար դրամ սուբսիդիայի գումար, որից 23 միլիոն 541 հազար դրամը` թիվ 8 միջնակարգ դպրոցում սուբսիդիայի պայմանագրի բացակայություն և 49 միլիոն 876 հազար դրամ` թիվ 4 միջնակարգ դպրոցում դպրոցական հաշիվների տվյալների բացակայություն:

Արթուր ԹովմասյանԱրձագանքո՞ւմ եք։

Արթուր ՄոսիյանՀամապատասխանության ստուգումը միայն 2021 թվականին պետական բյուջեում առկա պետական պարտքի ցուցանիշի ելակետ ընդունելով չեք կարող համապատասխանության գնահատական տալ, որովհետև այնտեղ օրենքը ասում է այսքան տոկոսը պետական պարտքը չպիտի գերազանցի: Դուք ընդհանուր թիվը չունեք, համապատասխանության գնահատական չեք կարող տալ: Ես ինչի՞ համար եմ ասում։ Նախկինում էլ չկար, մենք միշտ առաջարկում էինք: Ձեր առաջարկություններում լավ կլինի տեղ գտնի այդ առաջարկությունը` պետական պարտքի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:  Դրա բացակայության պատճառներով Դուք չեք կարող, հիմա որ Դուք հայտարարում եք, որ համապատասխանում է, ես կոնկրետ մի կետ եմ ասում, որ չի կարելի այդպիսի գնահատական տալ, որ համապատասխան է, որովհետև բաց կա: Դա ձեր բացը չէ, բնականաբար, բայց օրենսդրական բաց կա, պետք է լրացվի, որ կարողանանք մենք` պատգամավորներս, գնահատական տանք: Դրա մասին է խոսքը։ Եվ արձագանքի համար ասեմինչ վերաբերում է այդ ֆինանսական խեղաթյուրումներին, չարաշահումներին, արդյո՞ք այդ 408 միլիոնով բոլոր գործերը ուղարկվել են ԼՂՀ դատախազություն: Մի մասով մենք գիտենք՝  այդ 80 միլիոնը և այլն, բայց մնացած գործերով, որովհետև այդ խեղաթյուրումները նաև իրենց մեջ առերևույթ հանցակազմ են պարունակում և պետք է բոլորը ուղարկվեն դատախազություն` սկսած 4 միլիոն գումար է, թե 1 միլիոն է, թե 200 միլիոն է: Եվ մնացածին արդյո՞ք արդյունավետության գնահատական տվել եք։ Մոտ 1.5 միլիարդի մասին է խոսքը, որ 1.5 միլիարդ էլ պարզապես, եթե մեր լեզվով ասենք, անարդյունավետ ծախսեր են եղել։ Արդյունավետության գնահատական չի տրվել, ֆինանսական և համապատասխանության է տրվել։ Ես գիտեմ էլ ինչ ծախսերի մասին է խոսքը, դա այն ծախսերն են, որ հյուրանոցային և այլն, և այլն, այսինքն` գումար չի յուրացվել, բայց ծրագրից դուրս է, կարելի է ասել վատնում, վատնումը հիմա իրավական կատեգորիա է, վատնում չեմ ասում, բայց ոչ արդյունավետ է ծախսվել։ Եվ դրա գնահատականնները։ Եթե տրվել է, զուտ մի բառով` անարդյունավետ է ծախսվել: Արդյո՞ք նպատակահարմար չէ նաև արդյունավետ գնահատական տալ ծրագրերին` հետագայում բյուջետային միջանցքները ավելի խնայողաբար և թիրախավորված օգտագործելու համար:    

Տիգրան Ծատրյան - Պարոն Մոսիյան, այդ 1 միլիարդ 500 միլիոն դրամից մոտ 1 միլիարդ 400 միլիոն դրամով իրականացվել են տարածքային կառավարման նախարարությունում, այսինքն` նախատեսվել է ավելի փոքր գումար, քան փաստացի ծախսերն են կազմելայդ իսկ պատճառով մեր կողմից դիտարկվել է որպես անհամապատասխանությունոչ թե կարելի է դիտարկել որպես ոչ արդյունավետ, այլ որպես սխալ կամ ոչ ճշգրիտ ձևակերպում։

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը։

Հրավիրվում է գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ, Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հաստատված ժամկետացանկով քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում և խմբակցություններում, այնուհետև որպես գլխադասային` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ առաջարկվել նիստի օրակարգում: Առաջարկում եմ կողմ քվեարկել հաշվետվությանը։

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Հարությունյանին։ Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը։

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին լսենք իրավասու՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին: Խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ, Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված։ Շնորհակալություն։

Արթուր Թովմասյան - Հարցեր պարոն Հայրապետյանին։ Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը։

Այժմ անցնենք մտքերի փոխանակությանը: Մինչև խմբակցությունների տեսակետները լսելը  պատգամավորներից ովքեր ելույթի ցանկություն ունեն, խնդրում եմ գրանցվել:

         Այժմ խմբակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները բյուջեի կատարողականի վերաբերյալ:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Մելքումյան:

Դավիթ Մելքումյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության տեսակետը 2021 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ։ 2021 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացվել օրենքով սահմանված կարգով։ Պատգամավորները հնարավորություն են ունեցել իրենց կարծիքները արտահայտելու թե՛ գլխադասային ու ոլորտային մյուս հանձնաժողովների համատեղ նիստերին, և թե՛ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ խմբակցությունների հանդիպումների ընթացքում` համաձայն նախատեսված ժամկետացանկի։ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության դիրքորոշումը քննարկման առարկա բյուջետային հաշվետվության վերաբերյալ բխում է այն կանխավարկածից, որը ներկայացվել է 2021 թվականի բյուջեի նախագծի` խորհրդարանում ներկայացվելու ժամանակ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրի կենսագործունեությունը վերականգնելու հրամայականը պահանջում է, որ բյուջետային առաջարկությունները դասավորվեն պատերազմից հետո մեր ազգաբնակչության կարիքները ճիշտ գնահատելու հիմքով` պատերազմի հետևանքները վերացնելու, մեր անվտանգության ու պաշտպանության համակարգերն ամրապնդելու և այս կարգի բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված նոր ծրագրերի ու դրանց իրականացման համար անհրաժեշտ գումար հատկացնելու միջոցով։ Եթե հիշում եք, նույնիսկ այդ նպատակով առաջարկում էինք հետաձգել բյուջեի ընդունումը` անհրաժեշտ գույքագրում կատարելու և ճշգրիտ հաշվարկներ պատրաստելու հիմնավորմամբ։ Միակ դրական միտումը, որը ընդգծել ենք 2021 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ և որն արժանացել էր նաև մյուս խմբակցությունների հավանությանը, քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների ավելացումն էր։ Ինչքան էլ զարմանալի լինի, ծախսերի այս հոդվածում մենք շարունակում ենք թերակատարումներ ունենալ, բացատրությունն էլ այնպիսին է, որ մինչև հիմա չունենք այդ կարգի շինությունների համաձայնեցված նախագիծ, և չենք կարողանում պահանջվող (չի լսվում) անել։ Ի դեպ, մեր պահանջած տեղեկություններով նույն վիճակն է նաև ընթացիկ տարվա բյուջեի կատարման, բնակչության կողմից զենքի ձեռքբերման դեպքում նախատեսված փոփոխությունների հոդվածում ծախսերի պարագայում։ Կարելի է բազմաթիվ հաջողված գործերի մասին խոսել կամ ուրիշ  պատճառներ բերել բյուջետային գործընթացի թերացումներից, բյուջետային կարգապահության օրինակների մասին, բայց միայն անվտանգության ու պաշտպանության ոլորտում մատնանշած բացթողումները հերիք են բյուջեի կատարողականի մասով խմբակցության դիրքորոշումն ամբողջացնելու համար։ Մենք դեմ ենք քվեարկելու 2021 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը։ Շնորհակալություն։

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մելքումյան։ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացնում է ընկեր Մոսիյանը։

Արթուր Մոսիյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ, ընդհանրապես «Պետական բյուջեի մասին» օրենքը և դրա կատարողականները ամեն տարի մենք քննարկում ենք Ազգային ժողովում, մեր տեսակետը, եզրակացություններն ենք ներկայացնում և ամեն անգամ ասում ենք, որ որպես թիվ մեկ ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթ` «Պետական բյուջեի մասին» օրենքը պետական բյուջեն արտացոլում է այն մարտավարությունն ու ռազմավարությունը, որը կառավարությունը կիրառում է պետության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, խնդիրները լուծելու առումով։ Այդ առումով Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեն ընդունվել է հետպատերազմյան իրողությունների շրջանակում: Իմ գործընկերը ասաց, որ մենք, հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, առաջարկել էինք չվռազել և թեկուզ մեկ ամիս ուշ ընդունել, բայց հիմնական մարտահրավերները ֆիքսել, առաջնահերթությունները ֆիքսել և շարժվել առաջ։ Ցավոք սրտի, ինչպես միշտ, մեր տեսակետը հաշվի չի առնվել, և արագ բյուջեն ընդունվել է՝ հետագայում կարկատաններով, փոփոխություններով, բայց էականը միայն դա չէ. էականն այն է, որ բազմաթիվ անգամ մենք տարբեր տեղերից, նաև այս ամբիոնից ֆիքսել ենք, որ հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով` մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները հիմնականում անվտանգային են։ Առաջինը անվտանգության հարցն է, երկրորդը` կարգավիճակի հարցը, երրորդը` հումանիտար աղետի հասցված Արցախի Հանրապետության բնակչության և սոցիալական խնդիրների լուծումը, որը նույնպես անվտանգային հարց է։ Ցավոք, 2021 թվականի բյուջեի թե՛ ընդունումը, թե՛ կատարողականը այս հիմնական մարտահրավերների պատասխանը չեն տալիս, և շատ անգամ մենք ասել ենք, որ այս ափալ-թափալ գործելու ոճը պատերազմից արդեն մեկ տարի, երկու տարի անց այլևս չի համապատասխանում իրականությանը։ Տեսեք, նոր հարցուպատասխանի ժամանակ, թե դրանից առաջ հաղորդման մեջ նշվեց, որ խստացնելու են վերահսկողությունը բյուջետային միջոցների ծախսերի նկատմամբ։ Անգամ պարոն Հարությունյանը նշեց, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնարարվել այդ իմաստով: Դրանից հետո իմ գործընկերը՝ Դավիթ Իշխանյանը հարցրեց, պարոն Բեգլարյանը ոչ միայն արտգործնախարարի հետ է հանդիպել, այլև հադիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ, այսինքն՝ իր գործառույթներից դուրս արտաքին քաղաքական գործունեությամբ է զբաղվում։  Հիմա կարող ենք ասել հումանիտար հարցերով և այլն, և այլն, բայց սա է իրականությունը։ Ազգային անվտանգությունը, մենք ամենամեծ անվտանգային խնդիր ունենք, իր գործառույթները լիարժեք իրականացնելու փոխարեն զբաղվում է տնտեսական հարցերով` Վերահսկիչ պալատ, ֆինանսական վերահսկողություն և այլն: Մենք ունենք բազմաթիվ ստուգող մարմիններ: Ասածս այն է, որ հաջողում է այն կառավարությունը, որը ինստիտուցիոնալ իմաստով համակարգային կարողանում է խնդիրներ լուծել։ Մեզ մոտ արդեն պարզ չէ, թե ով ինչով է զբաղվում, մանավանդ, ասում եմ, կա նախագահի հրամանագիրը, որ  արտաքին քաղաքականության ոլորտում ով իրավունք ունի զբաղվելու և ինչ բանում, դա` նախագահի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։ Փոխարենը, մեր գործընկերոջ ասածով, մենք 1 միլիարդով ավելացրել ենք, մեր առաջարկությամբ նաև միացել ենք այդ առաջարկությանը մեր քաղաքացիական պաշտպանության ոլորտում: 2020 թվականին  1 միլարդ էր նախատեսված, համարյա ոչ մի բան չի արվել, 2021 թվականին նախատեսել ենք 2 միլիարդ, համարյա մինչև հիմա ոչ մի բան չի արվել կամ շատ անբավարար է արվել, որի պատասխանատուն, իմիջիայլոց, ի պաշտոնե պետնախարարն է։ Դրա համար եթե ամեն մարդ իր գործով չի զբաղվում, չխոսենք նրա մասին, որ զբաղվելու դեպքում էլ դեռ հարցական է` կարողանո՞ւմ է հաջողի, թե` չէ։ Տեսեք ինչ է վիճակը, եթե ամեն մարդ զբաղվում է տարբեր գործերով։ Ես ընդամենը մի քանի օրինակ ներկայացրեցի, օրինակները բազմաթիվ են։ Ես ամեն անգամ մեկ, երկու, երեք օրինակով ոչ թե ուզում եմ անպայման քննադատական խոսք հնչեցնել, այլ ուզում եմ ներկաների ուշադրությունը հրավիրել ավելի արդյունավետ աշխատելաոճի,  գործելակերպի վրա։ Արդյունքը նույնն է: Պատասխանատվություն, արհեստավարժություն, նպատակայնություն. սրանք այն հիմնական սկզբունքներն են, որ  ցանկացած կառավարություն հաջողելու դեպքում պետք է ունենա: Պետք է ասել, որ մեր այս կառավարությանը անգամ ամենամեծ ցանկության դեպքում նման բառերից որևէ մեկը չենք կարող վերագրել: Ուստի «Հայ հեղափոխական դաշնակցությունը» դեմ է քվերակվելու 2021 թվականի պետական բյուջեի կատարողականին։ Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: «Արդարություն» խմբակցություն: Խնդրեմ, պարոն Գալստյան։

Դավիթ Գալստյան – Հարգելի գործընկերներ, որքան էլ զարմանալի է, սակայն «Արդարություն» խմբակցությունը չմասնակցեց 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին` չնայած ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ բյուջեի կատարողականների ներկայացումը ԱԺ ընդդիմության համար լուրջ գործիքակազմ է։ Ցավոք, մեզ մոտ այդքան էլ այդպես չէ, քանզի բյուջեի կատարողականի քննարկումը Ազգային ժողովում չունի որևէ լուրջ իրավաքաղաքական հետևանք, նույնիսկ եթե ողջ խորհրդարանը դեմ քվեարկի: Դուք կասեք, որ այն ունի բարոյական հետևանք, և հենց այս բարոյական ասպեկտի մասին եմ ուզում հայտարարել։ Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում ընդունվում է մի բյուջե, որտեղ անվտանգային և պաշտպանողական հարցերի փոխարեն միակ դրական կողմը իշխանության կողմից թմբկահարվում է սոցիալական լինելը։ Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում, այսպես կոչված, սոցիալական բյուջեում նախատեսվում է, որ տարհանված հիմնարկների աշխատավարձը պետք է պահպանվի հարյուր տոկոսով, իսկ բյուջեն ընդունելուց տասը օր հետո կառավարության որոշմամբ կրճատվում է հիսուն տոկոսով։ Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում բյուջեով ապաստարաններ կառուցելու համար հատկացնելով 1 միլիարդ դրամ` գոնե նմուշի համար գեթ մեկ ապաստարան չի կառուցվում։ Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում բյուջեի կատարողական է ներկայացնում ԱԺ-ի մի նախարար, որը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի   2-րդ մասով։ Եվ վերջապես բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում ԱԺ-ն գրեթե մեկ ամիս զբաղված է վերը նշված այն դեպքում, երբ այս օրհասական օրերին անհրաժեշտ են այլ գործառույթներ։ Գործընթաց, որը միտված կլինի օգնելու մեր բազմահազար քույրերին և եղբայրների պայքարին, որոնք ամիսներ շարունակ պայքարում էին Ֆրանսիայի հրապարակում և հիմա էլ պայքարում են՝ կանխելու այն պրոցեսը, որը միտված է  հայրենազրկմանը, հայության ոչնչացմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, պատասխանատվությունից խուսափելուն, կատարված հանցագործությունների և դրա հետևանքների լռության մատնելուն կամ արդարացնելուն։ ԱԺ-ում սոսկ նիստեր անելու փոխարեն անհրաժեշտ է պահանջել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից, որպեսզի բանակցային գործընթացում իրականացնեն բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը միտված գործընթացներ և զերծ մնան այս գործընթացը այլ հունով տանելու գայթակղությունից։ ԱԺ-ում սոսկ նիստեր անելու փոխարեն անհրաժեշտ է պահանջել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից, որ բանակցային գործընթացները չաղավաղեն, չներկայացնեն բացառապես նախկիններին սևացնելու ցանկության լույսի ներքո, որ այսպես կոչված աննախադեպ բյուջեի մասին հայտարարություն անելուց առաջ մտածեն, թե ինչին է ուղղված այդ աննախադեպ բյուջեն` հազարավոր բնավեր դարձած ընտանիքներին, անտուն մնացած մարդկանց տարրական բնակության վայր տրամադրելուն և այլն։ Եվ այս մասին հայտարարում է այս աղետի գլխավոր մեղավորը, ուստի մենք չենք մասնակցելու նաև 2021 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը։  

Արթուր Թովմասյան - «Միասնական Հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացնում է Մարսել Պետրոսյանը։

Մարսել Պետրոսյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, 2021 թվականի բյուջեն մենք, ըստ էության, կարելի է ասել մարաթոնյան վազքի մեջ էինք, և իրավիճակի թելադրանքով բոլոր դեպքերում մեր երկրի առաջ ծառացած հետևյալ խնդիրը, որ բոլոր դեպքերում Արցախի Հանրապետությունը պետք է ունենա բյուջե և հնարավորության սահմաններում առաջնորդվի այդ բյուջեի հոդվածներով, որովհետև ոչ թե ժամանակը չէր սպասում, ընդհանրապես սպասելու որևէ հնարավորություն, առիթ մենք չունեինք։ Իհարկե, ճիշտ կլիներ փոքր–ինչ փորձել հետաձգել, փոքր-ինչ ավելի հղկել, կատարելագործել, հնարավորինս ավելի ակտուալ հարցեր ընդգրկել բյուջեում, սակայն, նորից եմ կրկնում, բոլոր դեպքերում ինչ-որ տեղ իրավիճակի թելադրանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այսօր և հաշվետվություն ներկայացվեց բյուջեի կատարողականի, և հաղորդում ներկայացվեց բյուջեի կատարողականի։ Գիտե՞ք, հեշտ է քննադատել, հեշտ է, այսպես ասած, ոչնչացնել այն հաջողությունը, որ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմից առայսօր ընկած ժամանակահատվածում։ Ասել, թե բյուջեն իդեալական է եղել, բյուջեն հոյակապ է եղել, լիարժեք ընդգրկել է այն բոլոր ոլորտները բարձր մակարդակով և ըստ էության կարողացել ենք ամեն ինչ իրականացնել, իհարկե, ճիշտ չի լինի: Եվ անկեղծորեն մոտենալով հարցին՝ պետք է ասենք, որ 44-օրյա պատերազմից հետո մենք բոլորս, այդ թվում նաև կառավարությունը, համենայնդեպս ճիգեր է գործադրել ապահովելու համար ժողովրդի առաջ ծառացած այն խնդիրների իրագործումը, որն այսօր մեզ հնարավորություն է տալիս ավելի բարձր ձայնով արտահայտվել։ Թերություններ, բնականաբար, եղել են: Այդ թերությունների մասին և՛ ֆինանսների նախարարն ընդգծեց, և՛ Ծատրյանը՝ Հաշվեքննիչ պալատի տնօրենն ընդգծեց: Գիտե՞ք, թերությունները շատ-շատ են, և այդ թերությունները բխում են մեր էությունից, մեր գործելակերպից, մեր վերաբերմունքից: Վերջիվերջո մենք բոլորս սպասում ենք, որ ինչ-որ բան ի կատար ածվի, ապա նոր միայն սկսենք քննադատել` այսինչ հոդվածը սխալ է ձևակերպված, այսինչ հոդվածը սխալ է իրականացվել և այսպես շարունակ։ Մենք նույնպես մի քանի տասնյակ և՛ առաջարկություններ ենք ներկայացրել բանավոր քննարկումների ժամանակ, և՛ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել։ Այնպես չէ, որ կառավարությունն ընդառաջել է մեր բոլոր առաջարկներին, մեր բոլոր ցանկություններին: Կարելի է ասել, որ մյուսների առաջարկություններն ավելի ընդունելի են եղել, քան «Միասնական հայրենիք» խմբակցության առաջարկները։ Բյուջեի ընդունումից անմիջապես հետո մենք ձեռնամուխ ենք եղել կոնկրետ ծրագրերի պատրաստման կարևորագույն գործին։ Այսպես՝ «Միասնական Հայրենիքը», բնականաբար, ներկայացրել է բոլոր խմբակցություններին` այդ թվում նաև կառավարությանը, այդ թվում նաև նախագահական աշխատակազմին թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ պաշտպանական ոլորտներին ուղղված կոնկրետ ծրագրեր` իրենց ճանապարհային քարտեզներով։ Նորից եմ կրկնում` բոլոր դեպքերում ամենահեշտը քննադատելն է, պարզապես աշխատելն է դժվար, ծրագիր իրականացնելն է դժվար, դժվար է այդ քայլերի արդյունավետությունն ապահովելը։ Մենք այդ ծրագրերը ներկայացրել ենք բոլոր խմբակցություններին, ու այսօր ես առիթ ունեմ, որ իմ դժգոհությունն արտահայտեմ թե՛ «Ազատ Հայրենիքից», թե «Արդարությունից», թե՛ ԱժԿ-ից, թե՛ «Հայ հեղափոխական դաշնակցությունից»։ Ի վերջո, մենք կարող էինք չէ՞ ստանալ բացասական արձագանք: Դա նույնպես արձագանք է: Այլ խնդիր է, եթե այլ խմբակցություններ նույնպես այս ոլորտներում ներկայացրել են իրենց տեսլականը ծրագրի տեսքով։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Հետևաբար տեղի չունեցավ նաև մեր ծրագրերի գոնե ձևական քննարկում կամ այդ ծրագրերի հանդեպ գոնե ձևական մոտեցում։ Մենք այսօր էլ սկզբունքորեն պատրաստ ենք պաշտպանել այդ ծրագրերի կենսունակությունը, ապացուցել քայլ առ քայլ, որ դրանք են միակ ճշմարիտը, առավելապես, եթե խոսքը վերաբերում է պաշտպանության ոլորտին, անվտանգությանը, առավելապես, երբ խոսքը վերաբերում է տնտեսությանը։ Մենք ունենք մեր տեսլականը բոլոր հարցերի, բոլոր խնդիրների հանդեպ։ Ես կարծում եմ` ամենաճիշտ քայլը կլիներ այն, որ առաջիկա տարվա բյուջեի քննարկումը, կարծեմ ակնարկեց ֆինանսների նախարարը, որ այսօրվանից այդ ուղղութամբ արդեն աշխատանքներ տարվում են։ Շատ բարի։ Այդ աշխատանքներին հենց այսօրվանից է պետք ընդգրկել Ազգային ժողովի պատգամավորներին, առավելապես` համապատասխան հանձնաժողովների անդամներին։ Ինչո՞ւ։ Որպեսզի վերջում, երբ որ քննարկում ենք, այդ քննարկումը ձևական բնույթ չկրի, որովհետև կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ բյուջեում կան տասնյակների հասնող ավելորդ հոդվածներ։ Ավելորդ հոդվածներ, որոնց արդարացնելը որևէ ճանապարհ չի տանում մեզ։

Բոլոր դեպքերում այս ամբիոնից ես ասում եմ, որ «Միասնական հայրենիքը» կողմ կքվեարկի բյուջեի կատարողականին։ Ինչո՞ւ: Որովհետև այս երկու տարիների ընթացքում ընդհանրապես Ղարաբաղում հսկայական ծավալի աշխատանքներ են կատարվել՝ այդ թվում նաև Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Այն բոլոր նախագծերի փոփոխությունները, որ մենք արձանագրել ենք, հաստատել մեր քվեարկությամբ, ուղղված են եղել ժողովրդի բարեկեցության ոչ թե բարձրացմանը, գոնե պահպանմանը՝ հետագա բարձրացում ապահովելու համար։ «Միասնական Հայրենիքը» կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին։ Շնորհակալություն։

Արթուր Թովմասյան – Ես իմ կյանքում քսանմեկ բյուջեի եմ քվեարկել, ես կարծես … սա 2020 թվականի բյուջեի կատարողականն ենք քննարկո՞ւմ, թե 2022-ի: 2021 թվականին բյուջե չի եղել, եղել է սխեմա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ի վիճակի՞ էինք բյուջեի վրա աշխատելու։ 2021 թվականի բյուջեի վրա այս երեսուներեք հոգին ի վիճակի՞ էինք աշխատելու։ Մենք մի հատ սխեմա ենք ընդունել, և այդ սխեմայի հաշվետությունն է սա։ Բարոյակա՞ն է արդյոք 2021 թվականի բյուջեն համեմատած 2020 թվականի բյուջեի հետ, 2021 թվականի բյուջեն համեմատած 2019 թվականիի բյուջեի հետ, 1996 թվականի բյուջեի հետ, 2022 թվականի բյուջեի հետ։ Ընկերներ, այս սխեմային, որ մենք քվեարկել ենք, մենք դեռևս չգիտեինք ինչպես պետք է լուծենք մոտ չորս տասնյակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Մենք չգիտեինք ոնց սկսենք: Հիմա գործեր են գնում: Լավ, այս բյուջեն վատ է, մի հատ այս բյուջեն ուղարկեք գլխավոր դատախազություն, թող քննեն։ Բյուջեից եթե ինչ-որ գումարներ են մսխվել, թող պատասխան տան։ Սա մի կողմ ենք դնում։ Բայց այս 2021 թվականի պետական բյուջեն է այն հիմքերը դրել, սոցիալական լարվածության թուլացման հիմքերը դրել։ Ես Մարսից չեմ եկել, դուք էլ ինձ հետ եք եղել։ 2021 թվականին կողքի շենքի հյուրանոցում ինչ էր կատարվում: Մենք այս սխեմային ենք կողմ քվեարկելու կամ դեմ քվեարկելու, հարգելի պատգամավորներ։ Շնորհակալություն։

«Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության տեսակետը ներկայացնում է  պարոն Հարությունյանը։  Խնդրեմ, պարոն Հարությունյան։

Արթուր Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, ներկաներ, 2021 թվականը, անկասկած, առանց չափազանցնելու կարող ենք ասել մեր երկրի ամենածանր և դժվարին ժամանակահատվածներից մեկն էր՝ իր բազմաթիվ խնդիրներով և մարտահրավերներով, որոնք վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին՝ սկսած անվտանգային, վերջացրած սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերով։ Եվ 2021 թվականի պետական բյուջեի պլանավորման ժամանակ հենց հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները` մեր համատեղ ջանքերով նախանշվել են այն բոլոր ծրագրերը, որոնք միտված էին վերը նշված խնդիրների լուծմանն ու երկրի բնականոն զարգացման ապահովմանը։ Հետադարձ նայելով և վերլուծելով՝ կարող ենք ասել, որ հիմնականում իրականացված ծրագրերը հասցեական էին և նպատակային՝ հաշվի առնելով այն, որ դրանք ուղղված էին մեր քաղաքացիների կյանքի բնականոն կենսամակարդակի ապահովմանը և սոցիալական ու ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպես նաև մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Այդ առումով կուզենայի առանձնացնել բնակարանաշինության ոլորտում ներդրվող կառավարության ջանքերը` օր առաջ մեր բռնի տեղահանված հայրենակիցներին բնակտարածքներով ապահովելու համար, մեր քաղաքացիների վարկային պարտավորությունների և պատերազմի հետևանքով կրած վնասների փոխհատուցմանն ուղղված ծրագրերը, էներգետիկ անվտանգության ու ջրային ռեսուրսների կառավարման և հետագայում անխափան ջրամատակարարում ապահովելու մասով իրականացված ծրագրերը, ինչպես նաև պետության բյուջեով գյուղատնտեսության աջակցությանը, որը միտված է մեր երկրի պարենային անվտանգության ապահովմանը։ Այդուհանդերձ, 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկելու ընթացքում վերհանվել են ոլորտային այն խնդիրներն ու թերությունները, որոնց վրա կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի` հետագայում այդ ծրագրերն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու համար։ Այդ համատեքստում չափազանց կարևոր ենք համարում այդ ծրագրերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև կառավարության 2020-2025 թվականների գործունեության ծրագրերով նախանշված բոլոր ծրագրերի անխափան իրականացումը, իսկ անհաժեշտության դեպքում նաև վերանայելու որոշ ծրագրեր՝ ուղղված մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, չլուծված խնդիրներ, բազմաթիվ մարտահրավերներ, բայց կարծում եմ, հարգելի գործընկերներ, ազնիվ կլինի, որ թերությունների հետ մեկտեղ նաև խոսենք ձեռքբերումների մասին, ոչ թե միայն թերությունների մասին։ Իսկ այդ ձեռքբերումները իրականում կան, շոշափելի են, և դա անզեն աչքով մեզանից յուրաքանչյուրը կարող է տեսնել։ Հարգելի գործընկերներ, ելնելով վերը նշվածից՝ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2021 թվականի պետական բյուջեի կատարողականին։ Շնորհակալություն։

Արթուր Թովմասյան - Այժմ պետք է քվեարկենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար, որն ընթերցում եմ հիմա՝

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Արցախի  Հանրապետության Ազգային ժողովը  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ 175,548,283.6 (հարյուր յոթանասունհինգ միլիարդ, հինգ հարյուր քառասունութ միլիոն, երկու հարյուր ութսուներեք ամբողջ վեց տասնորդական) հազար ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 224,158,518.7 (երկու հարյուր քսանչորս միլիարդ, հարյուր հիսունութ միլիոն, հինգ հարյուր տասնութ ամբողջ յոթ տասնորդական) հազար ՀՀ դրամ, բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը48,610,235.1 (քառասունութ միլիարդ, վեց հարյուր տասը միլիոն, երկու հարյուր երեսունհինգ ամբողջ մեկ տասնորդական) հազար ՀՀ դրամ:

Քվեարկություն:

Կողմ՝ 25:

Դեմ՝ 4:

(խոսակցություն դահլիճում):

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է  պատգամավոր Արամ Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 122-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 40-րդ հոդվածի 3-րդ մասերում «ժամկետների ապահովման» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև Արցախի Հանրապետության պետականությանը և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի, իրադարձությունների և փաստերի անհապաղ քննարկման» բառերը:

Այս օրենքի նախագծի ներկայացումը և ընդունումը իրականում բխում է այն հանգամանքներից, որ հետպատերազմյան ժամանակահատվածում օրենսդիր դաշտի առջև կարող են ծառանալ այնպիսի խնդիրներ, որոնք հրատապ քննարկում և որոշում ընդունել են պահանջում: Եվ որպեսզի մենք կարողանանք սահմանափակումը հանենք, առաջարկվում է այս օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո օրենսդիր դաշտը իրավասու է լինելու հրավիրելու նիստ կամ նստաշրջան նաև շաբաթ և կիրակի օրերին: Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ գրանցվել:

Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ քվեարկության է դրվում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է  Արցախի Հանրապետության  արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Ժիրայր Միրզոյան -  Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է հիմնականում երաշխավորության ինստիտուտին: Գործող օրենսդրությամբ ամրագրված և փաստացի գործող երաշխավորության ինստիտուտի կիրառումը հանգեցրել է այնպիսի վիճակի, որ մեր բնակչության մի զգալի հատված որպես վարկերի հավելյալ ապահովում տալիս է  երաշխավորություններ՝ չպատկերացնելով և չիմանալով դրա իրական հետևանքները, մասնավորապես, որ իրենք ստանձնում են դրանով համապարտ պատասխանատվություն վարկառուի վարկային պարտավորությունների համար, և որ վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրենք են կրում պատասխանատվություն իրենց ամբողջ գույքով, և այդ դեպքում կարող է արգելանք դրվել, իսկ հետագայում նրանք կարող են զրկվել իրենց անշարժ և շարժական գույքից, բանկային ավանդներից և այլն: Միևնույն ժամանակ երաշխավորների վերաբերյալ կարող է ձևավորվել անբարենպաստ վարկային պատմություն, ինչը հետագայում կարող է խանգարել վարկ ստանալու ժամանակ:

Երաշխավորների պաշտպանվածության ցածր մակարդակի մասին են վկայում նաև վարկային կամ փոխառության պայմանագրում գումարային տեսքով արտահայտված երաշխավորի առավելագույն պատասխանատվության վերաբերյալ դրույթի բացակայությունը, ինչպես նաև որպես պայմանագրի էական պայման երաշխավորության տրամադրման ժամկետ չնշելը: Այսինքն՝ երաշխավորը, ստանձնելով սուբսիդիար կամ համապարտ պատասխանատվություն պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դիմաց, կնքում է, այսպես կոչված, անժամկետ երաշխավորության պայմանագիր:   

Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված է, որ պարտապանի պարտավորությունների դիմաց երաշխավորը կրում է համապարտ պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորության պայմանագրով հստակ ամրագրված է երաշխավորի սուբսիդիար պատասխանատվության մասին:

Հաշվի առնելով այն, որ երաշխավորության ինստիտուտը հանդիսանում է առավելապես հավելյալ ապահովման միջոց, երաշխավորը պետք է կրի սուբսիդիար պատասխանատվություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենսդրորեն բացակայում են երաշխավորների ծանուցելու մեխանիզմները: Բանկը կամ վարկային այլ կազմակերպությունը երաշխավորին պարտավորեցնում են կատարելու որոշակի գործողություններ այն դեպքում, երբ վերջինս նախօրոք ծանուցված չի լինում այդ մասին: Բացի այդ, բացակայում են գործուն մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել հնարավորություն երաշխավորների համար տեղեկացված լինելու պարտապանի կողմից իր պարտավորությունների կատարման, չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ:

Վերոհիշյալ հիմնավորումներից ելնելով, ինչպես նաև կարևորելով երաշխավորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը և երաշխավորության ինստիտուտի վերանայման անհրաժեշտությունը՝ ներկայացվում է սույն նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալը.

 - պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ, երբ երաշխավորության պայմանագրով նախատեսված է համապարտ պատասխանատվության մասին կամ միաժամանակ առկա է հետևյալ պայմաններից մեկը.

1) երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են,

2) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է,

3) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է,

4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության համար են:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվում է նախատեսել  երաշխավորի նկատմամբ հայցապահանջները պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում ներկայացնելու պարտադիր դրույթ, իսկ վճռի եզրափակիչ մասում նախատեսել դրույթ՝ պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին:

«Հարկադիր կատարման մասին» օրենքով կսահմանվի, որ կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք կկիրառվի հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո:

Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:

Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ քվեարկության է դրվում «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 25:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը՝ հարակից օրենքներով հանդերձ, որպես հիմնական զեկուցող հրավիրվում է ներկայացնելու  Արցախի Հանրապետության  արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

 Ժիրայր Միրզոյան Շնորհակալություն: Հարգարժան ներկաներ, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից թվով տասնմեկ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը առաջարկում եմ քննարկել և ընդունել առաջին ընթերցմամբ՝ հաշվի առնելով որոշ շտկումներ անելու անհրաժեշտությունը՝ հետագայում հանձնաժողովներում և հաջորդ լիագումար նիստի ժամանակ նորից քննարկելու համար:

Ներառվող տասնմեկ օրենսդրական ակտերում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները վերաբերում են հիմնականում Քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածին, որի համաձայն դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Ինչպես ուղղակի բխում է, մինչդատական վարույթում դատախազը կամ նրա համաձայնությամբ քննիչը կարող է ժամանակավոր դադարեցնել միայն հանրային ծառայության մեջ գտնվող անձի աշխատանքային լիազորությունները: Մեր առաջարկով նախատեսում ենք նաև ներառել հանրային ծառայության մեջ չգտնվող, բայց աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ այդպիսի աշխատողներ ունենք, ովքեր ներառված չեն հանրային ծառայության ցանկում, և առիթ լինելու դեպքում քննիչը կամ դատախազը ստիպված են լինում հարկադրանքի ավելի լուրջ միջոցներ կիրառել, հատկապես կալանավորումը: Նաև փաթեթի մեջ ներառվել է կասեցման դեպքում աշխատավարձի վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Քանի որ առանձին օրենքներով առանձին կարգավորումներ են տված, նախատեսել ենք միասնական մոտեցում ցուցաբերել և որպես հատուցում այդ կասեցված ժամանակահատվածի համար սահմանել հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով վճար, ընդ որում՝ գործի արդարացման հիմքով ավարտի դեպքում մնացած մասը վճարելու հնարավորություն:

Օրենսդրական ձևակերպումներից բխող վերոհիշյալ խնդիրները բացառելու նպատակով նախագծերի փաթեթով առաջարկվում է.

եզրութաբանական միասնությունն ապահովելու նպատակով «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» ձևակերպման փոխարեն քննարկվող հարկադրանքի միջոցի համար գործածել «աշխատողի լիազորությունների կասեցում» եզրույթը,

 լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցը կիրառել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ,

միասնականացնել ոլորտային տարբեր օրենքներով լիազորությունների կասեցման համար նախատեսված հիմքերը,

հստակեցնել դատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման դեպքում լիազորությունների կասեցման պահը:

Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան – Օրենքների նախագծերի փաթեթում կա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծ, որի մեջ նշվում է «համայնքային ծառայող», բայց ես ինչքան գիտեմ, օրենքով «համայնքային ծառայող» հասկացությունը  բացված չէ, և առաջինից երկրորդ ընթերցման արանքում, կարծում եմ, այդ հարցը պետք է նաև քննարկել, որովհետև եթե այնտեղ հասկացությունը բացված չէ, բայց որոշակի գործառույթներ է սահմանում, այսինքն՝ նույն լիազորությունների կատարում և այլն, պետք է այդ արանքում այդ հարցի կարգավորումը նույնպես տալ:

Ժիրայր Միրզոյան - Այո, շտկումների հետ կապված հարցը նաև դրան է վերաբերում: Ընդհանուր առմամբ՝ այստեղ «համայնքի ղեկավարի աշախատակազմ» հասկացությունն է ներառված, բայց քննարկումների ժամանակ կվերանայենք, որպեսզի հետագայում տարընթերցումների տեղիք չտա:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ամբողջությամբ չընթերցեմ, թվով տասներկու  օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների համար խնդրում եմ գրանցվել:

Այժմ քվեարկության է դրվում «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը հարակից օրենքներով առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 30:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Օրակարգային հաջորդ հարցն է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության  արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

         Ժիրայր Միրզոյան -  «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամ դադարելու պահից՝ երեք տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են հինգ տարի  պաշտոնավարման ժամկետով: Այսինքն՝ այն դեպքում, եթե նույնիսկ անձը չի պաշտոնավարել լրիվ ժամկետով, երկու անգամ անընդմեջ չի կարող նշանակվել  հանձնաժողովի անդամ:

         Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված է, որ հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», որը դուրս է կիրառումից:

Օրենքի նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներում՝

սահմանել դրույթ, համաձայն որի ավելի քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման սահմանափակումը վերաբերում է լիազորությունների ամբողջ ժամկետով պաշտոնավարմանը,

պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամ դադարելու դեպքում նորից  հանձնաժողովի անդամ նշանակվելու միջանկյալ ժամկետ սահմանել գործող երեք տարվա փոխարեն՝ հինգ տարին:

Միաժամանակ նախագծով օրենքի մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

         Սևակ Աղաջանյան – Հարգելի գործընկերներ, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Չկան:

Այժմ քվեարկության է դրվում «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 28:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Հաջորդ հարցը «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:

         Վահրամ Բաղդասարյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել չափագիտության լիազոր մարմնի և չափագիտության վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչպես նաև փոփոխել իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տրամադրելու կարգը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել «չափագիտական վերահսկողություն» և «չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին» հասկացությունները, վերոնշյալ հասկացությունների ձևակերպումները՝ ներառյալ հիմնական հասկացությունների մեջ:

Նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։

Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ կառավարությունը պետք է սահմանի չափման միջոցների ստուգաչափում իրականացնելու իրավունք տրամադրելու հավատարմագրման հստակ կարգ, որի ընդունմամբ չափման միջոցների ստուգաչափում կկարողանան  իրականացնել նաև հավատարմագրված իրավաբանական անձինք:

Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեգ Ավագյանը: Խնդրեմ, պարոն Ավագյան:

         Արեգ Ավագյան -  Հարգելի գործընկերներ, նշված օրենքի նախագիծը քննարկվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նիստում: Տրվել է դրական եզրակացություն և ներկայացվում է լիագումար նիստի քվեարկությանը: Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Պարոն Ավագյան, զբաղեցրեք Ձեր տեղը:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվեք: Եզրափակիչ ելույթների ցանկություն ունե՞ք:

         Այժմ քվեարկության է դրվում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27:

Դեմ՝  չկա:

Ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է:

«Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրվում է Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը: Խնդրեմ, պարոն Հարությունյան:  

         Արտեմ Հարությունյան – Արցախի Հանրապետության ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ և կառավարության անդամներ, ձեզ եմ ներկայացնում «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ընդունման նախագիծը:

         «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով կարգավորվում են  Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողական կարգապահության կանոնները, ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները, ծառայողական քննության ընթացքի կասեցման և վերսկսման հիմքերը, ոստիկանության ծառայողի էթիկայի, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև առկա օրենսդրական հակասությունների վերացմամբ և օրենքով կարգավորվող որոշակի հարաբերությունների հստակեցմամբ՝ կապված իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած թերություններով:

Նախագծով առաջարկվում է.

  • ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է հետևյալը՝ «Ոստիկանության այն ծառայողի նկատմամբ, որն ունի գործող կարգապահական տույժ և կատարել է կարգապահական նոր խախտում, պետք է կիրառվի գործող տույժից ավելի խիստ կարգապահական տույժ»: Նշված նորմը հակասում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմին, որով տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
  • նախաքննության մարմնի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում օրենքի 21-րդ հոդվածով նախատեսել ծառայողական քննության վերսկսում՝ ծառայողի արարքին գնահատական տալու համար:  
  •  նույն հոդվածով հնարավորություն ընձեռել ծառայողական քննություն իրականացնող անձին ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում լրացուցիչ բացատրություններ վերցնելու կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու: Փոփոխությունը կատարվում է քրեադատավարական համապատասխան նորմի անալոգիայով, որի համաձայն քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո անհրաժեշտության դեպքում կարող է կատարել համապատասխան քննչական գործողություններ:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի նորմերի հակասության վերացումը, իրավակիրառ պրակտիկայի միասնական մոտեցումը, ինչպես նաև ծառայողական քննության իրականացման առավել արդյունավետ կազմակերպումը: Շնորհակալություն:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

         Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգարժան գործընկերներ, կառավարության անդամներ և ներկաներ, «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Խնդրում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկան: Եզրափակիչ ելույթի համար խնդրում եմ գրանցվել: Չկան:

Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27:

Դեմ՝  չկա:

Ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է:

         «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար որպես հիմնական զեկուցող հրավիրում եմ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանին:

Դավիթ Պողոսյան – Շնորհակալություն: ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ներկայացումը պայմանավորված է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում մի շարք գործունեության տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրման, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած՝ պետության աջակցության ծրագրում ներառված հարկ վճարողների շահութահարկով հարկման հետ կապված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝  «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է  2020 թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց տրամադրվող պետական աջակցության գումարները շահութահարկով հարկման առումով չդիտել որպես եկամուտ՝ միաժամանակ սահմանափակելով պետական աջակցության ծրագրում ընդգրկված հարկ վճարողների մասով վնասի հաջորդ տարիների տեղափոխման հնարավորությունը:

«Առևտրի հարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրային գործունեությունը հարկել առևտրի հարկով  հարկման համակարգով՝ առևտրի հարկի դրույքաչափը սահմանելով իրացման շրջանառության նկատմամբ երեք տոկոս, դրանցից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան իրացման շրջանառության երկու տոկոսը, իսկ չնվազեցված մասը նվազեցնելով հետագա հաշվետու ժամանակաշրջաններում:

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի մի շարք գործունեության տեսակներին, ինչպիսիքն են՝ լուսանկարչական, գովազդային, հանգստի կազմակերպման, իրավաբանական, հաշվապահական, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթի, կինոֆիլմերի ցուցադրման, փաստաթղթերի լուսապատճենման, թարմ ալյուրի հրուշակեղենի արտադրության գործունեությունները հարկել հաստատագրված վճարների հարկման համակարգով՝ հաստատագրված վճարի չափը սահմանելով եռամսյակային իրացման շրջանառության նկատմամբ հինգ տոկոս: Առաջարկության ընդունման պարագայում  փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող հարկ վճարողների համար էականորեն կթեթևանա հաշվառումը: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն ավելի քան 70 միլիոն դրամով: Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Պողոսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

         Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի  գործընկերներ, «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և միաձայն տրվել կողմ եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հարությունյան:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթների ցանկություն չկա:

Այժմ քվեարկության է դրվում  «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն  ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27:

Դեմ՝  չկա:

Ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է:

         Օրակարգային հաջորդ հարցն է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:

          Վահրամ Բաղդասարյան - «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի փետրվարի 9-ի հրամանագրով սահմանված նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար՝ ծառայության պետի համար սահմանելով 10.5, պետի առաջին տեղակալինը՝ 8.8, պետի տեղակալինը՝ 7.8 գործակիցները: Առաջարկվում է նաև  Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման ու ջրային կոմիտեների բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրությունն իրականացնել պետական կառավարման այլ մարմիններում սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին համապատասխան:

 Օրենքի երկրորդ հավելվածում առաջարկվում է ավելացնել նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդական և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի օգնական հաստիքները, հաշվի առնելով, որ ներկայումս Արցախի Հանրապետության ոստիկանությունը և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գործում են ներքին գործերի նախարարության համակարգում: Նշված փոփոխություններով պայմանավորված՝ առաջարկվում է կատարել որոշ խմբագրական փոփոխություններ:  Շնորհակալություն:

Գագիկ ԲաղունցՇնորհակալություն: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

             Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

          Արթուր Հարությունյան - ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի  գործընկերներ, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և  հինգ կողմ ձայներով տրվել դրական եզրակացություն: Առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք:

Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Շնորհակալություն, պարոն Հարությունյան:

Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եզրափակիչ ելույթների ցանկություն չկա:

Քվեարկության է դրվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 27:

Դեմ՝ չկա:

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

Արթուր ԹովմասյանԻսկ հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին՝ պատգամավորների հայտարարություններին: Խնդրում եմ գրանցվել:

Գրանցում:

Գրանցվել են երկու պատգամավորներ: Պարոն Բաղունց, խնդրեմ, թող պատրաստվի Սեյրան Հայրապետյանը:

Գագիկ Բաղունց – Հարգելի գոծընկերներ, ծանր ռազմաքաղաքական ճգնաժամում հայտնված մեր ժողովուրդը տենդորեն ելք է փնտրում ստեղծված իրավիճակից: Առաջին քայլը, ըստ երևույթին, պետք է լինի իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահատականների ներքո: Ժամանակակից աշխարհը այսօր ծայրահեղ պրագմատիկ է դարձել ու արևի տակ գոյատևելու և բարգավաճելու հանրավորություն են ստանում միայն այն ազգերը, որոնք իրենցից որոշակի արժեք են ներկայացնում՝ լինի դա մտավոր, տեխնոլոգիական, արդյունաբերական թե անմիջապես ռազմական: Վերջերս, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով կրթական համակարգի թեմայով, նշեցի, որ Ադրբեջանի «սև ոսկուն» մենք պարտավոր ենք հակադրել սեփական «գորշ ոսկին»՝ մեր ազգի ինտելեկտը: Մենք ունակ ենք, և դա է փրկությունը՝ առաջարկել աշխարհին մեր պոտենցիալը՝ սկսած որակյալ կրթություն առաջարկող կրթօջախներից և վերջացրած գիտության տեխնոլոգիաների և IT ոլորտի բարձր որակի մասնագետների մատուցմամբ: Ցավոք, արդեն իսկ անարդյունավետ անցած քառորդդարյա դե ֆակտո խաղաղ դարաշրջանում մեզ չհաջողվեց ստեղծել ոչ միայն ժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակ, այլ նաև տեխնոլոգիական հասարակություն՝ իր խելոք քաղաքներով և գյուղերով: Մենք չօգտագործեցինք մեզ տրամադրված պատմական շանսը՝ միջազգային հանրությանը հանդես գալ հաջողված էքսպերիմենտով՝ որպես տեխնոլոգիական հանրություն, և հույսներս դնելով միայն գյուղատնտեսության վրա` մենք փաստորեն, դատապարտված կլինենք ոչ մի արժեք չունեցող բանանյան հանրապետության: Ազգի այսօրվա մտավոր տկարությունը ակնհայտորեն արտահայտվում է մեր արտաքին քաղաքականությունում, բանակցային գործընթացում, ու իրավունք չեմ վերապահում մեղադրել քաղաքակիրթ Եվրոպային՝ ի դեմս Միշելի, անկողմնապահ չլինելու համար: Հանուն ինչի՞ նրանք պետք է նախապատվություն տան մեզ, այլ ոչ թե բազմակողմանի ծառայություններ պատրաստակամությամբ հանդես եկող Ադրբեջանին: Այսօրվա հայաստանյան քաղաքական էլիտայի տկարությունը պատճառն է նաև հետպատերազմյան անզիջում և անարդյունավետ հակամարտությանը: Ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում հանրության, ինչու չէ, պետության մտավոր, ֆինանսական, դիվանագիտական պոտենցիալի զգալի մասը օգտագործվել է ոչ թե տնտեսության վերականգնման կամ բանակաշինության, և ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի ամրապնդման, այլ ներքին անհեռատես ռազբորկաների վրա:

Հարգելի գործընկերներ, թուրքի յաթաղանը արդեն իսկ մասնատել է հայոց աշխարհի մի զգալի մասը: Հաջորդ մահացու թափով հայ ազգը, փաստորեն, կգլխատվի, ու նման իրավիճակում բոլոր հակամարտող կողմերի անզիջում պայքարը թե՛ խաղաղ դարաշրջանի, թե՛ հայրենիքի փրկության դրոշի տակ հանդես գալը ունի մեկ անխուսափելի արդյունք՝ հայրենիքի կորուստ: Կարծում եմ՝ ժամանակն է պայքարի լուրջ պոտենցիալը ուղղել հանրությանը թունավորող անդրկուլիսյան ինտրիգների դեմ, կոռուպցիայի դեմ, երիտասարդության մտածելակերպը քայքայող տոտալ անգրագիտության դեմ, հանրության մեջ ցանած և արդեն իսկ ծիլեր տվող դավաճանության դեմ, երբ առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկի սպա որդին հայրենադավ գործարքի մեջ է մտնում թշնամու հատուկ ծառայությունների հետ: Եկեք մեր ձախողումների պատճառը փնտրենք ոչ թե թշնամական շրջապատում, այլ մեր մեջ: Եկեք յուրաքանչյուրս հարցնենք ինքներս մեզ՝ ինչ եմ արել ես անձամբ հայրենիքի համար՝ մեկ փամփուշտ եմ արձակել թշնամու ուղղությամբ, մեկ քար եմ դրել քարի վրա, մեկ լուսավորչական դասախոսություն եմ կարդացել, մեկ զոհված զինծառայողի ընտանիքին կամ վիրավոր զինվորին ինչ օժանդակություն եմ ցուցաբերել, ու դրանով իսկ պարզ դարձնենք հայրենասեր կամ դավաճան լինելը, այլ ոչ թե ամպագոռգոռ ելույթներով:  Եկեք մեր ժառանգած երկիրը հիմնովին և վերջնականապես քարուքանդ չանենք ու յուրաքանչյուրս գոնե մի քար դնենք մեր պետականության հիմքում, այլ ոչ թե պետականության վրա: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Հայրապետյան, խնդրեմ:

Սեյրան Հայրապետյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հայտնի դասական արտահայտություն կա, որ դավաճանները ոչ թե ծնվում, այլ հայտնվում են խոնավությունից: Մի՞թե հայոց հողը այնքան խոնավ է ու միջավայրը` բարենպաստ, որ այսքան գործակալներ ու դավաճաններ են հայտնվել: Այո՛, խոնավ է, բայց խոնավացած մեր հերոսների արյունով՝ խորտակված, բայց հերոսացած ճակատագրերով, ու կորստի ցավը հոգու խորքում անթեղած նրանց հարազատների կարոտով, սրբագործված խոնավ եզերք, որ կոչվում է Հայաստան աշխարհ, Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, որտեղ դավաճանները տեղ չեն կարող ունենալ: Նրանք, ովքեր արդեն թաթախվել են դավաճանական մեղքի մեջ, հավաքագրվել կամ թիրախավորվել են թշնամի պետությունների հատուկ ծառայությունների կողմից շանտաժի, փողի կամ այլ դրդապատճառներով, դեռ ուշ չէ, տեղեկացրեք մեր հատուկ ծառայություններին, թեթևացրեք ձեր մեղքը, փորձեք ջնջել դավաճանի խարանը և մահացու մեղքը ձեր և ձեր սերունդների ճակատից: Հավաստիացնում եմ, որ այդ ծառայությունները և մեր պետությունը պատրաստակամ և ի զորու են փրկել ձեզ:  Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին լինել ուշադիր անձնական շփումներում և սոցիալական հարթակներում, զուսպ ու հավասարակշռված, համապատասխան իրավապահ մարմիններին` գործել ավելի զգոն ու արհեստավարժ` այդ չարիքը արմատախիլ անելու համար: Շնորհակալություն:

   Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հայրապետյան: Այսքանով ավարտում ենք այսօրվա նիստի  և հերթական նստաշրջանի աշխատանքները: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված:

 Հնչում է ԱՀ օրհներգը: