ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին
23 հուլիսի 2022

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է  հղել Հայաստանի խորհրդարանականներին,որում մասնավորապես ասվում է

Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։

Արցախի Հանրապետությունում  ներքաղաքական,կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք   հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։

Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։

Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին  հրավիրում եմ   Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը։

ԼՈՒՐԵՐ