«Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

                                                                                              Ընդունված  է 2022 թվականի       

                                                          հունիսի 30-ին

 

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) «իգ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ»  կետ.

«իդ) սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված ցանկում ներառված գործունեության  տեսակները:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «և «ժէ»» բառերը փոխարինել   «, «ժէ» և «իդ»» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակ-ների իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարու-թյունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը՝ յուրաքանչյուր կիսամյակի համար (եռամսյակային կտրվածքով)` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վճարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված գործունեության տեսակների,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տե-սակների համար հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 17.4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 93.15. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճար վճարող-ները

 

1. Վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված ցանկում ներառված գործունեություն (գործունեություններ) իրականացնողները:

 

Հոդված 93.16. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործու-նեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի եռամսյակային չափը հաշվարկվում է ելակետային տվյալի 5 տոկոսի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 93.17. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակ-ների համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում եռամսյակի ընթացքում սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված ցանկում ներառված գործունեության յուրաքանչյուր տեսակից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):»:

 

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողների, ինչպես նաև խաղարկու-թյունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ.1», «ժէ» և «իդ» կետերով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողների համար» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հոդված 8. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

       2022 թ. հուլիսի 7

       Ստեփանակերտ

        ՀՕ-51-Ն

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                  Հավելված

                                                         ««Հաստատագրված վճարների մասին»

                                                           օրենքում փոփոխություններ և լրացումներ

                                      կատարելու մասին» օրենքի

 

                                                                               «Հավելված

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի

 

 

Ց Ա Ն Կ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ  ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն

2. Ըստ նախնական պատվերների պատվիրատուի` նախանշված վայրում հանրա-յին սննդի ծառայությունների մատուցման գործունեություն

3. Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում

4. Հրաձգարանների գործունեություն

5. Ինտերնետ ակումբների գործունեություն

6. Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գոր-ծունեություն

7. Կինոֆիլմերի ցուցադրում

8. Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում*

9. Փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման

10. Փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում

11. Լուսանկարչության բնագավառում  գործունեություն

12. Գովազդային գործունեություն

13. Անշարժ գույքի գործակալություններ

14. Վարորդական դպրոցների գործունեություն

15. Համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում

16. Բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկում

17. Կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

18. Կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագա-ների վարձույթ

19. Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

20. Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորա-գրում

21. Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

22. Իրավաբանական գործունեություն

23. Հաշվապահական  գործունեություն

24. Թարգմանչական ծառայություններ

25. Անվտանգության համակարգերի գործառման ապահովում:

 

* 8-րդ կետում չեն ներառվում առևտրի իրականացման վայրի կազմակերպման և հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրման գործունեությունները:»: