Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30-ին
«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «միջոցով վաճառք» բառերը փոխարինել «, դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվար-կում են 3 տոկոս դրույքաչափով:».
2) 1.1-ին մասի՝
ա. առաջին նախադասությունից հանել «հարկվող օբյեկտի մասով» բառերը, իսկ «2021 թվականի հունվարի 1-ից մեկ տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ երկու տոկոսը կազմող գումարի չափով» բառերը փոխա-րինել «երկու տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործու-նեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով, մեկ տոկոսը կազմող գումարի չափով` դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսը, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների և դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն-ների մասով առևտրի հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանք-ների առանձնացված հաշվառում:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 21-ին և 22-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում դեղերի վաճառք իրականացնող առևտրի հարկ վճարողների վրա` գործու-նեության այդ մասով:»:
Հոդված 4.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
2. Դեղատների և դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հայտարարագիրը առաջին անգամ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն