«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

 

                                                                                

      

Ընդունված  է 2022 թվականի

                                                            հունիսի 30-ին

 

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետում «գումարների» բառից հետո լրացնել «, 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սան-ձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց տրամադրվող պետական աջակցության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություն-ների հետևանքով կրած կորստի դիմաց պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող հարկ վճարողների 2020 թվականին ունեցած վնասը ենթակա չէ փոխանցման  վնասի ստացման  տարվան հաջորդող տարիներ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի         1-ից ծագած հարաբերությունների վրա:

  

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

       2022 թ. հուլիսի 7

       Ստեփանակերտ

        ՀՕ-49-Ն