«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին

Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածից հանել «տեխնիկական զննում» հասկացությունը:

       

 Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի  «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:»:

 

 Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի վիճակը և շահագործումը

 

1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները և թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման և ազդանշանային համակարգերը:

2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 6 հուլիսի 2011թ.

 ք.Ստեփանակերտ

 ՀՕ-34-Ն