Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30 -ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի.
ա. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Արցախի Հանրապետության դատա-խազության մարմինների քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության և նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.»,
բ. «զ» կետում «Արցախի Հանրապետության դատախազությանը» բառերը փոխա-րինել «հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող այլ մարմնի» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.
«Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1. Նախաքննության մարմնի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն