Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30-ին
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2018 թվականի հունիսի 28-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մա-սում՝
1) 2-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)» բառերը.
2) 12-րդ կետում «միջնորդ դատարանի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերը.
3) 18-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ և 20-րդ կետեր.
«19) չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահ-մանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահա-գործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնա-կարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.
20) չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.
«7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բո-վանդակությամբ 8-րդ կետ.
«8) ծառայությունների մատուցման ոլորտում։»։
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Արցախի Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «միջնորդ դատարանի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը
1. Արցախի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը օրենսդրական չափագիտության ոլորտում իրականացնում է վարչական վարույթ և պետական վերահսկողություն:
2. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.
1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահա-գործման նկատմամբ.
2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.
3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.
4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության նկատ-մամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինու-թյան դեպքում հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:
3. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է չափագիտական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:»:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «իրականացվող ստուգման ընթացքում կամ» բառերը.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) առանց վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-47-Ն