Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30 -ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսու-հետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային» բառերը փոխարինել «Ջրային» բառով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքներով» բառերը՝ «օրենքներով» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազո-րությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:».
2) 5-րդ մասի «գ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել «Քրեական» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագրում» բառերը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասի, 18-րդ և 19.1-ին հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 5. Օրենքի տեքստում, բացառությամբ 21-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-46-Ն