Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30-ին
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ «թ1» կետ.
«թ1 սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով սուբսիդիար պատաս-խանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք տարածելու անհրաժեշտությունը դեռևս բացակայում է.»:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշ-խավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ սույն հոդվա-ծով նախատեսված կարգով:
Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխա-վոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
1) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ այն դեպքի, երբ պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք.
2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտե-լու վերաբերյալ` հիմնական պարտապանի գույքի բացակայության կամ անբավարա-րության կամ հիմնական պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.
3) որպես ապահովում հիմնական պարտապանի գույքի վրա դրված արգելանք-ների պայմաններում ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբա-վարար է պահանջների բավարարման համար.
4) հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել, և վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք.
5) կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգե-լանք (սահմանափակում).
6) նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի հիմքով.
7) սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրաց-նելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-45-Ն