Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30-ին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ 1.1-ին մասով.
«1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտա-պանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պար-տապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.
«9) հայցադիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտմամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժե-լու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը:
Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում՝ նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն