Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30 -ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 40-րդ հոդվածի 3-րդ մասերում «ժամկետների ապահովման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հանրապետության պետա-կանության անվտանգությանն առնչվող հարցերի, իրադարձությունների և փաստերի անհապաղ քննարկման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-42-Ն