Ընդունված է 2010թ. սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը «ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ ինքնագնաց մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «ինքնագնաց խոտհնձիչներ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաներ և սարքավորումներ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաներ և սարքավորումներ (այդ թվում` անձրևային և անտառային մեքենաներ ու սարքավորումներ)՝ նախատեսված են հող մշակելու, պարարտանյութ մտցնելու, վնասատուների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու, սերմեր վերամշակելու, խոտ չորացնելու և սիլոս պատրաստելու, գյուղատնտեսական մշակաբույսեր մշակելու, ինչպես նաև անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների կոմպլեքսային մեքենայացման, անասնապահական ֆերմաների ու արոտավայրերի ջրամատակարարման, մելիորատիվ, հիդրոմելիորատիվ և անտառային տնտեսության աշխատանքների կազմակերպման, տորֆային տարածքների վերամշակման և տորֆի հանույթից պարարտանյութի պատրաստման համար.»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) 3-րդ մասը «պետական համարանիշ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների),» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի (բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների) գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 5. Օրենքի`
1) 5-րդ հոդվածի 3-րդ մասը «պետական համարանիշի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների)» բառերով.
2) 6-րդ հոդվածի 1-ին մասը «գյուղատնտեսական տեխնիկան» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների)» բառերով.
3) 8-րդ հոդվածի 1-ին մասի «գյուղատնտեսական տեխնիկայի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
8 հոկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն