24 հունիսի 2022
24 հունիսի 2022
Հունիսի 24-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են համատեղ քննարկում։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախորդ նիստում առաջարկվել էր ««Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «« Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը լրամշակման նպատակով հետ վերադարձնել։
Այսօրվա համատեղ քննարկման արդյունքում որոշվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը թողնել լրամշակման փուլում, իսկ «« Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկել գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի հերթական նիստում։
Քննարկմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ Նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը։