Ընդունվել է 2001թ. մարտի 21-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղացիական կոլեկտիվ (փայատիրական) տնտեսություններին ազատել լուծարման պահի դրությամբ հաշվարկված ու չվճարված հարկերից եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից, այդ թվում՝ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերից ու տուգանքներից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
27 մարտի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-138