Ընդունված է 2022 թվականի
մայիսի 19-ին
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսա-կան և նյութատեխնիկական ապահովումը և սահմանապահ զորքերի հետ կապված այլ հարաբերություններ:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Արցախի Հանրապետության սահմանապահ զորքերը |
1. Արցախի Հանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ զորքեր) կոչված են Արցախի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետա-կան սահման) պահպանելու, պետական սահմանում Արցախի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետե-րում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ իրականացնելու համար:
2. Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Արցախի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:
3. Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձևի մարտական դրոշներ:
4. Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Արցախի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:
Հոդված 2. |
Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը |
1. Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքն են Արցախի Հանրա-պետության Սահմանադրությունը, Արցախի Հանրապետության միջազգային պայմա-նագրերը, սույն օրենքը, Արցախի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտե-րը:
Հոդված 3. |
Սահմանապահ զորքերի գործունեության սկզբունքները |
1. Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպա-նության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական համակարգի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակ-ցության սկզբունքներով:
Հոդված 4. |
Սահմանապահ զորքերի ղեկավարումը |
1. Սահմանապահ զորքերը գործում են Արցախի Հանրապետության ազգային ան-վտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:
2. Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմա-նապահ զորքերի հրամանատարը:
Հոդված 5. |
Սահմանապահ զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը |
1. Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
Հոդված 6. |
Սահմանապահ զորքերի կազմը և կառուցվածքը |
1. Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա միավո-րումներից ու զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորա-բաժանումներից, ուսումնական զորամասերից և ապահովման ստորաբաժանումներից:
2. Սահմանապահ զորքերի թվակազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Սահմանապահ զորքերի միավորումների և զորամասերի տեղաբաշ-խումը |
1. Սահմանապահ զորքերի միավորումների և զորամասերի տեղաբաշխումը (վերա-տեղաբաշխումը) իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը` սահմանապահ զորքերի հրամանատարի ներկայացմամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. |
Սահմանապահ զորքերի իրավունքները |
1. Սահմանային գոտում (շերտում) և պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերն իրավունք ունեն`
1) տեղաբաշխել սահմանապահ վերակարգեր և իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տեղանքի ցանկացած հատվածում.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի սեփականատերերից պահանջել իրենց խնդիրների իրականացման համար տրամադրե-լու այդ հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սահմանապահ վերա-կարգերի ու տրանսպորտային միջոցների շարժի ճանապարհներ, ինչպես նաև ցանկա-պատերի և ուրիշ արգելափակոցների վրա միջանցքների ստեղծում և ապահովում).
3) սահմանապահ վերակարգերի միջոցով ուղեկցել մարդատար և ապրանքատար գնացքներ, տրանսպորտային այլ միջոցներ.
4) օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն: Զննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց` սահմանապահ զորքերի կողմից պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ վնաս պատճառած անձը ենթարկվում է պատասխանատվու-թյան` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրված հողամասերում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութա-տեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել ու օգտագործել տեխնիկա և սպառազինություն.
6) իրականացնել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմն ու պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած` Արցախի Հանրապետության քաղաքացի-ների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում` օրենքով սահմանված կարգով և ժամկետով.
7) զննության ենթարկել և անհրաժեշտության դեպքում վերցնել ձերբակալվածների մոտ եղած գույքն ու փաստաթղթերը՝ կազմելով համապատասխան արձանագրություն.
8) վարչական ձերբակալման ենթարկված կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա այլ անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինություններում: Անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են պահվել ազգային անվտանգության և ոստիկանության մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում.
9) անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ և նրանցից ստանալ բացատրություններ պետական սահմանի ապօրինի հատման, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման` նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով.
10) պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Արցախի Հանրապետության տարածք մուտքի կամ Արցախի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզումը.
11) շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ որոշել պետական սահմանի անցման կետերում ուղևորների ու բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի (կայանման) վայրերն ու տևողությունը.
12) օրենքով սահմանված կարգով առգրավել սահմանային վերահսկողության ժամանակ հայտնաբերված` պետական սահմանով ապօրինի փոխադրվող զենքը, ռազմամթերքը, թմրանյութերը, տարադրամը, արժեքավոր գույքն ու այլ ապրանքները.
13) սահմանային որոնում (օպերացիա), օպերատիվ-հետախուզական գործունե-ություն իրականացնելիս մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, ինչպես նաև արգելել քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին տեղամասեր, նրանց պարտադրել մնալ այնտեղ կամ լքել այդ տեղամասերը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով սահմանապահ զորքերի հրամանատարին.
14) պետական սահմանում Արցախի Հանրապետության շահերին իրական սպառ-նալիք ծագելու դեպքում, տեղեկացնելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին, ժամանակա-վորապես սահմանափակել աշխատանքների կազմակերպումը, բացառությամբ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կատարվող աշխատանքների, պաշտպանական նշանակության աշխատանքների և այն միջոցա-ռումների, որոնք կապված են տարերային աղետների հետևանքների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխման հետ.
15) պետական սահմանը և դրա ռեժիմը խախտողներին հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք գործել քաղաքացիների բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով: Եթե վերո-հիշյալ գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է համապատասխան դատախազին.
16) ծառայողական նպատակներով անարգել օգտագործել կապի միջոցները, իսկ Արցախի Հանրապետության տարածք ներխուժումները հետ մղելիս, որոնողական միջոցառումներ իրականացնելիս, հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածվող անձանց տեղափոխելիս օգտագործել կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհրաժեշտության դեպքում` նաև քաղաքացիների տրանսպորտային միջոցները` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով նյութական վնասի փոխհատուցմամբ.
17) իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական միավորումներից և այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված է տեղեկատվության ստացման հատուկ կարգ.
18) պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն և այդ նպատակներով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար-գով, օգտագործել տեղեկատվական համակարգերը.
19) առաջարկություն ներկայացնել պետական մարմիններ, կազմակերպություններ` օրենքով սահմանապահ զորքերի վարույթին վերաբերող իրավախախտումներին նպաս-տող պատճառների և պայմանների վերացման մասին.
20) պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկած քաղաքացիներին խրախուսել կամ խրախուսման միջնորդություն ներկայացնել համապատասխան մարմին-ներին.
21) սույն օրենքով նախատեսված կարգով գործադրել ֆիզիկական ուժ, զենք, մարտական տեխնիկա, հատուկ միջոցներ՝ այդ թվում՝ ծառայողական շներ.
22) պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով իրենց իրավա-սության սահմաններում իրականացնել հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն.
23) վերահսկել բնակչության շրջանում պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի կանոնների պահպանումը.
24) օրենքով իրենց վարույթին վերաբերող գործերով կատարել հետաքննություն.
25) իրականացնել այն իրավախախտումների կանխարգելումը, որոնց դեմ պայքարը գտնվում է սահմանապահ զորքերի իրավասության սահմաններում.
26) մասնակցել Արցախի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների գործունեությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել սահմանային որոնում (օպերացիա).
27) կատարել օդանավի կամ թռչող այլ սարքի զննում, եթե դա չի պատասխանել հարցման ազդանշաններին, խախտել է Արցախի Հանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաև Արցախի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում: Օդանավի կամ թռչող այլ սարքի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ սարքի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղևորների և բեռների փաստաթղթերի ստու-գումը.
28) օդանավի կամ թռչող այլ սարքի զննումից հետո դրան թույլատրել կամ շարունակել թռիչքը Արցախի Հանրապետության օդային տարածքում` սահմանված կանոնների պահպանմամբ, կամ առաջարկել հեռանալ Արցախի Հանրապետության տարածքից, կամ կալանել օրենսդրությամբ սահմանված կարգով.
29) արգելել օտարերկրյա պետության այն օդանավի կամ թռչող այլ սարքի անձնա-կազմի և ուղևորների` օդանավից կամ թռչող այլ սարքից դուրս գալը, որը թույլ է տվել Արցախի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական կանոնների խախտումներ.
30) օդանավից կամ թռչող այլ սարքից իջեցնել և ձերբակալել քրեական պատաս-խանատվության ենթակա անձանց, վերջիններին հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմա-նագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Սահմանապահ զորքերը սույն հոդվածով իրենց տրված իրավունքները կարող են օգտագործել նաև սահմանային գոտուց դուրս` Արցախի Հանրապետության տարածքում համապատասխան մարմինների հետ համատեղ սահմանախախտներին հետապնդելիս:
Հոդված 9. |
Սահմանապահ զորքերի պարտականությունները |
1. Սահմանապահ զորքերը պարտավոր են`
1) պահպանել պետական սահմանը և թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն.
2) հետ մղել զինված ներխուժումները Արցախի Հանրապետության տարածք, խա-փանել պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձևերը.
3) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը.
4) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորություն-ների կատարումը, որոնք նախատեսված են Արցախի Հանրապետության օրենսդրութ-յամբ և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
5) կանխել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները.
6) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունե-ություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմա-կերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ.
7) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմա-նագծման (դեմարկացիա) և վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին.
8) աջակցել սահմանային գոտում (շերտում) Արցախի Հանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջո-ցառումներ իրականացնելիս.
9) կազմակերպել և իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք Արցախի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմին-ների հետ:
Հոդված 10. |
Սահմանապահ զորքերի պատասխանատվությունը |
1. Սահմանապահ զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխա-նատվության` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սահմանապահ զորքերի զինծառայողների անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
3. Սահմանապահ զորքերի զինծառայողների անօրինական գործողությունները կա-րող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 11. |
Զենքի և մարտական տեխնիկայի կիրառումը |
1. Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա`
1) զինված հարձակումը հետ մղելիս և պետական սահմանը խախտողների զինված դիմադրությունը կանխելիս.
2) անզեն հարձակումը հետ մղելիս և անզեն անձանց դիմադրությունը կանխելիս, եթե սահմանապահ զորքերի զինծառայողների կամ քաղաքացիների կյանքին սպառնում է բացահայտ վտանգ, և այդ վտանգը կանխելու այլ միջոցները բացառվում են.
3) պետական սահմանը խախտողների նկատմամբ, սահմանակից պետության տարածքում թաքնվելու փորձ կատարելիս կամ Արցախի Հանրապետության տարածքի խորքերը թափանցելիս, եթե նրանց կանխելու մյուս միջոցներն սպառվել են.
4) պետական սահմանը խախտելու պատճառով ձերբակալված անձանց փախուստի ժամանակ, եթե հնարավոր չէ փախուստը խոչընդոտել այլ միջոցներով.
5) բնակչությանը, սեփականության բոլոր ձևերը զինված հարձակումից, զինված և այլ սադրանքներից պաշտպանելիս, եթե պաշտպանության մյուս ձևերն ապարդյուն են:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք և մարտական տեխնիկա կիրառվում է, երբ «Կանգնի'ր» արձագանքից և օդ նախազգու-շական կրակոցից հետո կարգազանցները չեն կատարում սահմանապահի պահանջները:
3. Զենք ու մարտական տեխնիկա առանց զգուշացնելու կիրառվում է զինծառայող-ների և քաղաքացիների վրա անսպասելի զինված հարձակման դեպքում և (կամ) մարտական տեխնիկայով և (կամ) օդային և այլ տրանսպորտային միջոցներով հարձակման ժամանակ և (կամ) զինված դիմադրության ժամանակ և (կամ) պատանդ-ներին ազատելու նպատակով:
4. Սահմանապահ զորքերի զինծառայողները զենք կիրառելու իրավունք ունեն զին-ծառայողների ու քաղաքացիների կյանքին ու առողջությանն սպառնացող կենդանիներին հարկադրված վնասազերծելիս, ինչպես նաև տագնապի ազդանշան տալիս կամ օգնու-թյուն կանչելիս:
5. Սահմանապահ զորքերին արգելվում է կիրառել զենք`
1) պետական սահմանը սահմանապահ զորքերի զինծառայողների տեսադաշտում խախտող անձանց նկատմամբ, եթե այդ խախտումներն ակնհայտ պատահական են կամ կապված են պետական սահմանի մոտ տնտեսական աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև մոտորանավակներով և (կամ) մակույկներով կամ առանց դրանց լողալիս.
2) սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց կողմից փախուստի փորձ կատարելիս, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա.
3) սահմանային գոտում պետական սահմանին հարող ավտոճանապարհներով ընթացող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք սահմանապահ զորքերի ընթացքը դադարեցնելու վերաբերյալ պահանջը չեն կատարում, եթե պետական սահ-մանի խախտման իրական վտանգ չկա.
4) հղիության նկատելի նշաններով, հաշմանդամության ակնհայտ նշաններով ան-ձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրու-թյուն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբային հարձակման դեպքերի:
Հոդված 12. |
Հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառումը |
1. Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը հարկադրաբար կանգնեցնող սարքեր, ծառայողական շներ), ինչպես նաև ֆիզիկական ուժ (ներառյալ` ձեռնամարտի հնարքներ) հետևյալ դեպքերում.
1) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական պարտակա-նությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի զինծա-ռայողների և քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև պատանդնե-րին ազատելիս.
2) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգու-թյունները կանխելիս.
3) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը հետ մղելիս.
4) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս, եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին:
2. Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց և պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության մասին զգուշացմանը, և, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախ-տումները դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ:
3. Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրու-թյամբ, իրավախախտման բնույթով և իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտա-գործելիս անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել նվազագույնի:
4. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատ-մամբ, բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 13. |
Սահմանապահ զորքերի անձնակազմը |
1. Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից և քաղաքա-ցիական անձնակազմից:
2. Սահմանապահ զորքերի զինծառայողներն ունեն Արցախի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ և զինվորական կոչումներ, ինչպես նաև` սահ-մանապահ զորքերի տարբերանշաններ:
3. Սահմանապահ զորքերում զինվորական ծառայությունը և քաղաքացիական անձ-նակազմի գործունեությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրու-թյամբ:
Հոդված 14. |
Սահմանապահ զորքերի համալրումը |
1. Սահմանապահ զորքերի համալրումը պայմանագրային ծառայության զինծառա-յողներով իրականացվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն:
2. Սահմանապահ զորքերի համալրման վիճակի և որակի, զորամասերում ու ստո-րաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին և կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը:
Հոդված 15. |
Սահմանապահ զորքերի կադրերի պատրաստումը |
1. Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատ-րաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Արցախի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով, Արցախի Հանրապետությունում կամ այլ պետությունում:
Գ Լ ՈՒ Խ 5
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը
|
1. Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զոր-քերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետության պաշտպանության ներքո:
2. Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը:
3. Սահմանապահ զորքերի զինծառայողների` պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ պարտականությունները կատա-րելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջաց-նում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 17. Պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը |
1. Սահմանապահ զորքերին աջակցելու համար քաղաքացիների և նրանց ընտանիք-ների անդամների նկատմամբ ապօրինի գործողություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 18. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը |
1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանու-թյանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը կար-գավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 19. Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիներին տրվող լրացուցիչ երաշխիքների սահմանումը
|
1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանու-թյանը մասնակցող քաղաքացիների համար Արցախի Հանրապետության օրենսդրու-թյամբ կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ և փոխհատուցումներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 20. |
Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը |
1. Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից:
Հոդված 21. |
Սահմանապահ զորքերի նյութատեխնիկական ապահովումը |
1. Սահմանապահ զորքերը Արցախի Հանրապետության կառավարության սահ-մանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրա-ժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: Արցախի Հանրապետու-թյան կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական և նյութա-տեխնիկական մատակարարումը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով սահմանված՝ պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի, պետական սահմանի անցման կետերի ռեժիմի և մաքսային հարաբերությունները կար-գավորող նորմերը կկիրառվեն Արցախի Հանրապետության համապատասխան նորմա-տիվ իրավական ակտերն ընդունելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատ-մամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. հունիսի 8
Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն