ԱՀ խորհրդարանի ղեկավարը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում է

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։
Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և օպերատիվ շտաբի մշտական կապը։
Հանդիպմանը ներկա էր օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։