Ընդունված է 2022 թվականի
մայիսի 19-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 1905 ծածկագրին դասվող հացի և լավաշի օտարումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 31
Ստեփանակերտ
ՀՕ-40-Ն