Ընդունված է 2022 թվականի
մայիսի 19-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 30-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների (այսուհետ սույն հոդվածում` հարկային պարտավորություն) առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորու-թյուններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմինը կարող է «Վարչա-րարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցել չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չկատարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ: Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Սույն մասին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա հարկային պարտավորությունները ենթակա են կա-տարման մինչև կատարման օրը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:».
2) 1.1-ին մասի երրորդ նախադասությունը հանել.
3) 15-րդ մասի 3-րդ կետից հանել «կատարման վերաբերյալ» բառերը.
4) 16-րդ մասում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «հարկային պար-տավորության» բառերը.
5) 16-րդ մասում և 17-րդ մասի 2-րդ կետում «հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ» բառերը փոխարինել «հարկային պարտավորության» բառերով.
6) 35-րդ և 36-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելուց հետո, եթե հարկ վճարողը դիմում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերաբերյալ, ապա հարկային մարմինն իրավունք ունի մնացած հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքել հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև հինգ ամիս ժամկետով:
36. Հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապանին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 31
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն