‹‹Գեոդեզիայի և քարտեզագրության մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2013թ. փետրվարի 21-ին

Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2002  թվականի  հոկտեմբերի 30-ի ՀՕ-12 օրենքի (այսուհետ` օրենք)  1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա`երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական և կառավարչական գործունեություն, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.

գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերը` որոշվող կոորդինատներով և բարձրություններով.

գեոդեզիական ցանց`մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.

գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ`գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման գործընթաց.

երկրագնդի հեռահար զոնդավորում`տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

կոորդինատայի նհամակարգ` երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերին կոորդինատներ վերագրել ու մաթեմատիկական կանոններ.

մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա  իրական չափերի միջև.

մասշտաբային շարք`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

տեղական կոորդինատային համակարգ`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը ևկոորդինատային առանցքների կողմն որոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձևի և հատկությունների մասին.

տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.

քարտեզագրություն`քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի  ու տվյալների հավաքածու:

 

Հոդված 2.Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ «ժդ» կետով.

«ժդ) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.

2) 4-րդ մասի «բ», «գ» և «զ» կետերըշարադրելհետևյալխմբագրությամբ. հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.

գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական և օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով,

«զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.

3) 4-րդ մասի «է» կետը «ազգային ատլասի բառից հետո լրացնել «կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական քարտեզների» բառերով, իսկ «թ» կետը «պետական» բառից հետո լրացնել «բազային» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետի  «(այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հերթապահ տեղեկատո ւքարտեզի)» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալների տրամադրման համար և բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:

7. Տարածական տվյալների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    13 մարտի 2013թ.

    ք.Ստեփանակերտ

    ՀՕ-10-Ն