
Ծնվել է 1948թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում։
1966թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։
1964- 2004թթ.՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
1984թ.՝ նույն հաստատությանը կից գործող թատերական ստուդիայի տնօրեն։ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմում կերտել է 70-ից ավելի դերեր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո նշանակվել է ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է իր քաղաքացիական մասնագիտությանը՝ շարունակելով աշխատել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում։
1999-2007թթ.՝ ԼՂՀ նախագահի խորհրդական
2000-2005թթ.՝ ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
2005թ. հունիսի 19-ի ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։
2007թ. հոկտեմբերի 10՝ ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում ընտրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:
Անկուսակցական է։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է։
Ունի Արցախի հերոսի բարձրագույն կոչում:
Ունի երկու զավակ։
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» (ԼՂՀ նախագահի թիվ 49-Ա հրամանագիր, 07.05.2015թ.), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (ԼՂՀ նախագահի թիվ 160 հրամանագիր, 08.05.2000թ.), «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 40 հրամանագիր, 15.04.2008թ.) շքանշաններով, «Արիության համար» (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր, 19.02.1998թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 304 հրամանագիր, 08.05.2002թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։