Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

 

 

 

                                    

                                                                                         Ընդունված  է 2022 թվականի       

                                                        մայիսի 20 –ին

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջե-տային հաշիվնախադասությունը:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաբյուջետային հաշվում առկա արտա-բյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

       2022 թ. մայիսի 25

       Ստեփանակերտ

       ՀՕ-36-Ն